Հերմինե Նաղդալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հերմինե Նաղդալյան
Hermine-Naghdalyan.jpg
Ծնվել էհուլիսի 28, 1960 (58 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Գիտական աստիճանտնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱշխատավայրՀՀ Ազգային ժողով
Զբաղեցրած պաշտոններՀՀ Ազգային ժողովի պատգամավոր և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
Քաղաքական կուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Մխիթար Գոշի մեդալ Բարեկամության շքանշան և Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալ

Հերմինե Միքայելի Նաղդալյան (հուլիսի 28, 1960(1960-07-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, տնտեսագիտության թեկնածու, քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի նախագահի նախկին տեղակալ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1960 թ. հուլիսի 28-ին Երևանում։ 1981 թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ 1981-1989 թթ. Սպառողական կոոպերացիայի համամիութենական ԳՀԻ հայկական մասնաճյուղում աշխատել է կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող, ենթաբաժնի վարիչ, բաժնի վարիչ։ 1989-1991 թթ. եղել է Հայաստանի կոոպերատիվների միության գործադիր տնօրեն, 1991 թ.` Հայաստանի ձեռնարկատերերի միության նախագահ։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1995-1999 թթ. - Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 49 ընտրատարածք): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Հանրապետություն» խմբակցության, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ։
  • 1999-2003 թթ. - Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Միասնություն» դաշինք)։ Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Միասնություն» խմբակցության անդամ։
  • 2003-2007 թթ. - Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ)։ Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀԿ խմբակցության անդամ։
  • 2007-2012 թթ. - Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ)։ 19.06.2007-31.05.2012 թթ.` տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 08.09.2008-15.09.2009 թթ.՝ 2008 թ. մարտի 1-2 Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի անդամ։
  • 2011 թ. փետրվարի 25-ին ընտրվել է ԵԽԽՎ տնտեսական և զարգացման հարցերի հանձնաժողովի նախագահ։
  • 2012 թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից։
  • 2012 թ. մայիսի 31-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ[1]։
  • 2017 թ․ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ ցուցակով։
  • 2018 թ․ նախընտրական քարոզարշավին անսպասելի դուրս է գալիս ՀՀԿ-ից ու քաղաքականությունից։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թ. Նաղդալյանի` ԼՂ ազատագրված տարածքները վերադարձնելու վերաբերյալ խոսքերը դժգոհություն առաջացրեցին հասարակության շրջանում, իսկ «Ֆեյսբուք»-ում ֆլեշմոբ սկսվեց նրա հրաժարականի պահանջով[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է։

Նախորդող
Սամվել Բալասանյան
ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ
Հերմինե Նաղդալյան

31 մայիսի 2012 թ.-18 մայիսի 2017թ.
Հաջորդող
{{{Հաջորդող}}}

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]