Խմբավար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երգչախումբը խմբավարի հետ (առջևում)

Խմբավար, խորմայստեր (իտալ.՝ coro երգչախումբ և գերմ.՝ Meister վարպետ, ղեկավար), երգչախմբի ղեկավարը, որ սեփական գեղարվեստական ըմբռնումով երգչախմբին սովորեցնում և նրա կատարման միջոցով մեկնաբանում է խմբերգային ստեղծագործությունները՝ ապահովելով դրանց հնչման անսամբլային ներդաշնակությունը և տեխնիկական կատարելությունը։ Խմբավարից պահանջվում է երաժշտական տեսական և կատարողական հմտություն և կոլեկտիվ կազմակերպելու ունակություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 57 CC-BY-SA-icon-80x15.png