Մարտուն Գրիգորյան
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարտուն_Գրիգորյան_(այլ_կիրառումներ) Մարտուն Գրիգորյան (այլ կիրառումներ)
Մարտուն Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 18, 1981[1][2] (43 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Մարտուն Կամոյի Գրիգորյան (հունվարի 18, 1981[1][2], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2004 թվականին ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի ֆինանսներ և վարկ ֆակուլտետը՝ տնտեսագետի մասնագիտությամբ։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2001-2003 - «Տրանս-Ակնթարթ» ՍՊԸ աշխատակազմի ղեկավար։
- 2003-2007 - «Տրանս-Ակնթարթ» ՍՊԸ նախագահ։
- 2003-2007 - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայավտոկայան» ՓԲԸ Գյումրու ավտոկայանի պետի տեղակալ։
Հասարակական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2006 թվականին ընտրվել է Շիրակի մարզի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ։
- 2007 թվականին Շումանի հիմնադրամի հրավերով ղեկավարել է կամավորական շարժման հայ ակտիվիստների այցը Լեհաստան։
- 2015թ․ հիմնադրել է «Հանուն Գյումրու և գյումրեցիների» զարգացման հասարակական կազմակերպությունը
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2007 թվականի մայիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր թիվ 34 ընտրատարածքից։
- 19.06.2007-15.06.2009 թթ. - Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
- 15.06.2009-31.05.2012 թթ.` ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
- 2008 թվականին առաջադրվել է Գյումրու քաղաքապետի թեկնածու։
- 2009 -2015թթ․ ԲՀԿ անդամ է, այդ տարիներին նախագահել է ԲՀԿ Շիրակի մարզային խորհուրդը։
- 2012- 2017 թթ․ ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր թիվ 34 ընտրատարածքից։
- 11.06.2012 - 22.06.2012 - ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
- 22.06.2012 - 22.10.2012 - Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
- 2012 - 2017թթ․ պատշոնավարել է ՀՀ Ազգային ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը[3]։։
- 2015 թվականի մարտի 6-ին դադարեցրել է իր անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։
- 2018թ․ ընտրվելէ ԱԺ պատգամավոր թիվ 11 ընտրատաածքից։
- 10․10․2018-09․12․2018թթ․ Աժ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
- 30․06․2022թ․ԱԺ պատգամավոր է ընտրվել «Պատիվ ունեմ» դաշինքի համապետական ընտրական ցուցակով։
- 30․06․2022թ.ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2011թ․ՀԱՕԿ-ի «Տրդատ III Արշակունի» ոսկե մեդալ։
- 2012թ․ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության ոսկե մեդալ։
- 2012թ․ՀԱՕԿ-ի բարձրագույն պարգև՝ ոսկե շղթա։
- 2012թ․ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ոսկե մեդալ։
- 2013թ․ՀԱՕԿ-ի «Ալբերտ Ազարյան» մեդալ։
- 2015թ․«Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալ։
- 2015թ. Չեխիայի Սենատի պատգամավորների պալատի հուշամեդալով
- 2015թ. «ԱՍ» մրցանակաբաշխության էլեկտրոնային քվեարկության արդյունքներով ճանաչվել է «Տարվա լավագույն պատգամավոր»
- 2015թ. «Դե ֆակտո» ամսագիրը «Տարվա պատգամավոր» է ճանաչել
- 2016թ. «Գյումրու տարվա մարդ» հանձնախմբի կողմից արժանացել է «Գյումրու 2015թ. տարվա մարդ» տիտղոսին
- 2016թ. «Այգ» մրցանակաբաշխության «Տարվա քաղաքական գործիչ» անվանակարգում հաղթող է ճանաչվել
- 2016թ. արժանացել է ՀՀ պաշտպանության նախարարության պատվոգրի
- 2016թ. «Սևան» մարզական կազմակերպության հուշամեդալով
- 2016թ. Գյումրի համայնքի ոսկե հուշամեդալով
- 2016թ.ՀՀ Շիրակի մարզպետարանի հուշամեդալով
- 2016թ.ԱԺ Նախագահի հուշամեդալով
- 2016թ. ՀՀ Գյուղատնտեսության նախարարի ոսկե մեդալով
- 2016թ. ՀՀ Նախագահի երախտագիտության մեդալով
Ամուսնացած է, ունի երեք զավակ, երեք թոռ։
Նախորդող Սամվել Բալասանյան |
ՀՀ Ազգային Ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյան 2012 թ. - 2017թ․ |
Հաջորդող Վարդևան Գրիգորյան |
|