Արշամ Խոնդկարյան
Արշամ Խոնդկարյան | |
![]() | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
---|---|
Ծննդյան օր | հուլիս 1881 |
Ծննդավայր | Ախվեիս, Սուրմալուի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանի օր | դեկտեմբերի 1, 1965 (84 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ |
Արշամ Թևոսի Խոնդկարյան (հուլիս 1881, Ախվեիս, Սուրմալուի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 1, 1965, Փարիզ), հայ քաղաքական գործիչ, Հայաստանի առաջին հանրապետության արդարադատության նախարար[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1881 թվականի հուլիսին, Իգդիրի Հախվերես գյուղում։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում և Օդեսայի համալսարանի իրավաբանության բաժնում։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1917 թվականին, ռուսական հեղափոխության ժամանակ Խոնդկարյանը Անդրկովկասը ներկայացնող քաղաքական կարևոր գործիչներից մեկն էր։
1918 թվականին Հայաստանի առաջին հանրապետության անկախացումից հետո Արշամ Խոնդկարյանը ներկայացված էր նորաստեղծ հանրապետության առաջին օրենսդիր մարմնում` Հայաստանի Խորհրդում։
Ընտրվել է Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի անդամ, սերտ գործակցության մեջ է եղել Դաշնակցության հետ և նշանակվել է արդարադատության նախարար[2]։
Նա 1921 թվականին տեղափոխվել է արտասահման։ 1924 թվականին հաստատվել Փարիզում, ուր մինչև իր մահը զբաղվել է հրապարակագրական բեղուն գործունեությամբ` առավելաբար խորհրդային կարգերի քննադատությանը նվիրելով իր աշխատանանքերը։ Եղել է «Տնի» (օրեր) թերթի խմբագիրը[3]։
Արշամ Խոնդկարյանը մահացել է 1965 թվականի դեկտեմբերի 1-ին, Փարիզում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Arsham Khondkaryan - Encyclopaedia Orientica»։ August 21, 2016։ Արխիվացված է օրիգինալից May 5, 2016-ին
- ↑ «Arsham Khondkaryan - Encyclopaedia Orientica»։ web.archive.org (Անգլերէն)։ 2016-05-05։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-05-ին։ Վերցված է 2020-11-23
- ↑ maik1970 (2017-12-01)։ «Արշամ Խոնդկարեան (1881-1965)»։ Azat Or։ Վերցված է 2020-11-23