Վահան Հարությունյան (արվեստաբան)
Վահան Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 7, 1918 կամ 1918[1] |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, Ալեքսանդրապոլի գավառ |
Մահացել է | ապրիլի 5, 1990 կամ 1990[1] |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի ուսուցչական ինստիտուտ Լենինգրադի Ռեպինի անվան ինստիտուտ |
Գիտական աստիճան | արվեստագիտության թեկնածու |
Մասնագիտություն | արվեստագետ |
Անդամություն | Հայաստանի նկարիչների միություն |
Վահան Նազարեթի Հարությունյան (նոյեմբերի 7, 1918 կամ 1918[1], Ալեքսանդրապոլ, Ալեքսանդրապոլի գավառ - ապրիլի 5, 1990 կամ 1990[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արվեստաբան, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1985), Հայաստանի նկարիչների միության անդամ, ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1918 թվականի նոյեմբերի 7-ին Ալեքսանդրապոլում (Գյումրի)։ Ավարտել է Երևանի ուսուցչական ինստիտուտը (1938) և Լենինգրադի Ռեպինի անվան ինստիտուտի արվեստաբանության ֆակուլտետը (1942)։ 1943-1954 թվականներին աշխատել է Հայաստանի պետական պատկերասրահում, 1951 թվականից՝ տնօրեն, 1945-1951 թվականներին Երևանի գեղարվեստի ինստիտուտում, 1955-1961 թվականներին «Սովետական արվեստ» հանդեսում, 1960 թվականին Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, 1970-1990 թվականներին տարբեր տարիների եղել է արվեստի ամբիոնի վարիչ, 1987 թվականից՝ պրոֆեսոր։ Բազմաթիվ գիտական հոդվածների, մենագրությունների, պիեսների և սցենարների հեղինակ է։ Ռուսերենից կատարել է մի շարք պիեսների և դասագրքերի թարգմանություններ[2][3]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտական ուսումնասիրությունները նվիրված են հայ արվեստի, հատկապես՝ հայ կերպարվեստի նոր շրջանի պատմությանը, խնդիրներին, գործիչներին, հայ արվեստագիտական տերմինաբանությանը, հայ-ռուսական արվեստների փոխհարաբերությունների պատմությանը։ ՀԽՍՀ-ում առաջինն է ձեռնարկել սփյուռքահայ կերպարվեստի պատմության գիտական ուսումնասիրությունը, տպագրել հոդվածներ սփյուռքահայ արվեստագետների մասին։ 1958 թ. «Սովետահայ կերպարվեստը 1920-1925 թվականներին» մենագրության համար նրան շնորհվել է արվեստագիտության թեկնածուի աստիճան։ Մենագրություններից են «Վարդգես Սուրենյանց», Երևան, 1960, «Արձանագործ Տիգրան Դավթյան», Երևան, 1968, "Հայկական ԽՍՀ կերպարվեստը," Լենինգրադ, 1972, «Արա Սարգսյան», Երևան, 1975, «Գառզու», Երևան, 1987։ Նորովի գրել է Տիգրան Չուխաջյանի «Զեմիրե» և «Կարինե» (Լեբլեբիջի) օպերաների լիբրետոները։ Մի շարք հանրահայտ և սիրված երգերի տեքստերի հեղինակ է, որոնցից են՝ Իմ Երևան, Սիրո երգ («Առաջին սիրո երգը» կինոնկարից) Սերենադ (Երևանի սիրուն աղջիկ) Քարավան, Տավիղ, Ղափամա և ալն[2][4]։
- «Սովետահայ կերպարվեստը 1920-1925 թթ.» Երևան, 1958 (մենագրություն)
- «Վարդգես Սուրենյանց» Երևան, 1961 (մենագրություն)
- «Արձանագործ Տիգրան Դավթյան» Երևան, 1968 (մենագրություն)
- «Արա Սարգսյան» Երևան, 1975 (մենագրություն)
- «Գառզու» Երևան, 1987 (մենագրություն)
- «Վարդգես Սուրենյանց» Երևան, 1960 (մենագրություն)
- «Տաթևիկ Սազանդարյան» Երևան, 1959
- «Հայկական ՍՍՀ կերպարվեստը» Լենինգրադ, 1972 (մենագրություն)
- «Հայ կերպարվեստի տերմինաբանական հարցերը» 1955
- «Լենինյան մոնումենտալ պրոպագանդան Հայաստանում» 1957
- «Մեր Ժամանակակիցը», «Լիտերատուրնայա Արմենիա» 1958
- «Միասնական, բայց ոչ միատար» «Սովետական արվեստ» 1966
- «Հայ նկարիչների անդրանիկ միավորումը»,«Սովետական արվեստ» 1956
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 «Zarkfoundation - Վահան Հարությունյան». zarkfoundation.com.
- ↑ «Վահան Հարությունյան». armradioarchive.am. Վերցված է 2022 թ․ մարտի 30-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
|
- Նոյեմբերի 7 ծնունդներ
- 1918 ծնունդներ
- Գյումրի քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 5 մահեր
- 1990 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Հայաստանի նկարիչների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Արվեստագիտության թեկնածուներ
- ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Հայ արվեստաբաններ
- Հայ պրոֆեսորներ