Հենրիկ Դանիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրիկ Դանիելյան
Ծնվել էնոյեմբերի 7, 1940(1940-11-07)
ԾննդավայրՍևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 16, 2011(2011-07-16) (70 տարեկան)
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտությունիրավաբան
ԱշխատավայրՀայաստանի վճռաբեկ դատարան և Հայաստանի Սահմանադրական դատարան
Պարգևներ և
մրցանակներ

Հենրիկ Մուրադխանի Դանիելյան (նոյեմբերի 7, 1940(1940-11-07), Սևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 16, 2011(2011-07-16)[1]), հայ իրավաբան, ՀՀ Վճռաբեկ դատարանի առաջին նախագահ։ Հայաստանի վաստակավոր իրավաբան (2003)։ Հայաստանի Սահմանադրական դատարանի անդամ (2005-2010 թթ.)[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրիկ Դանիելյանը ծնվել է 1940 թ. նոյեմբերի 7-ին Սևան քաղաքում։ 1957 թ. ավարտել է Սևանի միջնակարգ դպրոցը, 1961 թ. ընդունվել և 1967 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի հեռակա բաժինը։

Հենրիկ Դանիելյանի կիսանդրին Սևանում

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1957 թ. աշխատանքի է անցել Սևանի «Հայձուկ» տրեստում՝ որպես մեքենավար։
  • 1960-63 թթ. աշխատել է «Սևան» թերթի խմբագրությունում որպես գրական աշխատող, բաժնի վարիչ։
  • 1963-65 թթ. եղել է ՀԼԿԵՄ Սևանի շրջկոմի առաջին քարտուղարը։
  • 1965-69 թթ. աշխատել է «Սևան» թերթի պատասխանատու քարտուղար։
  • 1969 թ. ընտրվել է Սևանի շրջանի դատավոր։
  • 1977 թ. ընտրվել է Հայաստանի Գերագույն դատարանի անդամ։
  • 1998 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ։
  • 2005 թ. հունիսի 9-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ սահմանադրական դատարանի անդամ և պաշտոնավարել մինչև 2010 թ. նոյեմբեր։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 2011 թ. հուլիսի 16-ին։

Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է, Տարիել Բարսեղյանը որպես ՀՀ Գերագույն դատարանի նախագահ
ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ
Հենրիկ Դանիելյան

1998-8 հունիսի 2005
Հաջորդող
Հովհաննես Մանուկյան
Նախորդող
Միքայել Սևյան
ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ
Հենրիկ Դանիելյան

9 հունիսի 2005-2010
Հաջորդող
Արևիկ Պետրոսյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. One, Studio. «Մահացել է Հենրիկ Դանիելյանը». Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.(չաշխատող հղում)
  2. «The Constitutional Court of Armenia». www.concourt.am. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.