Շուշիի թեմական հոգևոր դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շուշիի թեմական հոգևոր դպրոց
Տեսակճեմարան
Հիմնադրված է1838
Լուծարված է1920
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
ՏեղագրությունՇուշի

Շուշիի թեմական հոգևոր դպրոց, միջնակարգ ուսումնական հաստատություն Շուշիում՝ 9 ուսումնական տարվա տևողությամբ։ Ընդհատումներով գործել է 1838-1920 թվականներին։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացվել է 1838 թվականի հունիսի 22-ին[1][2]։

Ներսես Աշտարակեցու կարգադրությամբ՝ 1852 թվականի նոյեմբերին փակվում է նաև այս դպրոցը։ Դպրոցի վերաբացումը կաթողիկոսը թույլատրում է երեք տարի անց՝ 1855 թվականի նոյեմբերին։ 1860 թվականին դպրոցը հանձնվում է Շուշու հասարակության կողմից ընտրված հոգաբարձությանը։ Հոգաբարձությանը հաջողվում է զգալի չափով բարելավել դպրոցի նյութական դրությունը։

Դպրոցը մեծ փոփոխությունների է ենթարկվում, երբ Մաթեոս կաթողիկոսը, շուշեցիների խնդրանքով, 1863 թվականին դպրոցի տեսուչ է նշանակում Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում տարիներ առաջ հռչակված Պետրոս Շանշյանին։ Վերջինիս օգնականն է եղել Պերճ Պռոշյանը, որն այնտեղ դասավանդել է հայոց լեզու, հայ գրականություն և ազգային պատմություն։ Շանշյանի և Պռոշյանի ջանքերով թեմական դպրոցը սկսում է ծաղկել, դառնում է եռդասյան՝ իր երկու ծխական դպրոցներով։ Փոխվում է նաև դպրոցի անունը։ Այն կոչվում է «Եղիշյան ազգային հոգևոր դպրոց»՝ 5-րդ դարի պատմիչ Եղիշեի անունով։

1877-1878 ուստարում Շուշու թեմական տեսուչ է եղել փիլիսոփայության դոկտոր, հետագայում Երևանում հրատարակվող «Պսակ» թերթի խմբագիր և հասարակական գործիչ Վասակ Պապաջանյանը։

1903 թվականին դպրոցը փակվում է, վերաբացվում է 1905 թվականի աշնանը։ Այն ավելի բարեկարգ տեսք է ստանում 1908-1910 թվականներին՝ տեսուչ Ավետիք Տեր-Պողոսյանի ջանքերով։[3]։ Շուշիի թեմական դպրոցը դադարեցնում է իր գոյությունը 1920 թվականին։

Աշակերտների քանակը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1838 թվական - 20[4]
  • 1870 թվական - 158
  • 1893 թվական - 492
  • 1909 թվական - 374

Հայտնի դասավանդողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոս Շանշյան, Պերճ Պռոշյան, Խորեն Ստեփանե, Ղազարոս Աղայան (1881-1882), Սեդրակ Մանդինյան, Սահակ Մանվելյան և այլն։

Արամ Մանուկյան

Առարկաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասավանդվել են հայոց լեզու, ռուսաց լեզու, պարսկերեն, թվաբանություն, կրոն, պատմություն և երգեցողություն։ Սեդրակ Մանդինյան, առաջին անգամ դասավանդել է մանկավարժություն, իսկ չորրորդ դասարանն ավարտողներից կազմվել է մանկավարժական հատուկ դասարան, որը տեղի ծխական դպրոցի համար պատրաստել է ուսուցիչներ։

Հայտնի աշակերտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամ Մանուկյան, Արշակ Աթայան, Բախշի Իշխանյան, Գարեգին Ա Հովսեփյան, Գրիգոր Ներսիսյան, Լեո, Հակոբ Խանլարյան, Հակոբ Հովհաննիսյան, Մուրացան, Նիկոլ Դուման, Սողոմոն Մելիք-Շահնազարյանց, Ստեփան Աղաջանյան, Վաղարշ Վաղարշյան, Վարդան Աբովյան, Տմբլաչի Խաչան, Վանա Իշխան և այլն։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ս. Մելքումյան|Լեռնային Ղարաբաղ|Երևան|1990|էջ 108
  2. Ф. Шушинский|Шуша|Баку|1968|стр. 69
  3. Ս. Կ. Խուդոյան (1987)։ Արևելահայ դպրոցները 1830-1920 թվականներին։ Երևան: «Լույս»։ էջ էջ 370-374 
  4. Արձագանք ամսագիր, 23 հունիսի 2010 թ., «22 Յունիս 1838 Թուին Բացուեցաւ Շուշիի Թեմական Վարժարանին Հայակերտ Հնոցը»

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լեո, «Պատմութիւն Ղարաբաղի հայոց թեմական հոգեւոր դպրոցի - 1838-1913», Թիֆլիզ, 1914, 692 էջ։
  • Մ. Հ. Սանթրոսյան, «Արևելահայ դպրոցը 19-րդ դարի առաջին կեսին», էջ 412-418։

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Արարատ», 1871, Թ. էջ 295-301; 349-351։ 1873, Ը. էջ 310-312։ 1888, Թ. էջ 866-885։ 1893, էջ 866-885։
  • «Նոր դպրոց», 1909, թիվ 1, էջ 89։ 1909, թիվ 6-7, էջ 149։ 1913, թիվ 4, էջ 52-64։ 1913, թիվ 5, էջ 63-72։ 1913, թիվ 6, էջ 61-63։ 1913, թիվ 7, էջ 11-18։