Արտակ Ալեքսանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտակ Ալեքսանյան
Ծնվել է հունվարի 25, 1978 (38 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայաստան
Ազգություն հայ
Մասնագիտություն հաղորդավար,լրագրող
Աշխատանք 1999-ից

Արտակ Ալեքսանյան, հայ լրագրող և հաղորդավար, «Բանաձև» ընկերության հիմնադիր, Արմնյուզ լրատվական հեռուստաալիքի գործադիր տնօրեն։ [1]

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտակ Ալեքսանյանը ծնվել է 1978 թվականի հունվարի 25-ին Երևանում։ 1998 թվականին ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 2005 թ. քաղաքագիտության և միջազգային հարաբերություններ է ուսումնասիրել Հայաստանի ամերիկյան համալսարանում, այնուհետև ԱՄՆ Յուտայի համալսարանում արժանացել հաղորդակցության մագիստրոսի աստիճանի։ Լրագրողական գործունեությունը սկսել է Հայաստանի Հանրային հեռուստատեսությունում` որպես լրատվական ծառայության թղթակից։ 1999-2000 թվականներին աշխատել է «Պրոմեթևս» հեռուստաընկերության տեղեկատվական բաժնի լրագորող, ապա` «168 ժամ» լրաթերթի տեսաբան, 2002-2003 թթ՝ «Ինտերնյուզ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի էլեկրոնային հրատարակության գլխավոր խմբագիր։ Մասնակցել է միջազգային աշխատանքային մի շարք հանդիպումների և վարպետության դասերի լրագրողական հետաքննության, բախումների կարգավորման, ընտրությունների դիտարկման բնագավառներում։ Բազմաթիվ հոդվածների և հրապարակումների հեղինակ է։ 2000-2011 թթ եղել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծրագրի մեկնաբան, թոք-շոուների հաղորդավար, ապա՝ գործադիր պրոդյուսեր։ Հիմնել է փաստագրական ֆիլմերի, հեռուստածրագրերի և շոուների արտադրության «Բանաձև» ընկերությունը, որը իրականացնում է «Հատուկ ռեպորտաժ», «Ականատես` իրական պատմություններ», «Ինտերակտիվ` հազարամյակի ռիթմը», «Բրիֆինգ` ուղիղ հարցեր» և այլ նախագծեր։ Արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում՝ Երևանի մամուլի ակումբի «Լավագույն հեռուստալրագրող», ԵԱՀԿ երևանյան գրասենյակի «Բնապահպանական հիմնախնդիրներ լուսաբանող լավագույն հեռուստալրագրող», Բրիտանական խորհրդի։ 2011 թ-ից հանդիսանում է «Արմնյուզ» հեռուստաընկերության գործադիր տնօրենը, որտեղ վարում է «Բանաձև» հաղորդաշարը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]