Աշոտ Խաչատրյան (ֆուտբոլիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Խաչատրյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աշոտ Խաչատրյան
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ և  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 3, 1959(1959-08-03)[1] (64 տարեկան)
Ծննդավայր Հայաստան
Հասակ 177 սանտիմետր
Դիրք պաշտպան

Աշոտ Սուրենի Խաչատրյան (օգոստոսի 3, 1959(1959-08-03)[1], Հայաստան), հայ ֆուտբոլիստ (կենտրոնական պաշտպան), միջազգային կարգի սպորտի վարպետ։

Աշոտ Խաչատրյանը տակտիկապես հմտորեն գործող, իր օղակի խաղացողներին օգնության հասնող, գրոհներին հաճախակի մասնակցող, հեռվից ուժեղ և դիպուկ հարվածների տիրապետող ֆուտբոլիստ է։

1976, 1978-91 թթ. Երևանի «Արարատի» կազմում հանդես է եկել ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում։ Անցկացրել է 366 խաղ, խփել 21 գոլ։

ԽՍՀՄ հավաքականի կազմում աշխարհի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր (1979), Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող (1980), Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթող (1978), և բրոնզե մեդալակիր (1977)։

Հանդես է եկել նաև ԽՍՀՄ օլիմպիական հավաքականում (4 խաղ)։ Հետագայում խաղացել է Ֆրանսիայում, որտեղ կատարել է նաև մարզչական աշխատանք[2]։

1999 թ. եղել է Արարատի «Ցեմենտ» թիմի գլխավոր մարզիչ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Ֆուտբոլի հանրագիտարան. Երևան: «Գևորգ-Հրայր» ՍՊԸ. 2005. էջ 44.