Տիգրան Եսայան (նկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Տիգրան Եսայանից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիգրան Եսայան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եսայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Տիգրան Եսայան
Ծնվել էհունվար 1874[1]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1]
Վախճանվել էօգոստոսի 10, 1921(1921-08-10)[1] (47 տարեկան)
Մահվան վայրՓարիզ[1]
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Ֆրանսիա
ԿրթությունԺյուլիանի ակադեմիա[1]
Մասնագիտություննկարիչ և քանդակագործ
ԱմուսինԶապել Եսայան

Տիգրան Եսայան (հունվար 1874[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] - օգոստոսի 10, 1921(1921-08-10)[1], Փարիզ[1]), հայ նկարիչ։

Զապել Եսայանի ամուսինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում։ Մասնագիտական կրթությունն ստացել է Պոլսի գեղարվեստների վարժարանում։ Երիտասարդ հասակից եղել է գծագրության ուսուցիչ Ղալաթիայի Կենտրոնական վարժարանում։ 1896-ին անցնելով Փարիզ, կատարելագործել է արվեստը, հետևել Գեղարվեստի ազգային վարժարանի դասընթացներին՝ աշակերտելով Ժան Պոլ Լորանին, սովորել Ժյուլիան ակադեմիայում։

Հեղինակ է դիմանկարների, բնանկարների և թեմատիկ պատկերների՝ «Դպրոցի մոտ։ Ստամբուլ» (1902-1905), «Զապել Եսայանի մոր դիմանկարը» (1919), «Փողոց Փարիզում» (1910-1921)։ Նրա ուշագրավ նկարներից են «Բյուզանդական գերեզմանատունը», «Սկյուտարի սեմին վրա», «Պոլսի փողոցներից մեկը», «Արևելյան պեյզաժ» և այլն։ Հեղինակ է նաև գրքի ձևավորումների, թարգմանությունների։

Զբաղվել է նաև քանդակագործությամբ։ Գեղարվեստի վերաբերյալ հոդվածներով աշխատակցել է «Ծաղիկ» (Արշակ Չոպանյան), «Անահիտ», «Արևելյան մամուլ», «Ազդակ» և այլ պարբերականների։ Ֆրանսերեն և թուրքերեն հոդվածներ է տպագրել երիտթուրքերի արտասահմանյան մամուլում («Մեշվերեթ», «Շուռայի յումեթ»)՝ Միհրան ծածկանունով։

Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների։ 1935 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում։

Մի քանի տասնյակ գործեր պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[2]։

1900 թվականին Փարիզում ամուսնացել է Զապել Եսայանի հետ։ Մահացել է Փարիզում[3]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կատալոգ Տ. Եսայանի ցուցահանդեսի, Երևան, 1935 թ.։
  • Բնանկարն ու հայ նկարիչները։ Երևան, 1958

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974. — հատոր 3. — էջ 523.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  3. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող»։ էջ 305 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 523