Newmag հրատարակչություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Newmag հրատարակչություն
Տեսակհրատարակչություն
Հիմնադրված է2018
ՀիմնադիրԱրտակ Ալեքսանյան
ՎայրԵրևան, Հայաստան
Երկիր Հայաստան
Կայքnewmag.am

Newmag (Նյումեգ), հայկական հրատարակչական ընկերություն, որը ընթերցողին է ներկայացնում հիմնականում հայկական և համաշխարհային բեսթսելլերներ։ Ընկերության հիմնադիր ղեկավարը լրագրող Արտակ Ալեքսանյանն է[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Newmag ընկերությունը ստեղծվել է Երևանում, 2007 թվականին[2]։ Մոտ 10 տարի ընկերությունը տպագրել է համանուն ամսագիրը։ 2012 թվականին ամսագրին զուգահեռ գործարկվել է հասարակական–քաղաքական, գիտահանրամատչելի և մշակութային ինքնատիպ հոդվածների առցանց հարթակ հանդիսացող newmag.am կայքը։

2018 թվականի մարտին ընկերությունը դադարեցրել է ամսագրի հրատարակումը և սկսել զբաղվել գրահրատարակչական գործունեությամբ[3]։ Ընկերությունը ընթերցողին է ներկայացնում հայ հեղինակների գրքեր և համաշխարհային բեսթսելլերներ։

Միջոցառումներ և մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականին Newmag ընկերությունը իրականացրել է գրքի մեծ փառատոն՝ «Newmag Summer Fest», որին մասնակցել է մոտ 3000 մարդ[4]։ Հետագայում որոշվել է փառատոնը դարձնել ամենամյա՝ տարին երկու անգամ՝ ամառային[5][6] և ձմեռային[7][8]։

2021 թվականին հիմնադրվել է նաև «Newmag Reader’s Prize» մրցանակը, որն ամեն տարի շնորհվում է մեկ ընթերցողի՝ գիրքը լավագույն ձևով ներկայացնելու համար։ Հաղթողին որպես մրցանակ տրվում է մինչև այդ տարվա վերջ Newmag-ի բոլոր նոր հրատարակվող գրքերը[9]։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Անգլիական այգում բացվել է Մանկական գրքի փառատոնը».
  2. «Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens. մարդկության համառոտ պատմություն» գիրքը թարգմանվել է հայերեն. Newmag-ի և «Գալաքսի» ընկերությունների խմբի նոր նախագիծը». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 22-ին.
  3. «ՆՈՐ ՆԱԽԱԳԾԵՐ՝ NEWMAG-ԻՑ».
  4. ««Newmag Summer Fest 2021». մեկնարկում է Նյումեգի ամառային փառատոնը». style.news.am. Վերցված է 2023 թ․ հուլիսի 21-ին.
  5. info@f-s.am, FutureSystems. «Summerfest 2022 | Newmag - Publishing house». Newmag Publishing House. Վերցված է 2023 թ․ հուլիսի 21-ին.
  6. info@f-s.am, FutureSystems. «Newmag - Summer Fest 2023». Newmag Publishing House. Վերցված է 2023 թ․ հուլիսի 21-ին.
  7. info@f-s.am, FutureSystems. «Newmag - Winter Fest 2023». Newmag Publishing House. Վերցված է 2023 թ․ հուլիսի 21-ին.
  8. info@f-s.am, FutureSystems. «Newmag - Winter Fest 2022». Newmag Publishing House. Վերցված է 2023 թ․ հուլիսի 21-ին.
  9. info@f-s.am, FutureSystems. «Ամառային գրքատոնին կանցկացվի Newmag Reader's Prize-2023-ը (թրեյլեր)». Newmag Publishing House. Վերցված է 2023 թ․ հուլիսի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]