Արևիկ Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արևիկ Պետրոսյան (այլ կիրառումներ)
Արևիկ Պետրոսյան
Ծնվել էդեկտեմբերի 9, 1972(1972-12-09) (51 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտությունքաղաքական գործիչ և փաստաբան
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունԲարգավաճ Հայաստան

Արևիկ Համլետի Պետրոսյան (դեկտեմբերի 9, 1972(1972-12-09), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան, ՀՀ պետական գործիչ, ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտամանկավարժական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1997 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը՝ «Իրավական պետություն. ընդհանուր բնութագիրը, կազմակերպման սկզբունքները և գործունեության ուղղությունները» թեմայով։ Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ։
  • Երեք գիտական աշխատությունների և տասնյակ գիտական հոդվածների հեղինակ։
  • 1994 թվականից զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ։

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994-1996 թթ. - Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետ։
  • 1996-1997 թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջատար մասնագետ։
  • 1997-1998 թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ։
  • 1998-1999 թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմի արձանագրային և թարգմանչական բաժնի վարիչի պաշտոնակատար, ՀՀ Նախագահի աշխատակազմի քարտուղարության արձանագրային բաժնի վարիչ, քարտուղարի տեղակալ։
  • 1999 թթ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ՝ պաշտոնավարելով մինչև 2002 թ. հունվարի 14-ը։
  • 2002 թ. հունվարի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ՝ 5 տարի պաշտոնավարման ժամկետով։
  • 2007 թ. հունվարի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ՝ 6 տարի պաշտոնավարման ժամկետով։ Լիզորությունները դադարեցվել են 2007 թ. հունիսի 7-ին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու կապակցությամբ։
  • 2010 թ. դեկտեմբերի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ սահմանադրական դատարանի անդամ[1]։

Քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ ԲՀԿ խմբակցության անդամ։ ԲՀԿ անդամ։
  • 2007 թ. հունիսի 7-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[2]։
  • 2007 թ. նոյեմբերի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ[3]՝ պաշտոնավարելով մինչև 2010 թ. հոկտեմբեր։
  • 2010 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին հանդիսացել է ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
  • 2012 թ․-ից այլևս ԲՀԿ անդամ չէ։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի մեկ դուստր։

Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ
Արևիկ Պետրոսյան

15 հունվարի 2002 - 7 հունիսի 2007
Հաջորդող
Սամվել Վասիլյան
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Արևիկ Պետրոսյան

7 հունիսի 2007 - 12 նոյեմբերի 2007
Հաջորդող
Մխիթար Մնացականյան
Նախորդող
Իշխան Զաքարյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Արևիկ Պետրոսյան

12 նոյեմբերի 2007 - հոկտեմբերի 2010
Հաջորդող
Սամվել Բալասանյան
Նախորդող
Հենրիկ Դանիելյան
ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ
Արևիկ Պետրոսյան

8 դեկտեմբերի 2010 -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]