Jump to content

Ա կապելլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տղաների երգչախումբ կատարում է Ա կապելլա

Ա կապելլա (իտալերեն՝ a cappella, բառացի՝ եկեղեցական կամ երգչախմբային ոճով[1]), տերմին, որով նշվում է առանց նվագակցության խմբական երգեցողությունը, այդպիսի կատարման համար գրված ստեղծագործությունը, երաժշտական գրության այդօրինակ եղանակը և ոճը։

Սկզբնավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես երգչախմբային արվեստի ոճ սկզբնավորվել է միջին դարերում՝ պաշտամունքային բազմաձայն երաժշտության ընդերքում, ծաղկում է ապրել Վերածննդի նիդերլանդական վարպետների արվեստում և կատարելության հասել Հռոմեական դպրոցում (Ջ. Պալեստրինա)։ Կիրառվել է նաև աշխարհիկ երգարվեստում, օրինակ՝ մադրիգալի տիպի կամերային վոկալ ժանրերում։ Կոմիտասի շատ խմբերգեր Ա կապելլա ոճի ինքնատիպ նմուշներ են («Գարուն ա», «Կալի երգ», «Առավոտուն բարի լուս», «Սիփանա քաջեր», «Պատարագ» և այլն)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ա կապելլա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 223