Արտաքսում. Դեպի անհայտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտաքսում. Դեպի անհայտություն
ՀեղինակԱննա Աստվածատուրյան Թերքոթ
Տեսակգիրք
ԹեմաԲաքվի ջարդեր
Բնօրինակ լեզուանգլերեն
Հրատարակված է2012
ԳՄՍՀ978-9939-884-72-1

Արտաքսում. Դեպի անհայտություն (անգլ.՝ Nowhere, a Story of Exile), ամերիկահայ գրող, իրավապաշտպան, ակտիվիստ և հասարակական գործիչ Աննա Աստվածատուրյան Թերքոթի ինքնակենսագրական գիրքը, որը պատմում է Բաքվի հայերի կյանքի, Բաքվի ջարդերի ու նրա ընտանիքի հետագա կյանքի բարդությունների մասին։ Այս գրքում նա Բաքվի ջարդերի, բնաջնջման և ազգային հողի վրա բռնության մասին պատմում է առաջին դեմքից[1]։

Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 2012 թվականին անգլերեն։ Հետագայում այն թարգմանվել է նաև ռուսերեն։ Գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսը կայացել է 2022 թվականի նոյեմբերի 1-ին։ Հրատարակվել է Newmag հրատարակչության կողմից[2]։ Այն ռուսերենից հայերեն է թարգմանել Անուշ Մարտիրոսյանը[3]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա պատմություն է հայ ժողովրդի ողբերգական էջերից մեկի մասին՝ մի ընտանիքի օրինակով։ Խեղված ճակատագրերի, հայրենիքում օտար լինելու և օտարության մեջ տուն փնտրելու մասին պատմող այս գիրքը տարիներ առաջ դեռահասի օրագիր էր։ Այն նախ գրվեց՝ ընտանիքում եղած լուռ ցավը հաղթահարելու համար, հետո դարձավ գիրք։ Գիրքը պատմում է ադրբեջանական վայրագությունների մասին՝ փախստական աղջնակի աչքերով[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լույս է տեսել Աննա Աստվածատուրյան Թերքոթի «Արտաքսում. դեպի անհայտություն» գիրքի հայերեն տարբերակը, Վերցված է 2022-11-01-ին
  2. 2,0 2,1 info@f-s.am, FutureSystems. «Արտաքսում. Դեպի անհայտություն». Newmag Publishing House. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 1-ին.
  3. «Բաքվի վայրագությունները՝ փախստական աղջնակի աչքերով. հրատարակվել է Աննա Աստվածատուրյան-Թերքոթի «Արտաքսում. դեպի անհայտություն» գիրքը». armenpress.am. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 1-ին.