Ինչպես էր կոփվում պողպատը (վեպ)
Ինչպես էր կոփվում պողպատը ռուս.՝ Как закалялась сталь | |
---|---|
Հեղինակ | Նիկոլայ Օստրովսկի |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | վեպ և սոցիալիստական ռեալիզմ |
Բնօրինակ լեզու | ռուսերեն |
Ստեղծման տարեթիվ | 1930 |
Երկիր | ![]() |
Հրատարակման վայր | ԽՍՀՄ |
Հրատարակիչ | Molodaya Gvardiya? |
Հրատարակման տարեթիվ | 1932 |
Ինչպես էր կոփվում պողպատը (ռուս.՝ Как закалялась сталь), խորհրդային գրող Նիկոլայ Ալեքսեևիչ Օստրովսկու ինքնակենսագրական վեպը, գրվել է 1932 թվականին: Գիրքը գրված է սոցիալական ռեալիզմի ոճով: 1934 թվականի ապրիլին «Երիտասարդ գվարդիա» ամսագիրը սկսել է վեպի հրապարակումը, նույն թվականի նոյեմբերին դրա առաջին մասը լույս է ընծայվել առանձին գրքով, որին հետևել է վեպի երկրորդ մասը: Վեպը միանգամից հայտնի է դարձել և դարձել է 1918-1986 թվականների ամենաշատ վաճառվող գիրքը խորհրդային գրականության մեջ. 536 ընդհանուր հրատարակությունների ընդհանուր տպաքանակը կազմել է 36,416 օրինակ[1][2]: Ըստ Պետական թանգարանի տվյալների, Ն. Ա. Օստրովսկու անվան «Հաղթահարում» հումանիտար կենտրոնը 1991 թվականի հունվարի 1-ին Մոսկվայում «Ինչպես էր կոփվում պողպատը» վեպը հրատարակել է ԽՍՀՄ ժողովուրդների 75 լեզուներով, 53 մլն 854 հազար տպաքանակով: Վեպում նկարագրված են քաղաքացիական պատերազմի տարիների իրադարձությունները, ժողովրդական տնտեսության վերականգնման և սոցիալիստական վերակառուցման տարիները:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1930 թվականի վերջին ծանր հիվանդ Նիկոլայ Օստրովսկին սկսում է գրել «Ինչպես էր կոփվում պողպատը» վեպը: Նախ Օստրովսկի ինքն էր գրում տեքստը, սակայն հիվանդության պատճառով նա տողը տողի վրա էր գրում, գրվածը վերծանելը դժվար էր, գրելու տեմպը չէր բավարարում գրողին: Մի անգամ նա խնդրում է իր օգնականին վերցնել մի կարտոնի կտոր ու դրա վրա տողի չափով շերտեր կտրտել: Այդպես ծնվել է տրանսպորատորի գաղափարը, որը նախ այնքան էլ հաջող չի ստացվել, սակայն դրա օգտագործման տեխնիկան անընդհատ կատարելագործվել է: Գրողն աշխատել է գիշերները, լռության մեջ, գրված էջերը համարակալել է ու հավաքել հատակին: Որոշ ժամանակ անց ձեռքն սկսել է ցավել և այլևս չի ենթարկվել նրան: Այդ պահից սկսած նա թելադրել է վեպը: Նա թելադրել է դանդաղ, առանձին արտահայտություններով, որոնք իրարից բաժանվել են մեծ դադարներով: Գրելու ընթացքում թղթի խնդիր է առաջացել, որը մեծ դժվարությամբ է հաջողվել լուծել: Ամբողջ 1931 թվականին լարված աշխատանք է ընթացել վեպի առաջին մասի վրա, մայիսին գրված է եղել 5 գլուխ, իսկ հոկտեմբերի 25-ին ավարտվել են վեպի առաջին մասի բոլոր 9 գլուխները: Առողջության վատթարացման պատճառով գրողը տեղափոխվել է հարավ, ծովի մոտ, որտեղ շարունակել է աշխատել ստեղծագործության վրա: Վեպի երկրորդ մասն ամբողջությամբ գրվել է թելադրելով և ավարտվել է 1932 թվականին: Լույս ընծայվելուց հետո Օստրովսկին գրում է. «Գիրքը լույս է ընծայվել, այսինքն` ընդունվել է: Նշանակում է` ապրելու պատճառ կա»[3]: «Երիտասարդ գվարդիա» ուղարկված ձեռագիրն ստացել է աղմկահարույց գրաքննություն. «Ներկայացված կերպարներն անիրական են»: Սակայն Օստրովսկին կարողացել է ձեռք բերել երկրորդ գրաքննությունը: Դրանից հետո ձեռագիրն սկսել է ակտիվ խմբագրվել «Երիտասարդ գվարդիա»-յի գլխավոր խմբագրի տեղակալ Մարկ Կոլոսովի և պատասխանատու խմբագիր, ժամանակի ճանաչված բանաստեղծուհի Աննա Կարավաևայի կողմից: Օստրովսկին ընդունում էր Կարավաևայի մեծ մասնակցությունը վեպի տեքստին: Նա նաև նշում էր Ալեքսանդր Սերաֆիմովիչի մասնակցությունը, ով «ինձ էր նվիրում իր հանգստի ամբողջ օրեր»: Վեպի ձեռագրերում ճանաչվել է 19 մարդու ձեռագիր: Պաշտոնապես համարվում է, որ նա տեքստը թելադրել է «կամավոր քարտուղարներին»: Ն. Օստրովսկին իր նամակներում մանրամասն նկարագրել է իր աշխատանքները վեպի վրա, կան նաև ժամանակակիցների հիշողությունները, ովքեր են վկա են եղել գրքի աշխատանքային գործընթացին: Տեքստաբանական ուսումնասիրությունները հաստատում են Ն. Օստրովսկու հեղինակությունը[4]: 1934 թվականի ապրիլին «Երիտասարդ գվարդիա»-ն սկսել է հրապարակել Օստրովսկու վեպը, նույն թվականի նոյեմբերին վեպի առաջին մասը լույս է ընծայվել առանձին գրքով, որին հաջորդել է նաև երկրորդ մասը: Վեպը միանգամից հայտնի է դարձել:
Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը մի քանի անգամ էկրանավորվել է ԽՍՀՄ-ում: Նիկոլայ Օստրովսկու գրքի առաջին էկրանավորումը` «Ինչպես էր կոփվում պողպատը» ֆիլմը թողարկվել է 1942 թվականին, Երկրորդ Աշխարհամարտի ծանր ժամանակաշրջանում: Այդ ժամանակ վեպի գլխավոր հերոս Պավել Կորչագինը կոչված էր ոգևորելու նացիստական զավթիչների դեմ պատերազմող խորհրդային զինվորներին` սխրանքներ գործելու: Նրա կերպարը մարմնավորում էր դերասան Վ. Պերիստ-Պետրենկոն: Ֆիլմի նկարահանման աշխատանքներից անմիջապես հետո նա գնացել է ռազմադաշտ ու հենց նույն տարում զոհվել է[5]: 1957 թվականին թողարկվել է Վլադիմիր Նաումովի և Ալեքսանդր Ալովի ռեժիսորական համատեղ աշխատանքը` «Պավել Կորչագին» ֆիլմը, որտեղ գլխավոր հերոսի կերպարը խաղում էր Վասիլի Լանովոյը: 1973 թվականիրն ռեժիսոր Նիկոլայ Մաշենկոն ստեղծել է «Ինչպես էր կոփվում պողպատը» վեցսերիանոց հեռուստաֆիլմը, որտեղ Կորչագինի հերոսին խաղացել է Վլադիմիր Կոնկինը: Ֆիլմը ստացել է Լենինյան կոմսոմոլի երկու մրցանակ[6]: Կոնկինի պատկերավորած Պավկան տարբերվում էր էկրանավորված նախկին Կորչագիններից մեծ լիրիկականությամբ, ռոմանտիզմով ու խելքով: 1975 թվականին նույն վերնագրով լույս է ընծայվել այդ ֆիլմի կինոտարբերակը: 2000 թվականին Ուկրաինայում չինացի կինեմատոգրաֆիստների կողմից նկարահանված «Ինչպես էր կոփվում պողպատը» 20 սերիանոց հեռուստաֆիլմը ճանաչվել է տարվա լավագույն ֆիլմ Չինաստանում: Կորչագինի դերում խաղում էր ուկրաինացի դերասան Անդրեյ Սամինինը(ուկր.)рус.[7]:
Մեջբերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆիլմի ճապոներեն թարգմանությունը (1936 թվական) կատարվել է Յոսիկո Օկադայի ամուսնու` Ռյոկիտա Սուգիմոտոյիո կողմից, ով այս ընտանեկան զույգի` ԽՍՀՄ փախուստից հետո գնդակահարվել է որպես օտարերկրացի լրտես[8]:
- Վեպն ու նրա հերոսը` Պավել Կորչագինը հայնի են Չինաստանում[9]:
Մոսկվայում կա Պավել Կորչագինի փողոց, միակ փողոցն է Մոսկվայում, որն անվանակոչվել է գրական հերոսի անունով[10]:
- Պավել Կորչագին անունով երկրորդական հերոսը գոյություն ունի Արկադի Գայդարի «Դպրոց» պատմվածքում, որը գրվել է վեպից մի քանի տարի առաջ:
- «Քաղաքացիական պաշտպանություն» խմբի «Ինչպես էր կոփվում պողպատը» ալբոմը վեպի անվանումից է:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Книгоиздание СССР. Цифры и факты. 1917—1987 / Е. Л. Немировский, М. Л. Платова. — М.: Книга, 1987. — С. 299. — 320 с. — 3000 экз.
- ↑ «Подводя итоги XX столетия: книгоиздание»։ Компьюарт։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-01-ին
- ↑ Главный редактор Р. Островская Жизнь замечательных людей. Николай Островский. — Москва: Молодая гвардия, 1975. — С. 125—160.
- ↑ Сборник статей о Николае Островском.
- ↑ «Павка Корчагин. Герои времени»։ Радио Свобода։ Արխիվացված օրիգինալից 2012-02-14-ին։ Վերցված է 2017-10-03
- ↑ «Как закалялась сталь (1973)//Энциклопедия отечественного кино»։ Արխիվացված է օրիգինալից 2007-05-09-ին։ Վերցված է 2017-10-03
- ↑ ««Как закалялась сталь» для китайцев — «лучшая мыльная опера»»։ Lenta.ru։ Արխիվացված օրիգինալից 2012-03-01-ին։ Վերցված է 2017-10-03
- ↑ «Как закалялась сталь», роман на японском языке. Токио, изд. «Наука»
- ↑ Встреча Ли Жуйхуаня с Л. Кучмой Жэньминь Жибао
- ↑ Литературная газета, о газете, Сайт «Литературной газеты», Издательский дом «Литературная газета», СМИ, статья, репортаж, обзор, новость, новости, интервью, пресса, периодика, …
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Роман Островского «Как закалялась сталь» до сих пор популярен в Китае//РИА Новости.
- «Ինչպես էր կոփվում պողպատը»
|