Ագլոմերացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ագլոմերացում մետալուրգիայում՝ եռակալման միջոցով մանր կամ փոշենման հանքանյութերից խոշոր և ծակոտկեն կտորներ (ագլոմերատ) ստանալու ջերմային պրոցես՝ դրանց հալման համար անհրաժեշտ հատկություններ և ձև հադորդելու նպատակով։ Սև մետալուրգիայում ագլոմերացում դոմնային արտադրության համար բովախառնուրդ պատրաստելու հիմնական եղանակն է։

Միաժամանակ օգտագործվում է գունավոր մետալուրգիայում (ցինկի, կապարի արտադրություն են), ինչպես նաև մեծ քանակությամբ ծծումբ պարունակող հանքաքարից այն մասնակիորեն հեռացնելու նպատակով։ Ագլոմերացման նշանակությունը հատկապես մեծ է օգտակար հանածոների հարստացումից հետո հանքաքարի խոշոր կտորներ ստանալու գործում։

Ագլոմերացման անհրաժեշտ ջերմությունն ստացվում է բովախառնուրդին ավելացրած վառելանյութը (կոքս, քարածուխ) այրելու միջոցով։ Ծծմբային հանքաքարի ագլոմերացման դեպքում այդ ջերմությունն ապահովվում է սուլֆիդների այրմամբ։ Օդը տրվում է վերևից ներքև՝ անցկացվելով բովախառնուրդի բոլոր շերտերի միջով,

  • Տնտեսագիտության մեջ՝ ազգաբնակչության կուտակումը խոշոր քաղաքներում կամ արդյունաբերության կենտրոնացումը որոշ վայրերում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png