Սպիրիդոն Մելիքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Մելիքյան (այլ կիրառումներ)
Սպիրիդոն Մելիքյան
ArmenianStamps-344.jpg
Ծնվել է դեկտեմբերի 1, 1880(1880-12-01)
Վաղարշապատ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Երկիր Ռուսական կայսրություն
Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետություն
Հայաստանի Առաջին Հանրապետություն
Հայկական ԽՍՀ
Flag of the Soviet Union (1936–1955).svg ԽՍՀՄ
Մահացել է մայիսի 4, 1933(1933-05-04) (52 տարեկանում)
Երևան, Հայկական ԽՍՀ, Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Դաշնային (Ֆեդերատիվ) Հանրապետություն, ԽՍՀՄ
Ժանրեր Հայկական երաժշտություն
Մասնագիտություն կոմպոզիտոր և դիրիժոր
Գործիքներ դաշնամուր

Սպիրիդոն Ավետիսի Մելիքյան (դեկտեմբերի 1, 1880(1880-12-01), Վաղարշապատ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 4, 1933(1933-05-04), Երևան, Հայկական ԽՍՀ, Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Դաշնային (Ֆեդերատիվ) Հանրապետություն, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, խմբավար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիրիդոն Մելիքյանը ծնվել է 1880 թվականին դեկտեմբերի 1-ին (հին տոմարով նոյեմբերի 18-ին) Վաղարշապատում, ուսուցչի ընտանիքում։ Վաղ մանկության տարիներին զրկվել է ծնողներից, ապրել հորեղբոր և մորեղբոր խնամքի տակ։ Տասներեք տարեկան հասակում դարձել է Գևորգյան ճեմարանի սան և իր երաժշտական ընդունակությունների շնորհիվ արժանանացել ճեմարանի երգեցողության ուսուցչի ու խմբավարի՝ մեծ Կոմիտասի ուշադրությանը։ 1902 թվականին ավարտել է Գևորգյան ճեմարանը, եղել է Կոմիտասի աշակերտը և օգնականը[1]։

Այդ տարիների մասին Սպիրիդոնի ընկերներից մեկը՝ մանկավարժ Սիմակ Սահակյանը հետևյալն է գրել.

Aquote1.png Սպիրիդոն Մելիք֊յանին ճանաչում էի 1895 թվականից, երբ նույն դասարանի աշակերտներ էինք Գևորգյան ճեմարանում։ Ապիրիդոնը լիքը մարմնով, միշահասակ, լայնաթիկտափակ դեմքով մի պատանի էր։ Ես և Սպիրիդոնը մտերիմ Էինք, լավ էինք հասկանում միմյանց։ Ես թեև անմշակ, բայց կոպիտ և ուժեղ ձայն ունեի, իսկ Սպիրիդոնը շատ մեղմ, դուրեկան և քնքուշ ձայն ուներ։ նա թե՛ ազգային-ժողովբդական երգեր, թե՛ շարականներ, շատ լավ էր երգում և 5-րդ դասարանից սկսած դասապետ էր, այսինքն աշակերտական այն խմբի ղեկավարը, որ եկեղեցու մի դասում երգում էր եկեղեցական բոլոր երգերը։ Զարմանալի համեստ ու րնկերասեր էր նա, աշխատասեր, համբերատար։ Նրա աշխարհը երգն ու երաժշտությունն Էր։ 1899 թվականին, երբ արտասահմանից վերադարձավ Կոմիտասը, մեր Սպիրիդոնի աստղը պայծառացավ, ոչ միայն նրա, այլ ամենքս հասկացանք, որ մեր ընկերը մեծ շնորհքի տեր է և ապագա աչքի ընկնող երաժիշտ[2]: Aquote2.png


1905-1908 թթ. սովորել է Բեռլինի Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում, որտեղ ուսումնասիրել է երաժշտության տեսություն, խմբավարություն, մշակել ձայնը։

1908-1909 թթ. որպես երգեցողության ուսուցիչ-խմբավար աշխատել է Շուշիի թեմական դպրոցում, իսկ 1909-1921 թթ.` Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ Հանդես է եկել հրապարակախոսական դասախոսություններով։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1921 թվականից աշխատել է Հայաստանի դպրոցներում, 1924-1933 թթ.` Երևանի կոնսերվատորիայում` որպես տեսական առարկաների դասախոս, խմբավար։ Զբաղվել է երգերի հավաքմամբ[3]։

1930-1933 թթ. նշանակվել է կոնսերվատորիայի ռեկտոր։

1925 թվականից եղել է ՀԽՍՀ Գիտությունների և արվեստի ինստիտուտի անդամ։

Սպիրիդոն Մելիքյանի գերեզմանը Կոմիտասի անվան պանթեոնում

Ստեղծագործել է երաժշտական տարբեր ժանրերով, հայտնի է ժողովրդական երգերի ինքնատիպ մշակումներով։ Հեղինակել է երաժշտագիտական աշխատություններ, ինչպես նաև ժողովրդական երգերի հավաքածուներ։ Նրա «Ուրվագիծ հայ երաժշտության պատմության» (1935 թ.), «Շիրակի երգեր» (1914 թ.) և «Հայ ժողովրդական երգեր և պարեր» (1949-1952 թթ.) աշխատություններն անգնահատելի դեր են ունեցել հայ երաժշտության տարածման գործում։ 1931 թ. հրատարակել է Կոմիտասի «Ազգագրական ժողովածուն», որը հեղինակի հանձնարարությամբ արտագրել էր 1904 թ. և որի բնագիրը համարվում էր կորած։

Խորհրդային տարիներին ՀԽՍՀ տարբեր շրջաններում Մելիքյանի կատարած ազգագրական գրառումները հրատարակվել են նրա մա-հից հետո՝ երկու հատորից բաղկացած «Հայ ժողովրդական երգեր և պարեր» ժողովածուում (1949 և 1952 թթ.), Մ. Աղայանի խմբագրությամբ: Այս ժողովածուն, որ պարունակում է 533 գրառում, լայն պատկերացում է տալիս 1920-ական թթ. հայկական կենցաղում պահպանված գեղջկական երաժշտական ֆոլկլորի մասին։ Ժողովածուում ներկայացված են ժողովրդական երգարվեստի հիմնական ժանրերը՝ աշխատանքային, ծիսական, հարսանեկան, վիպական, սիրային-լիրիկական, օրորոցային և այլ բնույթի երգեր, բազմազան պարերգեր, գործիքային երաժշտության արժեքավոր նմուշներ (ծանր գյոնդի տարբեր տիպեր, քոչարիներ և այլն), աշուղական հին ու նոր եղանակներ։ Ժողովածուի նյութերի մեջ շատ ուշագրավ են սասունցիների հինավուրց և ինքնատիպ պարերգերն ու պարեղանակները։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1933 թվականին արժանացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը[4]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 1933 թվականին Երևանում: Թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սպիրիդոն Մելիքյան (Ծննդյան 100-ամյա ի առթիվ), Ա. Գ. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ» 
  2. Սպիրիդոն Մելիрյան, Հոդվածներ, հուշեր, նամակներ, փաստաթղթեր, Երևան, 1964, էշ 71-72:
  3. «Սպիրիդոն Մելիքյան | Music of Armenia»։ www.musicofarmenia.com (հայերեն)։ Վերցված է 2017-11-23 
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր 2, Երևան, 2007