Սիմակ Սահակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սիմակ Սահակյան
Ծնվել էսեպտեմբերի 7, 1879(1879-09-07)
ԾննդավայրԱգարակ, Լոռու մարզ, Հայաստան
Մահացել էապրիլի 29, 1961(1961-04-29) (81 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՆերսիսեան դպրոց և Գևորգյան հոգևոր ճեմարան
ԱշխատավայրՊայքար, Կարմիր Լոռի և Մանկավարժական թերթ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Աշխատանքային արիության համար» մեդալ

Սիմակ (Սենեքերիմ) Մկրտչի Սահակյան (օգոստոսի 25 (սեպտեմբերի 7), 1879, Ագարակ (ՀԽՍՀ Ստեփանավանի շրջան)-1961, ապրիլի 29, Երևան), հեղափոխական շարժման մասնակից, սովետական պետական աշխատող, մանկավարժ։ Կոմունիստական կուսակցության անդամ 1915 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1901-1921 թվականներին ուսուցիչ է եղել Ներսիսյան դպրոցում։ Թիֆլիսում կատարել է ընդհատակյա բոլշևիկյան աշխատանք։ Աշխատակցել է «Պայքար», «Նոր կյանք», «Բանվոր», «Բանվորի կռիվ» և այլ թերթերին։ 1921 թվականին գործուղվել է Հայաստան, եղել Լոռի- Փամբակ գավառի ժողկրթբաժնի վարիչ, բանֆակի դեկան (1927-1930 թթ.), ապա՝ դասախոս (1930-1951 թթ.)։ Խմբագրել է «Կարմիր Լոռի» (1921-1923 թթ.), «Սովետական մանկավարժ» (1940-1941 թթ.) պարբերականները։ Եղել է ՀԽՍՀ Կենտգործկոմի անդամ, ՀԽՍՀ Գերագույն սովետի նախագահության նախագահի տեղակալ (1938-1944 թթ.), ՀԱԱՀ Գերագույն սովետի նախագահ (1944-1961 թթ.), ՀԿԿ ԿԿ-ի ԿՎՀ նախագահության անդամ (1929-1934 թթ.), ՀԿԿ ԿԿ-ի Վերստուգիչ հանձնաժողովի նախագահ (1938-1951 թթ.)։ ՀԽՍՀ I-V գումարումների Գերագույն խորհրդի պատգմավոր։ Հեղինակ է մանկավարժությանը նվիրված գրքույկների և հոդվածների, ինչպես նաև «Հասկեր» (1955 թ.), «Աղբյուր» 1958 թ.) պատմվածքների ժողովածուների։ Թարգմանել է Նիկոլայ Օստրովսկու «Ինչպես էր կոփվում պողպատը», Ա․ Մակարենկոյի «Գիրք ծնողների համար» և այլ գործեր։ Պարգևատրվել է Լենինի 2, Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշաններով։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 138 CC-BY-SA-icon-80x15.png