Արփինե Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արփինե Հովհաննիսյան
Arpine Hovhannisyan.png
Դրոշ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
ապրիլ 2, 2017 - 2019
Դրոշ
ՀՀ Արդարադատության նախարար
սեպտեմբեր 4, 2015 - 2017
Նախորդող Հովհաննես Մանուկյան
Հաջորդող Դավիթ Հարությունյան
 
Կուսակցություն՝ Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
Գիտական աստիճան՝ իրավաբանական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր դեկտեմբերի 4, 1983(1983-12-04) (35 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան

Արփինե Աշոտի Հովհաննիսյան (դեկտեմբերի 4, 1983(1983-12-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական և քաղաքական գործիչ, իրավաբան, ՀՀ Արդարադատության նախարար (2015-2017)[1], իրավաբանական գիտությունների թեկնածու։ 2017-2018 թվականներին` ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ։ Այժմ փաստաբանական պալատի անդամ, ծավալում է իրավաբանական գործունեություն, (դադարեցրել է անդամակցությունը ՀՀԿ-ին) անկուսակցական է։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003-2006 թթ. - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության քրեակատարողական ծառայության բարեփոխումների բաժնի առաջին կարգի մասնագետ։
  • 2006-2007 թթ. - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության քրեակատարողական ծառայության բարեփոխումների բաժնի առաջատար մասնագետ։
  • 2007 թվականից - ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս։
  • 2007-2008 թթ. - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետի տեղակալ։
  • 2008 թ. մայիս-սեպտեմբեր - ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի օգնական։
  • 2008-2008 թթ. - ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական։
  • 2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ՀՀԿ համաասնական ընտրացվուցակով։ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Եղել է Ազգային ժողովի էթիկայի հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ։ ՀՀԿ խմբակցության անդամ։ ՀՀԿ անդամ։ ՀՀԿ խորհրդի անդամ։
  • 2015 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար[2]:
  • ՀՀ Նախագահի 2016 թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2017 թվականի մայիսի 11-ը վերանշանակվել և աշխատել է ՀՀ արդարադատության նախարար[1][3]:
  • 2017 թ. մայիսի 18-ին ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ: Մինչեւ 2019 թ.։
  • 2019 թ.-ին դուրս է եկել ՀՀԿ-ից, սկսել զբաղվել փաստաբանական գործունեությամբ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ Նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 28-ի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ»-ի մեդալով
  • Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի կարգադրությամբ պարգևատրվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվոգրով
  • Պարգևատրվել է «ԵԿՄ-20 տարի» հոբելյանական հուշամեդալով

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած չէ։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատվել է նախկինում կալանավորված Հաց բերողի մահվան համար: 2017 թ. մարտի 17-ին Երևանում Արթուր Սարգսյանի սգո երթի մասնակիցները պահանջեցին պատասխանատվության ենթարկել արդարադատության նախարար Հովհաննիսյանին, ինչպես նաև բոլոր քննիչներին, որոնք զբաղվել են Սարգսյանի գործով, ինչն անուղղակիորեն հանգեցրել է նրա մահվանը[4]։ Երկու օր անց, հաշվի առնելով, որ արդարադատության նախարարն ի պաշտոնե իրավասություն չունի միջամտելու դատարանների կողմից արդարադատության իրականացմանը և դատախազության գործունեությանը, ցուցարարները հրաժարվեցին Ա. Հովհաննիսյանի հրաժարականի պահանջից[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Հովհաննես Մանուկյան
ՀՀ Արդարադատության նախարար
Արփինե Հովհաննիսյան

4 սեպտեմբերի 2015 թ. - 2017
Հաջորդող
Դավիթ Հարությունյան