Հովհաննես Մանուկյան
| Հովհաննես Գերասիմի Մանուկյան | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 14, 1971 (54 տարեկան) |
| Ծննդավայր | Լենինական |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Կրթություն | Երևանի պետական համալսարան |
| Մասնագիտություն | պետական ծառայող |
Հովհաննես Գերասիմի Մանուկյան (դեկտեմբերի 14, 1971, Լենինական), հայ իրավաբան։ Հայաստանի արդարադատության նախարար (2014-2015)։ Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Վրաստանում (2011- 2014)։ Դիվանագիտական ծառայությունից առաջ, Մանուկյանը եղել է Հայաստանի Վճռաբեկ դատարանի նախագահ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Մանուկյանը ծնվել է Գյումրիում։ 1989 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի Իրավաբանության ֆակուլտետը, 1994 թվականին ավարտել է համալսարանը գերազանց առաջադիմությամբ։
1995 թվականին եղել է Ազգային ժողովի նախագահի տեղակալի օգնականը։ 1995-ից 1997 թվականներին աշխատել է ՀՀ Ազգային ժողովի պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում՝ որպես Առաջատար մասնագետ։ 1996 թվականին փոխադրման կարգով նշանակվել է ՀՀ Արդարադատության նախարարության կադրերի և հատուկ աշխատանքների վարչության պետի պաշտոնում, իսկ մայիսի 29-ին համատեղության կարգով զբաղեցնում է ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի առաջատար մասնագետի պաշտոնը որտեղ աշխատում է մինչև 1997 թվականի հուլիսի 1-ը։ 1998 թվականին ներգրավվում է ՀՀ Նախագահին առընթեր Սահմանադրության փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի կազմում։ 1999 թվականին Հովհաննես Մանուկյանն արդեն նշանակվում է ՀՀ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի նախագահ։ Նախագահության ընթացքում նա լուծելով բազմաթիվ տնտեսական վեճեր ձեռք է բերում հարուստ տնտեսագիտական փորձ։
Տնտեսական գործերով դատարանի նախագահ
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականին նշանակվեց Տնտեսական գործերով դատարանի նախագահի պաշտոնում։ Լինելով Տնտեսական դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանը ներկայացնում էր Հայաստանը ԱՊՀ տնտեսական հարցերի բարձրագույն դատարանում (2001-2005), ԱՊՀ վճռաբեկ դատարանի անդամ (2003-2005)։ 2002 թվականի ապրիլի 22-ին դատավոր Մանուկյանը ստացել է հատուկ մրցանակ ԱՊՀ հանրապետությունների Տնտեսական դատարանի ակտիվ անդամության համար։
ՀՀ Վճռաբեկ Դատարանի գլխավոր դատավոր (2005-2008)
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականի հունիսի 9-ին համաձայն Նախագահական հատուկ հրամանագրի՝ ՆՀ-108-Ա նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի(երկրի գերագույն դատարանը, որը կոչվում է «Վճռաբեկ դատարան» համաձայն Ֆրանսիական անվանդույթի, կամ «Գերագույն դատարան՝ ըստ «Անգլո-սաքսոնական» անվանդույթի) գերագույն վարչության նախագահ։ ՀՀ գերագույն դատարանի գլխավոր դատավորը համաձայն ՀՀ Սահմանադրության համարվում է երկրի 4-րդ գլխավոր պաշտոնյան. Առաջինը երկրի նախագահն է, երկրորդը՝ ԱԺ նախագահը, իսկ երրորդը՝ վարչապետը։
2007 թվականի փետրվարին որպես ՀՀ գլխավոր դատավոր Մանուկյանը նախագծեց և աջակցեց ՀՀ արդարադատության համակարգում նորարարության՝ ՀՀ դատական օրենսգրքի իրականացմանը, որն էլ հիմք հանդիսացավ Դատական իրավունքի ստեղծման համար։ Դրանից հետո Մանուկյանը պահանջեց Վճռաբեկ Դատարանը ընդունել որպես երկրի Գերագույն Դատական մարմին։ Դատական համակարգում Մանուկյանի արված մեկ այլ ավանդը, Հայաստանում Նախադեպային Իրավունքի ներդնումն էր։ Սա կարևոր քայլ և նորարարություն էր Հայաստանում, որը երբեք՝ ո՛չ Առաջին Հանրապետության ժամանակ, ո՛չ Սովեստական Հայաստանի, ո՛չ էլ անգամ Երրորդ Հանրապետության ընթացքում դատական համակարգի փոխարինող չի եղել։ Գլխավոր դատավոր Մանուկյանի մեկ այլ ներդրումը Դատական դեպարտամենտի ստեղծումն էր՝ կառավարության հատուկ մարմին, որը պատասխանատու է ինչպես դատարանի վարչական հարցերի, այնպես էլ Դատական կատարածուների ծառայությունների համար։
Որպես երկրի գլխավոր դատավոր, Հովհաննես Մանուկյանը, դժվարեցրեց ցանկացած դատական գործի Գերագույն դատարան հասնելու գործընթացը։ ՀՀ Վերաքննիչ դատարանին նա ավելի շատ գործնական լիազորություններ տվեց, և այդ եղանակով նա Գերագույն Դատարանը դարձրեց ավելի բացառիկ դատական ատյան՝ հետևելով ԱՄՆ-ի Գերագույն դատարանի օրինակին։ Այնուամենայնիվ, ՀՀ Գերագույն Դատարանը չունի Սահմանադրական իրավասություն, որը վերապահված է սահմանադրական դատարանին։ Վերջինս զբաղվում է միայն Սահմանադրական հարցերով։
Այլ գործունեություններ և պաշտոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Մանուկյանի մասնագիտական և աշխատանքի հետ կապված այլ գործունեությունները ներառում են. 1999 – 2005, ԱՊՀ Տնտեսական վեճերի լուծման պալատի անդամ, 1999 – 2005 ԱՊՀ Տնտեսական դատարանի պլենումի անդամ, 2005 – 2008 ՀՀ Դատական նախագահների խորհրդի նախագահ, 2005 – 2008 ՀՀ արդարադատության խորհրդի նախագահ։
Մատաղիսի դատական գործը (2003 թվականից մինչ այսօր)
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկական դատարաններում քննված դատական գործերից ամենաաղմկալիցն ու ամենահայտնին Մատաղիսի գործն է։ Մատաղիսը գյուղ է Լեռնային Ղարաբաղում[1], որը համարվում է Հայոց Զինված Ուժերի հենակետը։
2003 թվականի դեկտեմբերի 24–ին զինվորներ Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի դիերը հայտնաբերվեցին մոտակա ջրամբարում։ Հաստատվեց այն փաստը, որ նրանց սպանել էին։ Երեք այլ զինվորների՝ Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին և Արայիկ Զալյանին մեղադրեցին սպանություն կատարելու մեջ և դատապարտեցին 15 տարվա ազատազրկման։ Նրանց բողոքը մերժվեց, իսկ նախորդ վճիռը բեկանվեց, և զարմանալիորեն փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ։ Դատապարտյալների ծնողները դեմ էին նման որոշմանը՝ պնդելով, որ հավատացած են, որ երեքն էլ անմեղ են, իսկ մեղավորները Մատաղիսի հրամանատարներից են։ Դատապաշտպանը նույնպես պնդում էր, որ մեղադրանքի ետևում կանգնած են բարձրաստիճան զինվորականներ, որոնք թաքցնում են իրական հանցագործներին։ Լավ հայտնի է այն փաստը, որ և Խորհրդային օրենքների և երրորդ հանրապետության ժամանակ Գերագույն դատարանի վրա միշտ ազդեցություն է ունեցել Գլխավոր Դատախազը, որի որոշումները համընկնում են դատախազության պահանջներին և համապատասխանորեն պատժում են մեղադրյալին։ Այս դեպքը Հովհաննես Մանուկյանի դատախազ լինելու տարիներին չի քննվել։ 2006 թվականի դեկտեմբերի 22-ին արդարադատության նախագահ Մանուկյանի օրոք Հայաստանի վճռաբեկ դատարանը վերանայեց ստորին դատարանների որոշումը՝ գործը ուղարկելով վերանայման և ազատելով երեք բանտարկյալներին։ Դատապարտյալներից մեկի փաստաբան Զարուհի Փոստանջյանը, ով ավելի ուշ դարձավ Ազգային Ժողովի պատգամավոր, մեկնաբանեց, «Հայաստանի Հանրապետության պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ գերագույն դատարանը բեկանում է ստորին դատարանների՝ վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների որոշումները և ազատում է դատապարտյալներին, որոնք ցմահ ազատազրկվել էին»։
2012 թվականի դեկտեմբերի 18-ին Հայաստանի Շիրակի մարզի առաջին ատյանի դատավոր, դրանից հետո երկար ժամանակ դատավոր Մանուկյանը դարձավ վճռաբեկ դատարանի դատավոր։ 2013 թվականի մայիսին, 6 տարի հետո արդարադատության նախարար Մանուկյանը վերադարձավ Շիրակի մարզ։
Մարտի 1-ի դեպքերը և հրաժարականը
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո, երբ ոստիկանության և ցուցարարների միջև բախումների արդյունքում զոհվեց 10 մարդ, հետախուզում հայտարարվեց ընդդիմության բազմաթիվ առաջնորդների նկատմամբ։ Լրատվամիջոցներում տարածված լուրերի համաձայն Հովհաննես Մանուկյանը դիմեց Ռոբերտ Քոչարյանին գալ քաղաքական կոմպրոմիսի, Մանուկյանն առաջարկեց ազատել դատապարտյալներին և դատական գործը կարճել։ Սակայն նախագահ Քոչարյանը վճռեց շարունակել սկսված գործընթացը։
2008 թվականի սեպտեմբերին գլխավոր դատավորը, ով Սահմանադրության համաձայն ներկայացրեց իր հրաժարականը Հայաստանի նոր նախագահին։
2008-2011
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկու տարի ապագա նախարար Մանուկյանը զբաղված էր բիզնես ծրագրեր իրականցնելով Մոսկվայում, Կիևում և Երևանում։
Դեսպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի փետրվարի 21-ին Հովհաննես Մանուկյանը Հայաստանի Նախագահի հրամանագրով նշանակվեց Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան[2]։
2013 թվականին հայկական slaq.am կայքում Հայաստանի ամենաազդեցիկ դեսպանների շարքում Մանուկյանը գրավել է 2-րդ տեղը։ Այս ցուցանիշով նա նախորդում է միայն Ուկրաինայի դեսպան Անդրանիկ Մանուկյանին։
2014 թվականի ապրիլի 30-ին Հովհաննես Մանուկյանը Հայաստանի Նախագահի հրամանագրով ազատվել է Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[3]
2014 թվականի ապրիլի 30-ին Հովհաննես Մանուկյանը Հայաստանի Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի արդարադատության նախարար[4]։
2015 թ. հուլիսի 14-ին Հովհաննես Մանուկյանը Հանրապետության Նախագահին ներկայացրել է հրաժարականի դիմում, որը նույն օրը բավարարվել է[5]։
Դիվանագիտական աստիճաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար (2012)[6]
- Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (2014)[7]
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Մանուկյանի հայրը՝ Գերասիմ Մանուկյանը, եղել է Հայաստանի Երկրորդ Հանրապետության դատախազ։ Գերասիմ Մանուկյանն ավելի քան 30 տարի ծառայել է դատական համակարգում։ Մանուկյանի մայրը՝ Անահիտ Մանուկյանը, մասնագիտությամբ բժիշկ է։ Մինչև Երևանի պետական համալսարանում ուսանելու տարիները Հովհաննես Մանուկյանը հանդիպում է իր ապագա կնոջը՝ Արմինե Մանուկյանին։
Հովհաննես և Արմինե Մանուկյաններն ունեն 2 դուստր՝ Աննան և Բելլան։ Նրանք ունեն նաև որդի՝ Ալեքսանդրը, ով ծնվել է 2008 թվականին։
Հետաքրքրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Մանուկյանի նախասիրություններից մեկը ճանապարհորդելն է։ Նա նաև արվեստի տարբեր նմուշների կոլեկցիոներ է։ Իր երիտասարդության տարիներից սկսած նա հավաքում է Հայաստանի և Ռուսաստանի նկարիչների և քանդակագործների աշխատանքները ՝ ստեղծելով մեծ հավաքածու։ Նա հովանավորում է շատ ժամանակակից արվեստագետների։ Այդ արվեստագետներից ոմանց աշխատանքների նմուշներից նա հանձնարարել է տեղադրել Գերագույն դատարանի շենքում։
Հովհաննես Մանուկյանը տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- www.hmanoukian.com
- http://georgia.mfa.am/en/ambassador
- www.mfa.am/en/by-countries/ge
- https://twitter.com/HGManoukian
- http://lithuania.mfa.gov.ge/index.php?lang_id=ENG&sec_id=433&info_id=12543 Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- http://www.panarmenian.net/eng/news/149594
- http://orer.eu/en/archives/5385(չաշխատող հղում)
- http://times.am/?l=en&p=9975 Արխիվացված 2015-04-04 Wayback Machine
- Դեսպան Հովհաննես Մանուկյանն այցելել է Վրաստանի վարչապետին
- www.persons.am/en/681.html
- http://iravaban.net/en/2007/03/12/hovhannes-manukyan-chairman-of-the-court-of-cassation-of-the-republic-of-armenia Արխիվացված 2012-11-19 Wayback Machine
- www.armeniapedia.org/wiki/Hovhannes_Manukyan
- Վրաստանում Հայաստանի դեսպան է նշանակվել Հովհաննես Մանուկյանը
| Նախորդող Հրայր Թովմասյան |
ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյան 30 ապրիլի 2014 թ. - 14 հուլիսի 2015 թ. |
Հաջորդող Արփինե Հովհաննիսյան |
| Նախորդող Հրաչ Սիլվանյան |
Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյան 26 փետրվարի 2011 թ. - 30 ապրիլի 2014 թ. |
Հաջորդող Յուրի Վարդանյան |
| Նախորդող Հենրիկ Դանիելյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյան 10 հունիսի 2005 թ. - 17 սեպտեմբերի 2008 թ. |
Հաջորդող Արման Մկրտումյան |
| Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
ՀՀ տնտեսական դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյան 2001 թ. - 10 հունիսի 2005 թ. |
Հաջորդող Էդուարդ Մուրադյան |
| ||||||||||||||
| ||||||||||
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հովհաննես Մանուկյանի կայքը Արխիվացված 2025-11-07 Wayback Machine
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արցախի Հանրապետություն, անկախ պետություն, որը համարվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հիմնական կոնֆլիկտի պատճառը, բնակեցված է և գտնվում է Հայաստանի պաշտպանության ներքո
- ↑ Հ. Մանուկյանին Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին
- ↑ Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ ՀՀ արտակարգ դեuպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աuտիճան շնորհելու մասին
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ






