Վահրամ Հաճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վահրամ Հաճյան
Ծնվել էփետրվարի 16, 1935(1935-02-16)
ԾննդավայրYoğunoluk, Kadirli, Օսմանիեի մարզ, Թուրքիա
Վախճանվել էմարտի 25, 2007(2007-03-25) (72 տարեկան)
Վախճանի վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մասնագիտությունբանաստեղծ
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1962) և Հայկական պետական մանկավարժական համալսարան
Վահրամ Հաճյան Վիքիքաղվածքում
Վահրամ Հաճյան Վիքիդարանում

Վահրամ (Ժոզեֆ) Եսայու Հաճյան (փետրվարի 16, 1935(1935-02-16), Yoğunoluk, Kadirli, Օսմանիեի մարզ, Թուրքիա - մարտի 25, 2007(2007-03-25), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), բանաստեղծ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահրամ Հաճյանը ծնվել է Սիրիայի Յողուն Օլուկ գյուղում, մեծացել է Բեյրութում։ 1961-1962 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում, ապա՝ Հայաստանի պետական մանկավարժական ինստիտուտում։

Հաճյանի առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1950 թվականին, «Սուրիա» օրաթերթում։ Առաջին ժողովածուն հրատարակվել է Սիրիայի Հալեպ քաղաքում 1957 թվականին «Բարձրունքներու կատարին» խորագրով[2]։ Լույս են տեսել Հաճյանի «Բարձունքներու կատարին» (1957), «Մեր երթը» (1959), «Ալ պանդուխտ չեմ» (1960), «Հալչող արծաթներ» (1970), «Խոսք ցասման և հիշատակի» (1981), «Ճակատագիր» (1989), «Արցունքի աստղեր» (1991) բանաստեղծությունների ժողովածուները։ Բանաստեղծություններին բնորոշ են հայրենիքի, սիրո ու տառապանքի մոտիվները։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալ պանդուխտ չեմ, բանաստեղծությունների ժողովածու, 1960։
  • Հալչող արծաթներ, բանաստեղծությունների ժողովածու, 1970։
  • Խօսք ցասման և յիշատակի, բանաստեղծությունների ժողովածու, 1981։
  • Արցունքի աստղեր, բանաստեղծությունների ժողովածու, 1991։
  • Տիեզերք, բանաստեղծությունների ժողովածու, 1999։
  • Գնչուհին ճիշտ էր գուշակել։ մանրապատումներ։ 2000[3]։
  • Ուրիշ միջոց չկար, բանաստեղծությունների ժողովածու, 2002։
  • Իմ ընտրանին։ բանաստեղծություններ։ 2005, 474 էջ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վահրամ Հաճյանի կենսագրությունը avproduction.am կայքում
  2. «Վահրամ Հաճյան»։ Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 25-ին։ Վերցված է 2015 թ․ փետրվարի 16 
  3. Հաճյան Վահրամ (2000)։ Գնչուհին ճիշտ էր գուշակել։ մանրապատումներ (հայերեն)։ Վ. Հաջիան 
  4. Հաճյան Վահրամ (2005)։ Իմ ընտրանին։ բանաստեղծություններ (հայերեն)։ Վ. Հաճյան 
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png