Կարեն Բալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարեն Բալյան
Ծնվել էմայիսի 25, 1953(1953-05-25) (70 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀԱՊՀ

Կարեն Վլադիլենի Բալյան (մայիսի 25, 1953(1953-05-25), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ, ճարտարապետության տեսաբան, պրոֆեսոր, Ճարտարապետության միջազգային ակադեմիայի թղթակից անդամ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարեն Բալյանը ծնվել է 1953 թվականի մայիսի 25-ին, Գյումրի քաղաքում, ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանի ընտանիքում։ 1975 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետը, որից հետո ասպիրանտուրան ավարտել է Մոսկվայի Ճարտարապետության տեսություն և պատմություն գիտահետազոտական ինստիտուտում։ Նրա պաշտպանած թեկնածուական ատենախոսությունը վերաբերվել է ազգային ճարտարապետության խնդիրներին։

1981 թվականին դարձել է ԽՍՀՄ ճարտարապետների միության անդամ, 1991 թվականից՝ ՌԴ ճարտարապետների և Հայաստանի ճարտարապետների միությունների անդամ, 1994 թվականից ճարտարապետության և քաղաքաշինության դոկտորանտ է[1]։

Հեղինակ է ժամանակակից ճարտարապետության տեսության և պատմության մասին մոտ 100 մենագրությունների և գիտական հոդվածների, նրա աշխատությունները հրատարակվել են տարբեր երկրներում։

Հանդիսանում է «Կարեն Բալյան» ճարտարապետա-գեղարվեստական ստուդիայի» գլխավոր տնօրենը, իրականացրել է տասնյակ նախագծեր Մոսկվայի և Մոսկվայի մարզում ինտերիերի և առանձնատների համար։ Նրա մի շարք նախագծեր տպագրվել են «SALON-interior» և «Ideas for Your Home» ամսագրերում[2]։

Մասնակցել է ճարտարապետական ցուցահանդեսների, արժանացել է խորհրդային և միջազգային մրցանակների։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Современная национальная архитектура Армении. 1987,
  • Мемориал Егерн. Екатеринбург. 2015, և Аэропорт Звартноц, Екатеринбург

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]