Սամվել Բալասանյան
Սամվել Բալասանյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 12, 1954 (68 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Շիրակի պետական համալսարան (1976) և Moscow State University of Food Production? (1983) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Սամվել Միսակի Բալասանյան (հոկտեմբերի 12, 1954, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, 2012 թվականի նոյեմբերի 12-ից Գյումրու քաղաքապետն է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1954 թվականի հոկտեմբերի 12-ին Լենինականում (Գյումրի)։
1976 թվականին ավարտել է Լենինականի Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, 1983 թվականին՝ Մոսկվայի սննդի արդյունաբերության ինստիտուտը։ Մանկավարժ-մաթեմատիկոս է, սննդի տեխնոլոգ։
1976-1977 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1977 թվականին Լենինականի գարեջրի գործարանում աշխատել է բանվոր, 1978 թվականին հրուշակեղենի ֆաբրիկայում՝ տեխնոլոգ։
1992-1999 թվականներին եղել է գարեջրի գործարանի տնօրեն։
Ընտանեկան կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի երեք երեխա։
Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1999-2003 թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 63 ընտրատարածք)։ Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի, ապա արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։ «Կայունություն», ապա «Ագրարային-արդյունաբերական ժողովրդական միավորում» պատգամավորական խմբի անդամ։
2003-2007 թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 49 ընտրատարածք)։ Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Հայխնայբանկում» ավանդադրված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խնայողական ավանդները վերականգնելու և փոխհատուցելու հնարավորություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ։ ՕԵ խմբակցության ղեկավար։
2005 թ. պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով։
2007 թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 35 ընտրատարածքից։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ։
2010 թ. հոկտեմբերի 7-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ[1]։
2012 թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 35 ընտրատարածքից։
2012 թ. մայիսի 31-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[2]։
2012 թ. սեպտեմբերի 9-ին ընտրվել է Գյումրու քաղաքապետ։
2015 թ. մարտի 5-ին դադարեցրել է իր անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։
Նախորդող Վարդան Ղուկասյան |
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան 12 նոյեմբերի 2012 թ. - |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |
Նախորդող Խաչիկ Հարությունյան |
ՀՀ Ազգային Ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սամվել Բալասանյան 31 մայիսի 2012 թ. - 18 սեպտեմբերի 2012 թ. |
Հաջորդող Մարտուն Գրիգորյան |
Նախորդող Արևիկ Պետրոսյան |
ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Սամվել Բալասանյան 07 նոյեմբերի 2010 թ. - 31 մայիսի 2012 թ. |
Հաջորդող Հերմինե Նաղդալյան |
Նախորդող Արթուր Բաղդասարյան |
ՀՀ Ազգային Ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյան 12 հունիսի 2003 թ. - 06 հունիսի 2007 թ. |
Հաջորդող Արթուր Բաղդասարյան |
|
|
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- http://hetq.am/arm/news/71952/samvel-balasanyany-erkrord-pashtonavarman-yntacqum-ereq-arandznatun-e-dzerq-berel-hoxamas-u-shinutyunner.html
- Parliament.am
- Սամվել Բալասանյանի էջը Persons.am-ում Archived 2011-07-22 at the Wayback Machine.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պրն Բալասանյանի՝ Գյումրու քաղաքապետ ընտրվելու և քաղաքի ապագայի առիթով Archived 2013-06-15 at the Wayback Machine.
|
- Հոկտեմբերի 12 ծնունդներ
- 1954 ծնունդներ
- Ապրող անձինք
- Գյումրի քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ քաղաքական գործիչներ
- ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 2-րդ գումարման պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 3-րդ գումարման պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 4-րդ գումարման պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 5-րդ գումարման ընթացքում լիազորությունները դադարեցրած պատգամավորներ
- ՕԵԿ անդամներ
- ԲՀԿ նախկին անդամներ