Ռուբեն Շուգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռուբեն Շուգարյան
Ծնվել էհոկտեմբերի 19, 1962(1962-10-19) (56 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան և Երևանի պետական համալսարան
Մասնագիտությունդիվանագետ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի դեսպան ԱՄՆ-ում

Ռուբեն Ռոբերտի Շուգարյան (հոկտեմբերի 19, 1962(1962-10-19), Մոսկվա, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, դիվանագետ։ Թաֆթս համալսարանի պրոֆեսոր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբեն Շուգարյանը ծնվել է Մոսկվայում։ 1985 թվականին ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտը, 1989 թվականին՝ Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը։ 1985-1991 թվականներին Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում եղել է անգլերենի հրահանգիչ, 1991 թվականի հունվարից նոյեմբեր ամիսներին՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի արտաքին գործերի փորձագիտական ​​հանձնաժողովի փորձագետ, 1991 թվականի նոյեմբերից 1992 թվականի հուլիս՝ ՀՀ նախագահի օգնական, 1992-1993 թվականներին՝ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար։ 1993-1999 թվականներին եղել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը[1]: Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։ 2001-2005 թվականներին եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, 2005-2008 թվականներին՝ Հայաստանի դեսպան Իտալիայում[2]:

2008 թվականից բնակվում է ԱՄՆ-ում[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Գագիկ Բաղդասարյան
Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
Ռուբեն Շուգարյան

2005-2008
Հաջորդող
Ռուբեն Կարապետյան
Նախորդող
Ալեքսանդր Արզումանյան
ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Ռուբեն Շուգարյան

1993-1999
Հաջորդող
Արման Կիրակոսյան