Շիրակի պետական համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շիրակի պետական համալսարան
Shirak State University logo.png
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1934
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՏեղագրությունԳյումրի
Պարգևներ«Պատվո նշան» շքանշան
Կայքshsu.am
Կոորդինատներ: 40°49′48.000000099994″ հս․ լ. 43°49′51.999996100007″ ավ. ե. / 40.83000000002777341° հս․. լ. 43.83111111002777704° ավ. ե. / 40.83000000002777341; 43.83111111002777704
Shirak State University Վիքիպահեստում

Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան, բարձրագույն ուսումնական հաստատություն Հայաստանի Գյումրի քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքայել Նալբանդյանի անվան պետական ինստիտուտը հիմնադրվել է 1934 թվականին Լենինականում, Հայկական ԽՍՀ[1]: Ինստիտուտի հիմնադիր-ռեկտորն է եղել Ս. Մովսիսյանը (1935-1937): Առաջին ուսումնական տարում ինստիտուտն ունեցել է 100 ուսանող, այդ թվում ապագա մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազը և 16 դասախոս։

Կարճ ժամանակահատվածում Ս. Մովսիսյանը պրոֆեսորա-դասախոսական կազմում ընդգրկել է Լենինականի վաստակաշատ ուսուցիչներին և հրավիրել մասնագետներ Երևանից։ Ինստիտուտը դարձել է լենինականցիների պարծանքը և քաղաքի մտավոր կյանքի կենտրոնը։ Սկսած 1949 թվականից այն կրում է Միքայել Նալբանդյանի անունը[2]։

Ներկա պահին համալսարանը պատրաստում է մասնագետների ավելի քան 30 մասնագիտությամբ[3]։ Համալսարանում սովորում են 6000-ից ավելի ուսանող ինչպես պետպատվերի շրջանակներում, այնպես էլ վճարովի ուսուցմամբ։

Համալսարանն ունի իր օրհներգը և զինանշանը։ Համալսարանը, գիտական խորհրդի որոշմամբ, պարգևատրում է Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի «Պատվավոր պրոֆեսոր» ոսկե մեդալով։

Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի տվյալներով, համալսարանն ունի 4 ֆակուլտետներ.

  • Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետ,
  • Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետ,
  • Մանկավարժության ֆակուլտետ,
  • Սոցիալական գիտությունների և իրավագիտության ֆակուլտետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՇՊՀ-ի պաշտոնական կայքը