Նոա ՖԱ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արցախ ՖԱից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արցախ (այլ կիրառումներ)
Նոյ
Ամբողջական անուն Երևանի «Նոյ» ֆուտբոլային ակումբ
Գույներ կարմիր, սպիտակ[1]
Հիմնադրում 2017 թվական, մայիս
Երկիր Հայաստան Հայաստան
Քաղաք Երևան
Մարզադաշտ Միկա
Տարողունակություն 7000
Նախագահ Հայաստան Վարդգես Վարդանյան
Մարզիչ Հայաստան Կառլոս Ինարեխոս
2022-202 8.
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

Նոյ ՖԱ, հայկական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Երևանից, որը հանդես է գալիս Հայաստան Առաջին խմբում։ Հիմնադրման օրվանից մինչև 2019 թվականի հունիս ակումբն ունցել է «Արցախ» անվանումը, երբ անվանափոխվեց Երևանի «Նոյ» ֆուտբոլային ակումբ[2]։

Արտաքին տեսաֆայլեր
Ակումբի պաշտոնական հիմնը


Հիմնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբը հիմնադրվել է 2017 թվականի մայիսին[3] Երևանում։ Ակումբի ֆուտբոլային դպրոցը գտնում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։ Ակումբի պաշտոնական շնորհանդեսը կայացել է 2017 թվականի օգոստոսի 1-ին «Միկա» մարզահամալիրում, որտեղ ներկայացվեց թիմի տնային և արտագնա խաղերի մարզահագուստը, ինչպես նաև ակումբի հիմնը[4]։

Առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրել է 2017 թվականի օգոստոսի 7֊ին՝ «Ալաշկերտ 2»-ի հետ, որն ավարտվել է 1-1 հաշվով[5]։ Գոլի հեղինակ է դարձել Դավիթ Բաբայանը։

Ներկա կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

Դիրք Խաղացող[6]
1 Ռուսաստան ԴՊ Սամուր Ագամագոմեդով
2 Հայաստան ՊՇ Ժորա Նազարյան
3 Հայաստան ՊՇ Վազգեն Երանոսյան
4 Հայաստան ՊՇ Արմեն Դուրունց
5 Հայաստան ՊՇ Գոռ Մկրտումյան Ավագ
6 Հայաստան ԿՊ Վահան Ադլոյան
7 Հայաստան ԿՊ Կարեն Հարությունյան
8 Հայաստան ԿՊ Արթուր Գրիգորյան
9 Հայաստան ՀՐ Գրիգոր Աղեկյան
11 Հայաստան ԿՊ Էդվարդ Ավագյան
14 Հայաստան ՊՇ Արթուր Սահակյան
16 Հայաստան ԿՊ Վահե Միրաքյան
17 Հայաստան ԿՊ Դավիթ Բաբայան
Դիրք Խաղացող
19 Հայաստան ՊՇ Արմո Ադամյան
21 Հայաստան ԿՊ Արսեն Հովհաննիսյան
22 Հայաստան ՀՐ Կարեն Շահգելդյան
77 Հայաստան ՀՐ Նարեկ Ղասումյան
95 Հայաստան ԴՊ Գրիգոր Մակարյան
Հայաստան ՊՇ Համլետ Ասոյան
Հայաստան ՊՇ Նարեկ Գյոզալյան
Հայաստան ԴՊ Արման Հովհաննիսյան
Հայաստան ԿՊ Ստեփան Քոչարյան
Հայաստան ԿՊ Տիգրան Սիմոնյան
Հայաստան ՀՐ Ալեն Քոռյան
Հայաստան ՀՐ Արսեն Հարությունյան

Անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագահ՝

  • Վարդգես Վարդանյան։

Գլխավոր տնօրեն՝

  • Արտակ Աշխատոյան

Մամլո քարտուղար՝

  • Արման Առաքելյան։

Գլխավոր մարզիչ՝

  • Կառլոս Ինարեխոս։

Մարզչի օգնականներ՝

  • Ալեքսանդր Թադևոսյան։

Տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՖՖ Գավաթ 2020[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թ-ի Հուլիսի 10-ին Նոան ՀՖՖ Գավաթի եզրափակչում իր հարկի տակ ընդունեց Արարատ-Արմենիային:Նոան պարտվում էր 1:4 հաշվով, սակայն Երևանյան թիմը իր մեջ ուժեր գտավ և հավասարացնելով հաշիվը, դարձնելով 4:4 խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:Սակայն լրացուցիչ ժամանակն էլ չբավականացրեց թմերին որոշելու հաղթողին:Ի վերջո Նոան հաղթեց տուգանային հարվածներով։

Ծանոթագրություններ։[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Արցախ» նորաստեղծ ֆուտբոլային ակումբը ներկայացրեց թիմի մարզահագուստը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  2. «Պաշտոնական․ Արցախ ակումբն անվանափոխվել է». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 24-ին.
  3. «Հիմնվում է «Արցախ» ֆուտբոլային ակումբ, tert.am». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  4. Երևանում տեղի ունեցավ «Արցախ» ֆուտբոլային ակումբի շնորհանդեսը (NEWS.am Sport Live)
  5. FC Alashkert 2 1-1 FC Artsakh, www.sofascore.com
  6. FC Artsakh Erewan in transfermarket.com

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]