Jump to content

Սամվել Ֆարմանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամվել Ֆարմանյան
Ծնվել էփետրվարի 17, 1978(1978-02-17) (48 տարեկան)
ԾննդավայրՍպանդարյան, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան և Լունդի համալսարան (2003)
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ

Սամվել Ժորայի Ֆարմանյան (փետրվարի 17, 1978(1978-02-17), Սպանդարյան, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), պատմական գիտությունների թեկնածու, հայ պետական-քաղաքական գործիչ, ԵԽԽՎ նախկին պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՀ նախագահի նախկին մամուլի քարտուղար:

  • 1995 թ. ոսկե մեդալով ավարտել է Գյումրու Ակադեմիական վարժարանի հումանիտար հոսքը[փա՞ստ]:
  • 1999 թ. գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի բակալավրիատը՝ պատմաբանի որակավորմամբ[փա՞ստ]։
  • 2001 թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի մագիստրատուրան՝ հայոց նորագույն պատմություն մասնագիտացմամբ:
  • 2003 թ. գերազանցությամբ ավարտել է Շվեդիայի Լունդի համալսարանի մագիստրատուրան՝ պատմության մագիստրոսի որակավորմամբ։
  • 2004 թ. ավարտել է ԵՊՀ ազգագրության ամբիոնի ասպիրանտուրան` ղեկավարությամբ ՌԴ ԳԱ թղթակից-անդամ, աշխարհահռչակ ճապոնագետ հայազգի Սերգեյ Արությունովի։ Ատենախոսության թեման վերաբերում է Ճապոնիայի հետպատերազմյան արդիականացմանն ու ճապոնացիների էթնիկ ինքնության փոխառնչակցությանը:
  • Պատմական գիտությունների թեկնածու։ Հեղինակ է «Ճապոնական հրաշքն ու ճապոնացիները» մենագրության, «Միայնակ ընդդեմ ճակատագրի. ֆուտբոլային դիվանագիտության հետնաբեմում» հուշագրության, գիտական և հրապարակախոսական տասնյակ հոդվածների։

Աշխատանքային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2003-2005 թթ. - աշխատել է «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղում որպես «Քաղաքացիական հասարակություն» և «Զանգվածային լրատվության միջոցներ» ծրագրերի համակարգող։
  • 2005-2006 թթ. - ԱԺ նախագահի խորհրդական արտաքին քաղաքականության և արտաքին կապերի հարցերով։
  • 2008 թ. ապրիլ-մայիսին - ՀՀ նախագահի ռեֆերենտ։
  • 2008 թ. մայիսի 20-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար[2]։
  • 2010 թ. մարտի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից[3]։
  • 2010-2012 թթ. աշխատել է որպես ՀՀ հանրային հեռուստաընկերության և ՀՀ հանրային ռադիոընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն։
  • 2012 թ. մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավոր է ընտրվել Նոր Նորքի N2 ընտրատարածքից։
  • 2017 թ. ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով։ ԱԺ Եվրոպական ինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ:
  • 2015-2018 թթ. եղել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատգամավոր, 2016 թ. ընտրվել ԵԽԽՎ Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ։
  • 2019-2021 թթ. «Քառյակ մեդիա» ընկերության համահիմնադիր: «Արմնյուզ» հեռուստատեսության տարբեր նախագծերի հեղինակ և վարող:
  • 2011 թվականից ընդհատումներով դասավանդել է ԵՊՀ պատմության և արևելագիտության ֆակուլտետներում։
  • 2023-2025 թթ. որպես հրավիրյալ դասախոս դասավանդել է Հայաստանի ամերիկյան համալսարանում: Համալսարանից ինքնակամ հեռացել է իշխանության քաղաքական ճնշումների հետևանքով:

Հասարակական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1998-2001 թթ. - ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը և ուսանողական խորհրդի նախագահ։
  • 2006 թ. հիմնադրել է «Շվեդիայի գիտակրթական հաստատությունների հայ շրջանավարտների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը։

Քաղաքական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2007 թ. մայիսի 12-ին մեծամասնական ընտրակարգով մասնակցել է ԱԺ ընտրություններին Նո Նորքի թիվ 2 ընտրատարածքում՝ զբաղեցնելով 2-րդ տեղը։
  • 2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր թիվ նույն թիվ 2 ընտրատարածքից։ ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։
  • Ղեկավարել է հայաստանյան պատվիրակությունը ԵՄ-Հայաստան Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովում։
  • ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ընտրվել է ԵԽԽՎ Մարդու իրավունքների և իրավական հարցերվ հանձնաժողովի փոխնախագահ:
  • Ղեկավարել է Ճապոնիայի, Կանադայի, Կորեայի, Շվեդիայի, Նորվեգիայի, Դանիայի և Ֆինլանդիայի հետ պատգամավորական բարեկամության խմբերը:
  • 2012-2019 թթ. եղել է Հայաատանի հանրապետական կուսակցության խորհրդի, ապա Գործադիր մարմնի անդամ: 2019 թ. հունվարին դուրս եկել ՀՀԿ-ից:
  • Անկուսակցական է: Սոցցանցերում և տեղական ԶԼՄ-ներում հանդես է գալիս Նիկոլ Փաշինյանի իշխանության կոշտ քննադատությամբ:
  • «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական մեդալ
  • Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շնորհակալագիր
  • Երախտագիտության մեդալ[4]

Ամուսնացած է Լիլիթ Սամվելի Մխիթարյանի հետ, ունի երկու զավակ` Դավիթը և Նարեն՝ ծնված 2003 և 2004 թթ.:

Նախորդող
Վիկտոր Սողոմոնյան
ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար
Սամվել Ֆարմանյան

20 մայիսի 2008 թ. - 12 մարտի 2010 թ.
Հաջորդող
Արմեն Արզումանյան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ս. Ժ. ՖԱՐՄԱՆՅԱՆԻՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. Ս. Ֆարմանյանին Հայաստանի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար նշանակելու մասին
  3. Ս. Ֆարմանյանին ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից ազատելու մասին
  4. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ս. Ժ. ՖԱՐՄԱՆՅԱՆԻՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ».