Սամվել Պետրոսյան (ֆուտբոլիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Պետրոսյան (այլ կիրառումներ)
Football pictogram.svg
Սամվել Պետրոսյան
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Սամվել Ալեքսանդրի Պետրոսյան
Ազգությունը Հայ
Քաղաքացիությունը Հայաստան Հայաստան
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 27, 1954 (68 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ
Հասակ 184 սմ
Քաշ 78 կգ
Դիրք հարձակվող և կիսապաշտպան

Սամվել Ալեքսանդրի Պետրոսյան (սեպտեմբերի 27, 1954(1954-09-27), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային ֆուտբոլիստ և մարզիչ։ ԽՍՀՄ սպորտի վարպետ։ Եղել է հայկական ակումբներից մի քանիսի մարզիչը, որոնց թվում են «Փյունիկը», «Միկան», «Կոտայքը», «Գանձասար-Կապանը» և «Շիրակը»։

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականին, երբ ստեղծվեց Հայաստանի հավաքականը, Պետրոսյանը դարձավ գլխավոր մարզչի օգնականին[1]։ Միառժամանակ գլխավորեց «Կիլիկիա» ակումբը։ Ակումբի հաջողվեց 2-րդ առաջնությունում 4-րդ հորիզոնական զբաղեցնելը և նրանք պայքար սկսեցին 1-ից 12-րդ տեղերի համար, սակայն այդտեղ ակումբը զբաղեցրեց վերջին հորիզոնականը։ Սակայն, իրենց համար արդեն տեղ էին ամրագրել հաջորդ մրցաշրջանի համար։ Հաջորդ մրցաշրջանում գլխավորում է աբովյանի «Կոտայք» ակումբը, բայց մրցաշրջանի ավարտից հետո հեռանում է ակումբից։ Վերադարձը ֆուտբոլ տեղի ունեցավ 1995-96 մրցաշրջանում։ Հերթական անգամ հաջողության չհասնելով հեռանում է ակումբից և գլխավորում է «Երևան» ակումբը։ Այդ ժամանակ ընդունում է Հայաստանի երիտասարդական հավաքականի ղեկը։ Քաղաքայինների հետ Պետրոսյանը դառնում է բրոնզե մեդալակիր։ Այդ հաջողությունից հետո տեղափոխվում է «Կոտայք»։ Սակայն մեկ մրցաշրջան չանկցացնելով նա ակումբից հեռանում է ֆինանսական խնդիրների պատճառով։ Մարզչի ծառայություններով հետաքրքրվում էր Երևանի «Կիլիկիա» ակումբը։ Առաջին խաղաշրջանում ակումբի հետ գտնվում էր մրցաշարային աղյուսակի միջնամասում, իսկ արդեն օգոստոսին հեռանում է ակումբից։ Հաջորդ տարի գլխավորում է Արարատի «Արաքս» ակումբը։ Հունիսին Պետրոսյանը հեռանում է ակումբից, իսկ առաջնության վերջում «Արաքսը» դառնում է Հայաստանի առաջնության չեմպիոն։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի երկու տղա. Ալեքսանդրը, ով պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, խաղում է հարձակվողի դիքում։ Խաղացել է հայկական Պրեմիեր Լիգայի մի քանի ակումբներում[2][3]։ Մյուս որդին՝ Արսենը, ով «Փյունիկ» ակումբի գլխավոր դարպասապահն է։

Տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • որպես խաղացող.
  • Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն «Արարատ» (Երևան)»
    • Արծաթե մեդալակիր ԽՍՀՄ առաջնություն - 1976 (գարուն)
    • ԽՍՀՄ գավաթի գավաթակիր - 1975
    • ԽՍՀՄ գավաթի եզրափակչի մասնակից - 1976
  • որպես մարզիչ.
  • Հայաստան «Կոտայք»
    • Հայաստանի գավաթի եզրափակչի մասնակից - 1995/96
  • Հայաստան «Երևան»
    • Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր - 1996/97
  • Հայաստան «Փյունիկ»
    • Հայաստանի առաջնություն - 2006
    • Հայաստանի Սուպերգավաթի գավաթակիր - 2007
  • Հայաստան «Գանձասար»
    • Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր - 2008
  • Հայաստան «Շիրակ»
    • Հայաստանի գավաթի եզրափակչի մասնակից - 2011

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Главным тренером молодёжной сборной Армении по футболу назначен Самвел Петросян(չաշխատող հղում) (ռուս.)
  2. «Агент Александра Петросяна: надеюсь, что пришло время подъема армянского футбола» (ռուսերեն)։ Armfootball.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-23-ին։ Վերցված է 26.11.2010 
  3. «Александр Петросян может перейти в иранский «Каве»» (ռուսերեն)։ Armfootball.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-23-ին։ Վերցված է 26.11.2010 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]