Թաթուլ Ալթունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թաթուլ Ալթունյան
Թաթուլ Ալթունյան.jpg
Հիմնական տվյալներ
Ծնվել էհոկտեմբերի 15, 1901(1901-10-15)[1][2]
Ադանա, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[3][1][2]
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 29, 1973(1973-11-29)[4][1][2] (72 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Մասնագիտություներաժշտագետ, խմբավար և դասախոս
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա[1], Հայաստանի Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ[1], Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ[1] և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ[1]
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1928)[1] և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1934)[1]
Պարգևներ
Ստալինյան 3-րդ աստիճանի մրցանակ,
, Լենինի շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, Կարմիր Աստղի շքանշան,
, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Ստալինյան մրցանակ և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Թաթուլ Տիգրանի Ալթունյան (հոկտեմբերի 15, 1901(1901-10-15)[1][2], Ադանա, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[3][1][2] - նոյեմբերի 29, 1973(1973-11-29)[4][1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ խմբավար, մանկավարժ, ԽՍՀՄ (1965) և ՀԽՍՀ (1945) ժողովրդական արտիստ։

Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Ալթունյանի հայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1928 թվականին ավարտել է Երևանի, 1934 թվականին՝ Լենինգրադի կոնսերվատորիաները։ Ստացել խմբավարի (դասատուներ՝ Ռ. Մելիքյան, Ս․ Մելիքյան, Ա․ Եգորով) և հոբոյահարի (դասատուներ՝ Վիլհելմ Շպեռլինգ, Ֆ․ Նեյման) որակավորում։

Թաթուլ Ալթունյանին նվիրված հուշատախտակ Երևանում
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Թաթուլ Ալթունյանի հուշատախտակը Հայաստանի երաժշտական ընկերության պատին, քանդակագործ՝ Արա Հարությունյան, բրոնզ, 70х140

1934 թվականից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (պրոֆեսոր` 1971 թվականից)։ 1935-1936 թվականներին ղեկավարել է կոնսերվատորիայի երգչախումբը, 1935–1936 թվականներին վերակազմել և ղեկավարել է Երևանի կոնսերվատորիայի երգեցիկ խումբը, 1937-1939 թվականներին և 1947-1949 թվականներին՝ Հայաստանի պետական երգչախումբը, 1938-1970 թվականներին` Հայկական ժողովրդական երգի-պարի անսամբլը (1974 թվականից՝ Ալթունյանի անվան), 1966-1969 թվականներին` Հայաստանի երգչախմբային ընկերության երգչախումբը (ընկերության նախագահ՝ 1958-1973):

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալթունյանի ղեկավարությամբ ինքնատիպ մեկնաբանությամբ են հնչել Կոմիտասի «Գարուն», «Կալի երգը», «Սոնա յար», «Լո, լո», «Անձրևն եկավ», «Քաղհան», Քրիստափոր Կարա-Մուրզայի «Գացեք, տեսեք», «Զինչ ու զինչ», Սպիրիդոն Մելիքյանի «Թխկոնդա», «Պիլիբի» երգերը, հայկական ժողովրդական երգերի բազմաթիվ մշակումներ, հայկական, ռուսական, արևմտաեվրոպական խմբերգային ստեղծագործություններ։

Երգի-պարի անսամբլի համար Ալթունյանի մշակած ստեղծագործություններն աչքի են ընկնում բեմական ինքնատիպ ոճով։ Հիշարժան են Կոմիտասի, Սպիրիդոն Մելիքյանի և իր ձայնագրած ժողովրդական երգերը («Հոյ, իմ Նազանի յարը», «Նուբար, Նուբար», «Հոպինա», «Խամբաջի», «Քա, դե եսիմ», «Յաման յար» և այլն)։ Հեղինակ է նաև «Սևանի», «Նազելի», «Նազպար», «Արտաշատի» և այլ պարեղանակների։ Ալթունյանը եղել է հայկական գաղթավայրերում և նպաստել տեղի ինքնագործ խմբերի կատարողական վարպետության բարձրացմանը։

Ալթունյանի անունով են կոչվել Կահիրեի, Բուենոս Այրեսի և հայկական այլ անսամբլներ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի ժողովրդական երգի-պարի անսամբլը «ԻՒՆԵՍՔՕ» ի մէջ։ Մասնակցութեամբ 60 արուեստագէտ-արուեստագիտուհիներու, Ալթունյան Թաթուլ Տիգրանի, Պէյրութ, տպ. Շիրակ., 1959:
  • Հայ ժողովրդական երգեր ու պարեր Թաթուլ Ալթունյանի մշակմամբ երգի-պարի անսամբլի համար, հ. 1–3, Երևան, 1965–1964:
  • Հայկական ժողովրդական երգերի մշակումներ = Treaments of armenian folk songs: Ալթունյան Թաթուլ Տիգրանի, Ալթունյան Ժիրայր, Երևան, «Արճեշ», 2002։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բրուտյան Մ., Թաթուլ Ալթունյան, Երևան, 1962։
  • Բալյան Վ., Թաթուլ Ալթունյան, Երևան, 1977։
  • Խոսք Թաթուլ Ալթունյանի մասին։ Ծննդյան 75-ամյակի առթիվ = Слово о Татуле Алтуняне. К 75-летию со дня рождения, Բալյան Վլադիլեն Ալեքսանդրի, Բրուտյան Մարգարիտ Արամի, Հայաստանի երգչախմբային ընկերություն, Երևան, Ա. հ., 1977:
  • Թաթուլ Ալթունյանը և հայ երգն ու պարը։ Սարյան Արաքսի, Ենոքյան Արամ, ՀՀ մշակույթի նախարարություն, Երևան, Կոմիտաս, 2008։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 164.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 1.
  3. 3,0 3,1 3,2 Алтунян Татул Тигранович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 164 CC BY-SA icon 80x15.png