Աննա Աստվածատուրյան Թերքոթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Աստվածատուրյան Թերքոթ
Դիմանկար
Ծնվել էմարտի 14, 1978(1978-03-14) (46 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  ԱՄՆ
ԿրթությունUniversity of Maine School of Law? և Հյուսիսային Դակոտայի համալսարան
ԵրկերՈչ մի տեղ․ արտաքսման մի պատմություն
Մասնագիտությունգրող և դասախոս
Գործունեությունգրող, դասախոս, ակտիվիստ
Պարգևներ և
մրցանակներ
Մխիթար Գոշի մեդալ
ԼՂՀ երախտագիտության մեդալ
Կայքastvatsaturian.org

Աննա Աստվածատուրյան Թերքոթ (անգլ.՝ Anna Astvatsaturian Turcotte), Աննա Աստվածատուրովա (մարտի 14, 1978(1978-03-14), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ամերիկահայ գրող, դասախոս[1], իրավաբանական գիտությունների թեկնածու[2] և ակտիվիստ։ «Արտաքսում. Դեպի անհայտություն» (անգլ.՝ Nowhere, a Story of Exile) գրքի հեղինակն է, դասախոսում է հայերի կացության մասին Ադրբեջանում՝ մարդու իրավունքների և միջազգային օրենքի շրջանակներում, ինչպես նաև պաշտպանում է հայերի քաղաքական իրավունքները՝ Լեռնային Ղարաբաղում ինքնավարություն հաստատելու գործում, կարևոր դեր է խաղացել Մեն նահանգի կողմից 2013 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման գործում։ 2015 թվականին ընտրվել է Մեն շրջանի Ուեստբրուք քաղաքի խորհրդի անդամ։ Աննա Աստվածատուրյան Թերքոթի «Արտաքսում. Դեպի անհայտություն» գիրքը 2022 թվականին լույս է տեսել հայերեն՝ Newmag հրատարակչության կողմից[3]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Աստվածատուրյան Թերքոթը Հին Խնձորեսկում

Աննա Աստվածատուրյանը ծնվել է 1978 թվականին Բաքվում։ Արմատներով Խնձորեսկ գյուղից է[4]։ 1990 թվականին Բաքվի ջարդերի ժամանակ տեղափոխվել է Հայաստան, որտեղ 3 տարի որպես փախստական ապրելուց հետո՝ 1992 թվականին տեղափոխվել է ԱՄՆ։ Նրա ընտանիքը հաստատվում է Հյուսիսային Դակոտա նահանգի Վահպետոն քաղաքում, որտեղ 1997 թվականին դառնում է ԱՄՆ քաղաքացի[5]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Հյուսիսային Դակոտայի համալսարանում և ստացել որակավորում Անգլերեն և գրականություն, Փիլիսոփայություն և կրոն, Ռուսերեն և գրականություն բնագավառներում։ Իրավագետի որակավորում ստացել է 2003 թվականին Մենի իրավաբանական դպրոցում, որը տեղակայված է Փորթլենդում[5]։ Ավարտելուց հետո նա դառնում է ամերիկյան առաջին քարտուղարներից մեկը Հաագայի միջազգային քրեական դատարանում[6]։

Հրատարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր:Anna Astvatsaturian Turcotte«Nowhere, a Story of Exile».jpg

2012 թվականին տպագրում է իր առաջին՝ «Արտաքսում. Դեպի անհայտություն» (անգլ.՝ Nowhere, a Story of Exile) գիրքը[7], որը գրել է՝ հիմնվելով մանուկ ժամանակ վարած օրագրի հիշողությունների վրա, որտեղ պատմում է, թե ինչպես է իր ընտանիքը Բաքվում առերեսվում ազգային բռնության և բնաջնջման, որը նախանշեց Արցախի ազատամարտը[8]։ Այնուհետև նկարագրում է Հայաստանում իր կյանքը որպես փախստական։ 14 տարեկան հասակում սկսեց իր օրագրից որոշ հատվածներ թարգմանել անգլերեն։ Նրա գիրքն առաջին անգլերեն գիրքն է, որն առաջին դեմքից պատմում է Ադրբեջանում հակահայկականության և Բաքվի ջարդերի մասին։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստվածատուրյանը մարդու իրավունքների, միջազգային իրավունքի և հակահայկականության թեմաներով դասախոսել է ամբողջ ԱՄՆ-ում՝ ներառյալ Կապիտոլիումում[9]։ Նա այն առանցքային մարդկանցից էր, ում շնորհիվ Մեն նահանգը 2013 թվականին ճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը․ Մեն նահանգը թվով երրորդն էր՝ Ռոդ Այլենդից և Մասաչուսեթսից հետո[10]։ Նա Կոնգրեսի և Եվրախորհրդարանի անդամների հետ քննարկել է Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը և Լեռնային Ղարաբաղի անկախությունը[11]։ Աստվածատուրյանը «Ամերիկացիները Արցախի համար» ՀԿ-ի խորհրդի անդամ է։

2015 թվականի նոյեմբերի 3-ին Աննան ընտրվել է Մեն շրջանի Ուեստբրուք քաղաքի խորհրդի անդամ։ Նա ստացել է ընդհանուր քվեների 64%-ը՝ քարոզարշավում առաջ անցնելով Փոլ Էմերիից և մեկ այլ թեկնածուից[12][13]։

2018 թվականին Աննա Աստվածատուրյանը վերընտրվել է Մեն նահանգի Ուեստբրուկ քաղաքի քաղաքային խորհրդի անդամ։ Նա հանդիսանում է Անդրոսկոգին բանկի փոխնախագահն է[14]։

2018 թվականի դեկտեմբերի 3-ին Աստվածատուրյանը ընտրվել է Ուեստբրուկ քաղաքի քաղաքային խորհրդի փոխնախագահ[15]։

2021 թվականի դեկտեմբերի 6-ին Աննա Աստվածատուրյան Թերքոթն ընտրվել է քաղաքային խորհրդի նախագահ և դարձել քաղաքի պատմության մեջ այդ պաշտոնը զբաղեցրած առաջին փախստական կինը[16]։

Բարեգործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին տասնամյակում Աննա Աստվածատուրյան Թերքոթը Հայաստանի և Արցախի կարիքավոր բնակչների համար նախաձեռնել է մի շարք մարդասիրական նախագծեր։ Նրա հովանավորությամբ աչքի զննումներ, ակոցների տրամադրում և վիրահատություններ են կատարվել Սյունիքի մարզի երկու գյուղում, որտեղ ծնվել են նրա հայրական տատն ու պապը[17]։

Աննա Աստվածատուրյան Թերքոթի նախաձեռնությամբ բեմական հագուստ է տրամադրվել Ստեփանակերտի պարարվեստի քոլեջի սաներին[18]։

Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ 2019-2020 թվականներին Աննան «Հայաստանի ծառ» նախագծի հետ միասին անցկացրել է ծառատունկ։ Նրա հովանավորությամբ Ստեփանակերտի N8 միջնակարգ-հոսքային դպրոցում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա՝ 3D տպիչով[19]։

Աննան ակտիվորեն աջակցում է վիրավոր հայ զինվորներին և նրանց ընտանիքներին, միջոցներ ձեռք բերում նրանց բուժման համար։ Նա նաև տրամադրել է դաշտային խոհանոցներ և լոգարաններ, առաջին օգնության փաթեթներ և արևային մարտկոցներ Արցախի և Ադրբեջանի սահմանի անցակետի համար[20][21][22]։

2020 թվականի սկզբին Աննա Աստվածատուրյան Թերքոթ հիմնել է «Աննա Աստվածատուրյան հիմնադրամը» հասարակական բարեգործական կազմակերպությունը, որի միջոցով Աննան շարունակում ընդլայնել իր բարեգործական գործունեությունը, որի առաջին նախաձեռնություններից է Արցախի Հանրապետության բնակչության և նրա քաղաքացիների հետպատերազմյան ամբողջական մարդահամարի անցկացումը` փաստելով նրանց պատմություններն ու կորուստները[23][24][25]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստվածատուրյանը 2013 թվականին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից ստացել է Մխիթար Գոշի մեդալ, իսկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանից՝ Լեռնային Ղարաբաղի երախտագիտության մեդալ։ 2014 թվականին Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեից ստացել է Վահան Քարդաշյանի անվան մրցանակ[26]։

2017 թվականին Աննան ստացել է «Ակտիվություն» մրցանակ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արևելյան տարածաշրջանի կողմից[27]։

ԶԼՄ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստվածատուրյանը հանդես է եկել TEDxGrandForks 2015-ում, ելույթ ունեցել այն մասին, թե ինչպես հրաշալի գաղափարներն իրականություն դարձնել։ Խոսել է նաև իր՝ որպես մարդու իրավունքների ակտիվիստի և կյանքի այն հատվածի մասին, երբ առերեսվել է ազգային բնաջնջման հետ[28][29][30][31]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hairenik. «Eyewitness: An Interview with Baku Pogrom Survivor Anna Turcotte». Armenian Weekly. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին.
  2. Աստվածատուրյան - Թերքոթ, Anna Astvatsaturian - Turcotte
  3. info@f-s.am, FutureSystems. «Արտաքսում. Դեպի անհայտություն». Newmag Publishing House. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 30-ին.
  4. Ծագումով Սյունիքի Խնձորեսկ գյուղից Աննա Աստվածատուրյանն ընտրվել է Ուեսթբրուքի քաղաքային խորհրդի անդամ
  5. 5,0 5,1 McDermott, Carrie (2012 թ․ հուլիսի 16). «Nowhere: A Story of Exile». Wahpeton Daily News.
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 18-ին.
  7. Astvatsaturian Turcotte, Anna (2012). Nowhere, a Story of Exile. hybooksonline.com. ISBN 978-09857864-1-0.
  8. Hairenik. «Hybooksonline Releases 'Nowhere, a Story of Exile' as E-Book». Armenian Weekly. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին.
  9. Contributor (2012 թ․ դեկտեմբերի 6). «Members of Congress Celebrate Artsakh Independence on Capitol Hill». Asbarez.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)
  10. Hairenik. «Maine Legislature Supports Artsakh Independence». Armenian Weekly. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին.
  11. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 18-ին.
  12. Portland Press Herald: Challengers win council, school board seats in Westbrook (November 3, 2015)
  13. American Journal: Newcomers Turcotte, Berry win seats in Westbrook(չաշխատող հղում)
  14. Writer, Edward D. MurphyStaff (2018 թ․ հոկտեմբերի 22). «Westbrook City Council, School Committee candidates unopposed». Press Herald. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  15. Kelley, Michael (2018 թ․ դեկտեմբերի 6). «Rairdon, Turcotte new leaders of City Council». Keep Me Current (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  16. Turcotte makes history as Westbrook City Council president
  17. Armenian EyeCare Project One Creative Donor Stitches Her Way to Sponsoring Eye Screenings For Two Villages in Armenia - Armenian EyeCare Project
  18. Tutus for Artsakh: How $25,000 Worth of Ballet Gear Came to Be on Its Way to Stepanakert
  19. «Արմաթն» ապագայի ալգորիթմն է. Արցախում բացվել է 27-րդ ինժեներական լաբորատորիան
  20. Anna Astvatsaturian Turcotte & Armenia Tree Project will Create a Memorial Forest in Armenia – Asbarez.com<!
  21. Anna Astvatsaturian Turcotte and ATP Team up for Forest Memorial to Baku Pogrom Victims - The Armenian Mirror-Spectator
  22. «Armenia Tree Project - Be An Ambassador». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 23-ին.
  23. «Home». ANNA ASTVATSATURIAN FOUNDATION (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 24-ին.
  24. Contributor, Guest (2021 թ․ հունվարի 27). «Human rights advocate Anna Astvatsaturian Turcotte launches foundation to support community initiatives in Artsakh». The Armenian Weekly (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 24-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  25. Staff, Weekly (2021 թ․ հունիսի 16). «Post-war census conducted by Anna Astvatsaturian Foundation Project nearing completion». The Armenian Weekly (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 24-ին.]
  26. «Grassroots Stars to be Honored with Vahan Cardashian Awards at ANCA WR Annual Gala Banquet». Armenian National Committee of America, Western Region site. 2014 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին.
  27. Anna Astvatsaturian Turcotte to Receive ANCA-ER Activism Award
  28. «TEDxGrandForks 2015 Presenters - Anna Astvatsaturian Turcotte». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 18-ին.
  29. TEDxGrandForks independently organized TED event - Theme: Launch Ideas Into Action
  30. Video: Life-of-Acti A Story of Exile, A Life of Activism by Anna Astvatsaturian Turcotte at TEDxGrandForks
  31. Video: A Story of Exile - A Life of Activism by Anna Astvatsaturian Turcotte at TEDxGrandForks

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]