Հրայր Թովմասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրայր Թովմասյան
Hrayr Tovmasyan Minister of Justice of Republic of Armenia in Tehran.jpg
Դրոշ
Հայրենիքին Մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի մեդալ
 
Մասնագիտություն՝ իրավաբան և քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր հուլիսի 8, 1970(1970-07-08) (52 տարեկան)
Ծննդավայր Հաջի Այվազ, Մասիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
 
Պարգևներ
Մխիթար Գոշի մեդալ

Հրայր Վարդանի Թովմասյան (հուլիսի 8, 1970(1970-07-08), Հաջի Այվազ, Մասիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախկին նախարար, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախկին նախագահ[Ն 1]։

Կենսագրություն

Ծնվել է 1970 թվականի հուլիսի 8-ին Դարակերտ գյուղում (այժմ՝ Արարատի մարզում)

  • 1990-1995 թթ. - սովորել է «Գլաձոր» կառավարման համալսարանի Միջազգային իրավունքի ֆակուլտետում և ստացել իրավաբանի որակավորում։
  • 1996-1998 թթ. - սովորել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի պետաիրավական հետազոտությունների բաժնում, որտեղ և պատրաստել է թեկնածուական ատենախոսություն։
  • 2000 թ. - Երևանի պետական համալսարանի իրավաբանական գիտությունների գիտական աստիճաններ շնորհող խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացման հիմնահարցերը» թեմայով, ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
  • 1996-2001 թթ. - աշխատել է ՀՀ սահմանադրական դատարանում, որպես իրավախորհրդատվական ծառայության առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ, ծառայության ղեկավարի տեղակալ։
  • 2001 ապրիլ-օգոստոս ամիսներին եղել է ՀՀ բնապահպանության փոխնախարար։
  • 1998 թվականից - իրականացրել է դասախոսական աշխատանքներ՝ «Ռուս-հայկական /Սլավոնական» պետական համալսարանում և «Գլաձոր» համալսարանում։
  • 2001-2010 թթ. - աշխատել է Գերմանական տեխնիկական համագործակցություն ընկերության «Իրավական համակարգի ամրապնդման համար խորհրդատվություն» ծրագրում որպես իրավաբան։
  • 2010 թ. հունվարից - աշխատում է Գերմանական տեխնիկական համագործակցություն ընկերության «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար» խորհրդատվություն ծրագրում որպես իրավախորհրդատու։
  • 2006 թվականից - դասախոսություններ է կարդում Եվրոպայի Խորհրդի Երևանի քաղաքական դասընթացների դպրոցում, հանդիսանում է նաև նույն դպրոցի շրջանավարտ։
  • 2010 թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար[3]։
  • 2013 թ. մայիսի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ արդարադատության նախարար[4]՝ պաշտոնավարելով մինչև 2014 թ. ապրիլի 30-ը։
  • 2013 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ[5]։
  • 2014 թ. մայիսի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կարգադրությամբ նշանակվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար։
  • 2015 թվականին եղել սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ[6]։
  • 2012 մարտի 16-ից Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է։

2012 - 2018 թվականներին եղել է Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ[7]։

  • 2017 թվականի Կառավարման ակադեմիայում պաշտպանել է Դոկտորական ատենախոսություն, ստացել իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

  • 2017 թվականի մայիսի 20-ից մինչև 2018 թվականի փետրվարի 16-ը եղել է Ազգային ժողովի պատգամավոր ընտրված Հայաստանի Հանրապետական կուսակցության համապետական ցուցակով, հանդիսացել է պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն։
  • 2018 թվականի փետրվարի 16-ին առաջադրվել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու, իսկ նույն թվականի մարտի 2-ին ընտրվել Սահմանադրական դատարանի դատավոր
  • 2018 թվականի մարտի 21-ին ԱԺ կողմից ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ[8]։
  • Համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ընդունած որոշման՝ հունիսի 24-ից Հրայր Թովմասյանը Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ չէ[9]։ Համաձայն Սահմանադրական դատարանի հայտարարության՝ Հայաստանի ազգային ժողովի ընդունած օրինագիծը հակաօրինական է, հետևաբար Հրայր Թովմասյանը հանդիսանում է Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ[10]։

Պարգևներ

2013 թ. դեկտեմբերի 29-ին պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով[11]։ 2016 թ. դեկտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգի և օրենսդրական դաշտի բարեփոխումների գործում ունեցած ավանդի համար պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով[12]։

Քրեական հետապնդում

2019 թվականի դեկտեմբերին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որոշմամբ 2010թ. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում Հրայր Թովմասյանը ներգրավվել է որպես մեղադրյալ։ Թովմասյանը մեղադրվում է մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, շահադիտական դրդումներով անզգուշությամբ  ծանր հետևանքներ առաջացրած երկու դրվագ պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ։ Համաձայն քրեական գործի՝ Թովմասյանը շահադիտական դրդումներով՝ իր ենթակայության ներքո գործող պաշտոնատար անձանց միջոցով, օգտագործելով 2 նոտարների կախյալ վիճակը՝ 2013թ. հոկտեմբերին վերջիններիս հետ ձեռք են բերել նրանց համար ակնհայտ ոչ շահավետ գնով տարածքը վարձակալությամբ հանձնելու պայմանավորվածություն, որի արդյունքում Թովմասյանը հիշյալ նոտարներից յուրաքանչյուրից, մինչև 2014 թվականի ապրիլը, ամսական ստացել է 800.000 ՀՀ դրամ վարձավճար՝ ընդհանուր 11.200.000 ՀՀ դրամ[13][14][15]։

Տես նաև

Նշումներ

  1. Համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ընդունած որոշման՝ հունիսի 24-ից Հրայր Թովմասյանը Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ չէ[1]։ Համաձայն Սահմանադրական դատարանի հայտարարության՝ Հայաստանի ազգային ժողովի ընդունած օրինագիծը հակաօրինական է, հետևաբար Հրայր Թովմասյանը հանդիսանում է Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ[2]

Ծանոթագրություններ

  1. Շահվերդյան Լուսինե (2020-06-26)։ «Այս պահից սկսած Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չէ. Նիկոլ Փաշինյան»։ ՀՐԱՊԱՐԱԿ (hy-AM)։ Վերցված է 2020 թ․ հուլիսի 2 
  2. Շահվերդյան Լուսինե (2020-06-25)։ «Սահմանադրական դատարանը հայտարարություն է տարածել»։ ՀՐԱՊԱՐԱԿ (hy-AM)։ Վերցված է 2020 թ․ հուլիսի 2 
  3. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ www.president.am (հայերեն)։ Վերցված է 2020 թ․ հուլիսի 2 
  4. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ www.president.am (հայերեն)։ Վերցված է 2020 թ․ հուլիսի 2 
  5. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ www.president.am (հայերեն)։ Վերցված է 2020 թ․ հուլիսի 2 
  6. «Սա ոչ թե նոր Սահմանադրության, այլ սահմանադրական փոփոխությունների նախագիծ է. Վարդան Պողոսյան»։ www.yerkir.am (ամհարերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-10-25-ին։ Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 25 
  7. LLC Helix Consulting։ «Հրայր Թովմասյանը լքել է Հանրապետական կուսակցությունը - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից»։ www.aysor.am (անգլերեն)։ Վերցված է 2020 թ․ հուլիսի 2 
  8. «Հրայր Թովմասյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 25 
  9. Շահվերդյան Լուսինե (2020-06-26)։ «Այս պահից սկսած Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չէ. Նիկոլ Փաշինյան»։ ՀՐԱՊԱՐԱԿ (hy-AM)։ Վերցված է 2020 թ․ հուլիսի 2 
  10. Շահվերդյան Լուսինե (2020-06-25)։ «Սահմանադրական դատարանը հայտարարություն է տարածել»։ ՀՐԱՊԱՐԱԿ (hy-AM)։ Վերցված է 2020 թ․ հուլիսի 2 
  11. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ www.president.am (հայերեն)։ Վերցված է 2020 թ․ հուլիսի 2 
  12. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ www.president.am (հայերեն)։ Վերցված է 2020 թ․ հուլիսի 2 
  13. «Հրայր Թովմասյանը 2 դրվագով ներգրավվել է որպես մեղադրյալ»։ Hetq.am (հայերեն)։ Վերցված է 2020 թ․ հունվարի 24 
  14. «Քննչական կոմիտե. Տվյալներ են ձեռք բերվել` Հրայր Թովմասյանի կողմից պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու վերաբերյալ»։ Hetq.am (հայերեն)։ Վերցված է 2020 թ․ հունվարի 24 
  15. «ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել (լրացված)»։ Hetq.am (հայերեն)։ Վերցված է 2020 թ․ հունվարի 24 
Նախորդող
Գևորգ Դանիելյան
ՀՀ Արդարադատության նախարար
Հրայր Թովմասյան

2010 թ. դեկտեմբերի 17 - 30 ապրիլի 2014 թ.
Հաջորդող
Հովհաննես Մանուկյան
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է, Գուրգեն Դումանյանը որպես ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
Հրայր Թովմասյան

26 մայիսի 2014 թ. - 18.05.2017
Հաջորդող
Արա Սաղաթելյան
Նախորդող
Գագիկ Հարությունյան
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Հրայր Թովմասյան

03/2018-
Հաջորդող