Փորթլենդ (Մեն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Փորթլենդ
անգլ.՝ Portland
Portland, Maine Montage.jpg
Կոորդինատներ: 43°40′00″ հս․ լ. 70°16′00″ ամ. ե. / 43.66667° հս․. լ. 70.26667° ավ. ե. / 43.66667; 70.26667
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ենթարկում մարզային կենտրոն
Հիմնադրված է 1633 թ.
Այլ անվանումներ Մաչիգոն, Կասկո, Ֆալմուտ
Տվյալ կարգավիճակում 1786 թվականից
Մակերես 136 կմ²
ԲԾՄ 18 մ
Կլիմայի տեսակ չափավոր
Բնակչություն 66 194 մարդ (2010)
Խտություն 1 199,7 մարդ/կմ²
Հեռախոսային կոդ 207
Փոստային ինդեքսներ 04101, 04102, 04103, 04104, 04108, 04109, 04112, 04116, 04122, 04123, 04124
Թվային իդենտիֆիկատոր 23-60545
Պաշտոնական կայք portlandmaine.gov
##Փորթլենդ (Մեն) (ԱՄՆ)
Red pog.png

Փորթլենդ (անգլ.՝ Portland), քաղաք ԱՄՆՄեն նահանգի Քամբերլենդ շրջան (Մեն)-ի հարավում։ Գտնվում է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում։ Բնակչությունը քաղաքի սահմաններում կազմում է 66 194 մարդ (2010 թվականի դրությամբ), մինչդեռ ագլոմերացիայի սահմաններում բնակվում է 518 117 մարդ, ինչը կազմում է Մեն նահանգի բնակչության 1/3-րդը։ 2013 թվականին ներառվել է Ամերիկայի քաղաքների ամենագրավիչ հնգյակի մեջ։

Քաղաքի դրոշմի վրա պատկերված է մոխիրից վեր խոյացող փյունիկը, իսկ Փորթլենդի կարգախոսը՝ Resurgam (լատիներեն՝ Ես կրկին հարություն կառնեմ), ինչը եկել է պատմությունից (Փորթլենդը վերականգնվում էր չորս խոշոր հրդեհներից հետո)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ 1632 թվականը Կասկո ծոցի ափին, նեղ և բարձրադիր թերակղզու վրա գտնվում էր Մաչիգոն հնդկացիական բնակավայրը։ 1632-1633 թվականներին տեղանքը գաղութացվել է անգլիացիների կողմից և անվանվել Կասկո ծոցի պատվին։ Քաղաքը վերանվանվել է Ֆալմուտ 1658 թվականին։

1676 թվականին Ֆալմուտ քաղաքը ավիրվել է հնդկացիական Վամպանոագ ցեղերի հետ բախման արդյունքում, որը տեղի է ունեցել Մետակոմետի (Ֆիլիպ թագավոր) ղեկավարությամբ։ Քաղաքը վերակառուցվել է, սակայն 1690 թվականին կրկին ավիրվել։

1775 թվականի հոկտեմբերի 18-ին քաղաքը զգալիորեն ավիրվել է անգլիացիների գնդակոծումներից։ 1786 թվականին Ֆալմուտի մի մասն առանձնացվել է որպես առանձին քաղաք և քաղաքացիների կողմից անվանվել Փորթլենդ։

1820 թվականին Մենը դարձել է նահանգ, իսկ Փորթլենդը՝ մայրաքաղաք, իսկ ավելի ուշ՝ 1832 թվականին մայրաքաղաք է դարձել Օգաստա քաղաքը, սակայն Փորթլենդը մնացել է նահանգի խոշորագույն քաղաքը և նրա տնտեսական կենտրոնը։ 1866 թվականի հուլիսի 4-ին Անկախության օրվա տոնակատարության ժամանակ խոշոր հրդեհ է տեղի ունեցել, որն ոչնչացրել է մոտ 1800 շինություն և մոտ 30 հազար բնակչությունից անօթևան թողել ավելի քան 10 հազար մարդ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մունիցիպալիտետի տարածքը զբաղեցնում է 136,2 կմ², որից 54,9 կմ²-ն զբաղեցնում է ցամաքը, և սահմանակցում է Սաուս Փորթլենդի, Ուեսթբրուկ և Ֆալմուտ քաղաքների հետ։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման քաղաքում չափավոր է, անցումային ցամաքայինից դեպի ծովային: Ցամաքային կլիմայի հատկանիշներից է ցուրտ ձմեռները, չնայած նրան, որ քաղաքը գտնվում է նույն լայնության վրա, ինչ Սոչին, Հռոմը և Բարսելոնան: Ծովային կլիմայի հատկանիշներից են առատ տեղումները ամբողջ տարվա ընթացքում, ընդ որում տեղումների առավելագույն քանակությունը թափվում է ձմռան ամիսներին, ինչը ծովային կլիմայի տիպիկ հատկանիշ է։ Հունվարի ջերմաստիճանը կազմում է −5,7°С, հուլիսին՝ +20,3 °C: Տեղումները՝ 1163 մմ, ամսական 77-120 մմ, ամռանն անձրևների տեսքով, ձմռանը՝ ձյան և անձրևների տեսքով[1]:

Nuvola apps kweather.svg Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Փորթլենդ
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 17,8 17,8 31,1 31,7 35,6 36,7 37,8 39,4 35,6 31,1 23,3 21,7 39,4
միջին առավելագույնը (°C) -0,6 1,2 5,7 11,6 17,4 22,7 26,0 25,2 20,5 14,4 8,4 2,4 12,9
միջին նվազագույնը (°C) -10,8 -9,1 -3,8 1,5 6,8 11,6 14,8 14,0 9,2 3,0 -1,4 -7,4 2,4
բացարձակ նվազագույնը (°C) -32,2 -31,7 -29,4 -13,3 -5,0 0,6 4,4 0,6 -5,0 -9,4 -16,1 -29,4 -32,2
տեղումների քանակը (մմ) 103,9 79,8 105,2 108,2 97 83,3 84,3 77,5 85,6 111,8 119,9 107,7 1 164,1
Աղբյուր՝ NOAA

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի տվյալներով Փորթլենդի բնակչությունը կազմում էր 66 194 մարդ, 13 324 ընտանիք, 30 725 տնային տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում ունի անգլիական (21,2 %), իռլանդական (19,2 %), ֆրանսիական (10,8 %), գերմանական (10,5 %) և իտալական (6,9 %) ծագում[2]:

Քաղաքացիների միջին տարիքը 36,7 տարեկան է։ Բնակչության 17,1 %-ը 18 տարեկանից ցածր է, 11,4 %-ը՝ 18-24 տարեկան, 33,1 %-ը՝ 25-44 տարեկան, 25,9 %-ը՝ 45-64 տարեկան, 12,6 %-ը՝ 65 տարեկան և ավելի բարձր։ Բնակչության 14,1 %-ը գտնվում են աղքատության եզրին[3]:

Փորթլենդը Մեն նահանգի բնակչության թվով խոշորագույն քաղաքն է։ Ագլոմերացիայում բնակվում է 518 117 մարդ, որոնցից 203 914-ը՝ քաղաքային պայմաններում։ 2007 թվականին Փորթլենդը կենսամակարդակով զբաղեցրել է 6-րդ տեղը երկրի 100 քաղաքների թվում[4]։

Բնակչության թիվը սկսած 1790 թվականից
Թվական Բնակչություն  %±
1790 2 240
1800 3 704 65.4 %
1810 7 169 93.5 %
1820 8 581 19.7 %
1830 12 598 46.8 %
1840 15 218 20.8 %
1850 20 815 36.8 %
1860 26 341 26.5 %
1870 31 413 19.3 %
1880 33 810 7.6 %
1890 36 425 7.7 %
1900 50 145 37.7 %
1910 58 571 16.8 %
1920 69 272 18.3 %
1930 70 810 2.2 %
1940 73 643 4.0 %
1950 77 634 5.4 %
1960 72 566 —6.5 %
1970 65 116 —10.3 %
1980 61 572 —5.4 %
1990 64 358 4.5 %
2000 64 249 —0.2 %
2010 66 194 3.0 %
2012 66 214 0.0 %
Ռասայական կազմ 2010
Սպիտակամորթներ 85.0 %
Ոչ իսպանացիներ 83.6 %
Լատինոամերիկացիներ (ցանկացած ռասայի) 6.0 %
Աֆրոամերիկացիներ 4.1 %
Ասիացիներ 3.5 %
Արմատական ամերիկացիներ 0.9 %
Այլ ռասաներ 1.6 %
Բազմառասայական 2.7 %

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փորթլենդը համարվում է Մեն նահանգի տնտեսական կենտրոնը նահանգի խոշորագույն նավահանգստի, մեծ բնակչության թվի և Բոստոնին մոտ լինելու (185 կմ դեպի հարավ) շնորհիվ։ Աստիճանաբար Փորթլենդի տնտեսությունը անցում է կատարում ձկնորսությունից, արդյունաբերությունից և գյուղատնտեսությունից դեպի սպասարկման ոլորտ։ Բազմաթիվ ազգային ֆինանսական կազմակերպություններ (Bank of America, KeyBank) Փորթլենդում անցկացնում են նահանգի տնտեսության հետ կապված գործողություններ։ Այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Unum, Magellan Petroleum, Maine Bank & Trust, ImmuCell Corp., և Pioneer Telephone շտաբ-կայաններ ունեն Փորթլենդում, իսկ այնպիսի ագլոմերացիաներ, ինչպիսիք են Սաուս Փորթլենդը, Սկարբորոն, Ուեսթբրուկը, կայան են դարձել այլ կորպորացիաների համար։

Փորթլենդում[5] (մասամբ նաև Իսթ Բեյսայդում) զարգանում է քաղաքային հողագործությունը[6][7]:

Քույր-քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փորթլենդի համայնապատկերը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]