Jump to content

Վլադիլեն Բալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բալյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վլադիլեն Բալյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էապրիլի 25, 1924(1924-04-25)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մահացել էօգոստոսի 26, 2021(2021-08-26) (97 տարեկան)
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ

Վլադիլեն Ալեքսանդրի Բալյան (ապրիլի 25, 1924(1924-04-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 26, 2021(2021-08-26)), հայ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ (2011)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիլեն Բալյանը ծնվել է 1924 թվականի ապրիլի 25-ին, Երևանում։ Սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետև՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական (Թաթուլ Ալթունյանի դասարան, 1952) և ստեղծագործական (Գրիգոր Եղիազարյանի դասարան,1967) բաժիններում[1]։

1952-1954 թվականներին եղել է Լենինականի երաժշտական ուսումնարանի (այժմ՝ Գյումրու՝ Ք.Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարան) տնօրենը։ 1955-1961 թվականներին ղեկավարել է Երևանի Պարարվեստի Ուսումնարանը։ 1961-1964 թվականներին եղել է Հայաստանի Ռադիոյի երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագիրը, 1964-1966 թվականներին՝ Հայֆիլհարմոնիայի տնօրենը։ 1966 թ. մինչև 1972 թվականը ղեկավարել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը՝ փաստացի դառնալով մշակութային այդ օջախի հիմնադիր-տնօրենը։ 1972-1975 թթ. եղել է Հայպետէստրադայի գեղարվեստական ղեկավար և տնօրեն, 1981-1986 թվականներին՝ Հայաստանի ժողովրդական գործիքների համույթի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր[2]։

Ստեղծագործել է տարբեր ժանրերում՝ սիմֆոնիկ, կամերային, վոկալ-գործիքային, երգչախմբային։ Հեղինակել է բազմաթիվ երգեր։ Հայաստանի կոմպոզիտորների, Ժուռնալիստների, Մոսկվայի հայերի միությունների անդամ է, 2001 թվականից աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի անդամ, «Հայաստան-Լիբանան» կազմակերպության նախագահ[3]։ Մահացել է 2021 թվականի օգոստոսի 26-ին Երևան քաղաքում՝ 97 տարեկանում։

Անդամակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամ
  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե շքանշան
  • Հայ-լիբանանյան միության անդամ
  • Մոսկվայի հայերի միության պատվավոր անդամ

Պարգևներ, մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Հազարան բլբուլ». բալետային սյուիտ (1967, քառամաս)
  • «Զուգերգ Ֆուգայի ձևով» ջութակահարների անսամբլի համար (1967)
  • «Ամբոխները խելագարված». պոետորիա (1978, ըստ Եղիշե Չարենցի համանուն պոեմի)
  • «Քառատողեր» սոպրանոյի և կամերային անսամբլի համար, խոսք՝ Սիլվա Կապուտիկյանի (1978, վեցամաս)
  • «Իմ Հայաստան». պոեմ մեձո սոպրանոյի, տենորի, բասի, ժողովրդական գործիքների անսամբլի համար (1983, եռամաս)
  • «Հանուն Հայրենյաց». օրատորիա (խոսք՝ Գարիկ Բանդուրյանի)
  • «Նազարի հարսնացուն». մյուզիքլ (1988, լիբրետոն՝ Կոստանդին Կրիկորյանի և Վյաչեսլավ Եսմանի)
  • «Մարդիկ գործարանից». օպերետ (լիբրետոն՝ Կառլոս Սարգսյանի)
  • «Հարսնացու-73». օպերետ (ըստ Ժորա Հարությունյանի կատակերգության)
  • «Տաքսի, տաքսի». օպերետ (ըստ Ժիրայր Անանյանի կատակերգության)
  • «Կոնցերտ-ֆանտազիա» մեներգող շեփորի, երգչախմբի, սիմֆոնիկ նվագախմբի համար (1989, եռամաս)
  • Ռեքվիեմ՝ Ա կապելլա երգչախմբի համար (1989)
  • «Ճակատագիր». կամերային օպերա (1990, ըստ Վահրամ Հաճյանի բանաստեղծությունների, լիբրետոն՝ Վ. Բալյանի և Էվելինա Խաչվանքյանի)
  • «Սիրո անհուն առեղծվածը կամ տասնվեց նովել սիրո մասին». կամերային մոնո-օպերա (1991-1992, ըստ Վահան Տերյանի և Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունների, լիբրետոն՝ Ս.Կապուտիկյանի և Վ.Բալյանի)
  • «Գարունը անտառում». վոկալ-գործիքային շարք սոպրանոյի և դաշնամուրի համար, խոսք՝ Սիլվա Կապուտիկյանի (հնգամաս)
  • «Երեք էջ կնոջ օրագրից». վոկալ-գործիքային շարք սոպրանոյի և դաշնամուրային տրիոյի համար (եռամաս, ըստ Ժենյա Այդինյան-Ռզայեի քնարերգության՝ Վահագն Դավթյանի թարգմանությամբ)
  • «Էպիտաֆիա» սոպրանոյի և կամերային անսամբլի համար
  • «Քեզ հետ, Հայաստա՛ն». մեձո սոպրանոյի, երգչախմբի, դաշնամուրային տրիոյի համար
  • «Վանա ծովը». մեձո սոպրանոյի, երգչախմբի, դաշնամուրային տրիոյի համար
  • «Աշուն էր, գյուղում հարսանիք». համերգային ներկայացում երգի-պարի անսամբլի համար (ութամաս)
  • «Վեց ռոմանս՝ առանց խոսքի». դաշնամուրային տրիո (2000)
  • «Իմ նազելուն սպասում եմ այս գիշեր». տենորի և դաշնամուրի համար (խոսք՝ Ավետիք Իսահակյանի)
  • «Ինչո՞ւ, ինչո՞ւ հիմա այսպես». բարիտոնի և դաշնամուրի համար (խոսք՝ Ավետիք Իսահակյանի)
  • «Բոլորը՝ քեզ». տենորի և դաշնամուրի համար (խոսք՝ Ե. Չարենցի)
  • «Իմ կինը» (խոսք՝ Գեղամ Սարյանի)
  • «Իսկ նամակները դեռ գալիս են». երգ-պեոմ (խոսք՝ Միկոլա Նագնիբեդայի)
  • «Գարունդ հայերեն է գալիս». ձայնի, դուդուկի, բլուլի համար (խոսք՝ Համո Սահյանի)

Երգեր՝ ժողովրդական գործիքների անսամբլի նվագակցությամբ

  • «Խոսք Սպենդիարովի մասին», «Սպենդիարովը՝ երաժշտության մասին» (1971, ռուսերեն)
  • «Խոսք Արամ Տեր-Հովհաննիսյանի մասին» (1976)
  • «Խոսք Թաթուլ Ալթունյանի մասին» (1977)
  • «Կոնստանտին Սարաջև», «Խոսք Կոնստանտին Սարաջևի մասին» (1979, ռուսերեն)
  • «Խոսք ուսուցչի մասին» (կոմպոզիտոր Գրիգոր Եղիազարյանի ծննդյան 100-ամյակին, 2010)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Վլադիլեն Բալյան | Music of Armenia». musicofarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 25-ին.
  2. «Վլադիլեն Բալյանը 90 տարեկան է և նոր ստեղծագործական ծրագրերով լեցուն». armenpress.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 25-ին.
  3. «Zarkfoundation - Վլադիլեն Բալյան». zarkfoundation.com.
  4. «Գյումրու պատվավոր քաղաքացիները». www.gyumricity.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  5. ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանին շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում
  6. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • А. Каратов. Бальян Владилен Александрович. Ереван, 1962.
  • Հովհաննիսյան Թ., Սիրո առեղծվածը կամ..., Երևան, 1990.
  • Ձայնասկավառակ՝ Վլադիլեն Բալյան. Երգեր. Աննա Մայիլյան. GayaneRecords. 2021 (www.gayanerecords.com)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիլեն Բալյան» հոդվածին։