Ալբերտ Հովակիմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ալբերտ Հովակիմյան
Անձնական տվյալներ
Ազգությունը հայ
Քաղաքացիությունը Flag of Armenia.svg Հայաստան
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 16, 1991(1991-09-16)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Սոչի, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 179 սմ
Քաշ 74 կգ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
2000 Ռուսաստան Ժեմչուժինա (Սոչի)
2001-2008 Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009 Հայաստան Փյունիկ 6 (1)
2009  Հայաստան Փյունիկ-2 ? (9)
2010-2011 Հայաստան Իմպուլս 23 (4)
2010  Հայաստան Իմպուլս-2 5 (1)
Ազգային հավաքական
2009-2010 Հայաստան Հայաստան (մինչև 19) 3 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ալբերտ Ալբերտի Հովակիմյան (սեպտեմբերի 16, 1991(1991-09-16)[1], Սոչի, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, կիսապաշտպան:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբերտ Հովակիմյանը ծնվել է Սոչիում: Մանկությունը և պատանեկությունն անցկացրել է հայրենի քաղաքում: 6 տարեկանում գնացել է ֆուտբոլի և այդ ժամանակ էլ նրա մոտ ի հայտ է եկել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու ցանկությունը: 9 տարեկանից խաղացել է Սոչիի «Ժեմչուժինայի» կազմում: Մեկ տարի անց սկսել է խաղալ Մոսկվայի «Լոկոմոտիվի» կազմում: 2009 թվականին «Փյունիկի» կազմում Սոչիում մասնակցել է հավաքների: Դրանից հետո Հովակիմյանը մեկամյա պայմանագիր է կնքել «Փյունիկի» հետ: Նոր ակումբի կազմում իր նորամուտը նա նշել է օգոստոսի 23-ին՝ մասնակցելով «Գանձասարի» դեմ արտագնա խաղին, որի 90-րդ րոպեին Հովակիմյանը գրավել է հակառակորդի դարպասը[2]: «Փյունիկի» կազմում 2009 թվականին դարձել է Հայաստանի չեմպիոն և Հայաստանի գավաթի և սուպերգավաթի խաղարկությունների հաղթող: Սակայն խաղադաշտ է դուրս եկել շատ հազվադեպ: Մրցաշրջանի ավարտից հետո Հովակիմյանն ու ակումբը չեն երկարացրել պայմանագիրը: Դրանից կարճ ժամանակ անց Հովակիմյանը մեկնել է Ռուսաստան, որտեղ գործակալը նրան առաջարկում է միանալ Դիլիջանի «Իմպուլսին»[3]: Ակումբի հետ կնքված պայմանագիրը տևել է մինչև տարվա վերջ: Հայաստանի առաջնության առաջին շրջանում մասնակցել է մի քանի խաղի, իսկ երկրորդ շրջանում պարբերաբար տեղ է գտել թիմի հիմնական կազմում: 2011 թվականի կեսերին պայմանագիրը խզվել է երկու կողմերի համաձայությամբ[4]:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստան «Փյունիկ»
    • Հայաստանի չեմպիոն - 2009
    • Հայաստանի գավաթակիր - 2009
    • Հայաստանի սուպերգավաթի դարփնեկիր - 2009

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայր - Ալբերտ,
  • Մայրը - Աննա
  • Քույրը - Ալբինա:

Մանկության տարիներին հայրը ցանկացել է, որ որդին գնա իր հետքերով (նա եղել է բռնցքամարտիկ), սակայն նա ընտրել է այլ մարզաձև

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Протокл матча «Гандзасар» — «Пюник»» (ռուսերեն)։ Soccerway.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-09-ին։ Վերցված է 07.07.2012 
  3. «Альберт Овакимян подписал контракт с «Импульсом»» (ռուսերեն)։ Armsport.am։ Վերցված է 05.09.2010 
  4. «Гоарян и Овакимян расторгли контракты с «Импульсом»» (ռուսերեն)։ Armfootball.tripod.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-03-ին։ Վերցված է 06.06.2011 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]