Jump to content

Արմեն Աշոտյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աշոտյան Արմեն Գևորգիից)
Արմեն Աշոտյան
 
Գիտական աստիճան՝ բժշկական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, գիտակ և Դատաբժշկական փորձագետ
Ազգություն հայ
Ծննդյան օր հուլիսի 25, 1975(1975-07-25) (51 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան
 
Պարգևներ
Մովսես Խորենացու մեդալ և Գարեգին Նժդեհ մեդալ

Արմեն Գևորգի Աշոտյան (հուլիսի 25, 1975(1975-07-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ, ՀԽՍՀ), դատական բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու, կուսակցական և քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ։

1982-1990 թթ. սովորել է Երևանի Ա. Գոգոլի անվան թիվ 35 միջնակարգ դպրոցում։ 1990-1992 թթ – ին սովորել է Երևանի թիվ 45 միջնակարգ դպրոցում և ավարտել  ոսկե մեդալով։

1992-1998 թթ.  սովորել է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետում՝ «Բուժական գործ» մասնագիտությամբ և ավարտել գերազանցությամբ։ 

1998-2000 թթ.  սովորել է Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրայում՝ «Դատական բժշկություն» մասնագիտությամբ և ավարտել գերազանցությամբ։ 

1999-2000 թթ –ին մասնակցել է Aix Marseille II (Ֆրանսիա) համալսարանի կրթաթոշակային ծրագրին և անցել կլինիկական օրդինատուրա՝ «Դատական բժշկություն» մասնագիտությամբ։

2005 թ.  սովորել է ԵԽ-ին առընթեր Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցում։

2007 թ.  մասնակցել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի «Գլոբալ գործընթացների կառավարում» մասնագիտությամբ վերապատրաստման դասընթացներին։

1999-2000 թթ. աշխատել է ԵՊԲՀ դատական բժշկության ամբիոնի ավագ լաբորանտ, 2002-2005 թթ.–ին՝ ԵՊԲՀ ռեկտորի օգնական, 2003–2006 թթ. -ին՝  ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի ասիստենտ և 2006 թ-ից՝ ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի դոցենտ։

2005-2006 թթ. եղել է ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական՝ հասարակական կարգով։

Հասարակական գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թ. նա դարձել է ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարանի (ՈՒԽ) անդամ, 1997 թ.՝ ՈՒԽ ուսումնամեթոդական հանձնաժողովի նախագահ։

1998 թ. ընտրվել է ուսանողական խորհրդարանի փոխնախագահ, իսկ 1999-2004 թթ.՝ նախագահ։

2002-2005 թթ. աշխատել է որպես ուսանողության հետ աշխատանքների գծով ԵՊԲՀ ռեկտորի օգնական։ 2005 թ հանդիսացել է ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական։

Քաղաքական գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2002 թվականից Հայաստանի Հանրապետական Կուսակցության անդամ է։
  • 2003-2005 թթ. - ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ։
  • 2005 - 2007 թթ. ՀՀ Ազգային Ժողովի երրորդ գումարման պատգամավոր է, Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի, ՀՀԿ պատգամավորական խմբակցության անդամ։
  • 2005 թ. ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ։
  • 2007 թ. ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի չորրորդ գումարման պատգամավոր, եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի անդամ։
  • 2008 թ. սեպտեմբերի 8-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[1]։
  • 2009 թ մայիսի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարար[2]։
  • 2012 թ. հունիսի 16-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնում։
  • 2013 թ. մայիսի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնում[3]։
  • 2014 թ. ապրիլի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնում[4]։
  • 2016 թ. փետրվարի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի պաշտոնից[5]։
  • 2017 թ․ ապրիլի 2-ին պատգամավոր է ընտրվել ՀՀԿ ցուցակով։
  • 2019 թ․-ից այլևս պատգամավոր չէ։

Բաղրամյանի ցույցեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին տեսաֆայլեր
Արմեն Աշոտյանը Մ.Բաղրամյան պողոտայում բողոքի ցույցերի ժամանակ տեսանյութը

2015 թ.-ի ամռան ամիսներին Երևանում տեղի ունեցան էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ցույցեր, մասնավորապես՝ փակվեց Մարշալ Բաղրամյան պողոտան[6]։ Ոստիկանական բռնություններից երիտասարդներին պաշտպանելու նպատակով ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նախաձեռնեց[7] «կենդանի պատ» ակցիան ցուցարարների և ոստիկանական ստորաբաժանումների միջև, որին արձագանքեցին տարբեր քաղաքական և հասարակական գործիչներ, այդ թվում՝ ՀՀ ԿԳ նախարար և ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Մարշալ Բաղրամյան պողոտայում նրա հայտնվելը առաջացրեց ցուցարարների վրդովմունքը և էլենէներգիայի սակագնի թանկացման դեմ փողոքի ցույցը որոշ ժամանակով վերածվեց Ա. Աշոտյանի դեմ բողոքի ակցիայի։ Երիտասարդները սկսեցին վանկարկել «Աշոտյան հեռացիր» և «Աշոտյան սիկտիր» արտահայտություններ և նրա ուղղությամբ նետել տարբեր իրեր[6][8][9][10]։ Իրավիճակը մեղմելու նպատակով մի քանի բարձրաստիճան ոստիկաններ փորձեցին Ա. Աշոտյանին հեռացնել պողոտայից, սակայն նա հեռացավ որոշ ժամանակ ցուցարարների դիմաց կանգնելուց և իր հասցեին վիրավորական արտահայտություններ լսելուց հետո։ Բազմաթիվ լրատվամիջոցներ այդ կադրերը ցուցադրում էին ուղիղ եթերում, որին հետևում էին հազարավոր հեռուստադիտողներ[10][11]։

«Աշոտյան սիկտիր» արտահայտությունը հասարակության մոտ դարձավ թևավոր խոսք և հաճախ մարդիկ վիրավորական «ս...» բառի փոխարեն օգտագործում են «Աշոտյան» բառը, որոնք հասարակական որոշակի շրջանակների համար դարձել են հոմանիշներ[12][13][14]։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորում։ # ԵՌԱՆԿՅՈՒՆԻ

Ստեղծագործական գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Աշոտյանը ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանում նախագահության տարիներին զբաղվել է մշակութային միջոցառումների կազմակերպմամբ, մասնակցում սցենարների ստեղծմանն ու պարային համարների բեմադրմանը։ 2004 թ. լույս տեսավ Աշոտյանի բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն, իսկ 2007 թ.՝ հեղինակային երգերի առաջին սկավառակը։

Եռանկյունի հաղորդաշար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերով 2015 թ.-ի սահմանադրական հանրաքվեից առաջ սկսվեց եթեր հեռարձակվել «Եռանկյունի» լրատվական հաղորդաշարը Ա. Աշոտյանի մատուցմամբ։ 1-ին հաղորդման եթեր հեռարձակելուց հետո տարբեր հասարակական և քաղաքական գործիչներ քննադատությամբ հանդես եկան և ՀՀ-ում իշխող Հանրապետական կուսակցությանը մեղադրեցին հանրային եթերը սեփական քարոզչական նպատակներին ծառայեցնելու համար։ Մասնավորապես ՀԱԿ կուսակցությունը հայտարարություն տարածեց, որ ««Եռանկյունի» հաղորդաշարը ծաղր է քարոզչության հավասարության սկզբունքի նկատմամբ։ Այդ հաղորդաշարը վարում է ոչ այլ ոք, քան իշխող կուսակցության փոխնախագահ, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Սա քիչ է, այդ հաղորդաշարի համար նաև հավաքվել է կողմնակալ լսարան՝ հաղորդման ժամանակ ընդդիմության վրա հաղորդավարի հարձակումներին ծափահարելու համար։ Ակնհայտ է, որ իշխող ռեժիմը վախենում է հանրային հեռուստատեսությամբ «Այո»-ի և «Ոչ»-ի համար հավասար պայմաններով բանավեճի կազմակերպումից։ Աշխարհում գոյություն չունի դեմոկրատական երկիր, որում հնարավոր լիներ, որ հանրային (կամ անգամ մասնավոր) հեռուստատեսությունում բանավեճի վարողի դերում լիներ ոչ թե անաչառ և անկողմնակալ լրագրող, այլ իշխող կուսակցության ղեկավարներից մեկը»[15][16]։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Այլ տվյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բժշկական գիտությունների թեկնածու է, ունի երկու տասնյակ գիտական աշխատանքներ
  • Ամուսնացած է բժշկուհի-ներզատաբան, ԵՊԲՀ ՈՒԽ բուժական ֆակուլտետի և լրատվության հանձնաժողովի նախկին նախագահ Լուսինե Նավասարդյանի հետ
  • Ընկերներից շատերը ԵՊԲՀ շրջանավարտներ են կամ տարբեր ուսանողական ինքնակառավարման մարմինների նախկին ղեկավար անդամներ
  • Ազատ խոսում է հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն և անգլերեն
  • Սիրում է 80-ականների դիսկո, ֆրանսիական և վրացական երաժշտություն, ջազ
  • Երկար տարիներ հանդիսացել է Երևանի գիտակների ակումբի անդամ, խաղացել է տարբեր թիմերում, այդ թվում Շ. Գրիգորյանի թիմում /Գյումրի/, որի կազմում եղել է ԲՌԵՅՆ ՌԻՆԳԻ ԱՊՀ բարձրագույն լիգայի անդամ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ, ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
  2. Ա. Աշոտյանին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար նշանակելու մասին
  3. Ա. Աշոտյանին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար նշանակելու մասին
  4. Ա. ԱՇՈՏՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  5. Ա. ԱՇՈՏՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  6. 1 2 Կենդանի պատնեշ Բաղրամյան պողոտայում:(չաշխատող հղում)
  7. Պատգամավորները և հայտնիները կժամանեն Բաղրամյան՝ կենդանի պատնեշ ստեղծելու համար:
  8. Ցուցարարներն առաջարկում են Արմեն Աշոտյանին «սիկտիր» լինել
  9. «Աշոտյան, սիկտիր, Աշոտյան՝ Բիբին», ցուցարարները զայրացել են Արմեն Աշոտյանի ներկայությունից:
  10. 1 2 Արմեն Աշոտյանին դիմավորեցին հայհոյանքներով. ինչ է կատարվում Բաղրամյան պողոտայում. ուղիղ միացում:
  11. «Ուղիղ միացում Բաղրամյան պողոտայից։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.
  12. «Բախում ոստիկանների և ՖԱՖ-ի անդամների միջև. ակցիան ավարտվեց։». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 4-ին.
  13. ««Սերժիկ, հեռացիր», «Սերժիկ, Աշոտյան»:». Արխիվացված է օրիգինալից 2019-08-18-ին. Վերցված է 2015-12-04-ին.
  14. «Ազատություն քաղբանտարկյալներին». ցուցարարները վանկարկում են Սերժիկ՝ աշոտյան:(չաշխատող հղում)
  15. Աշոտյանի «Եռանկյունի» հաղորդաշարը ծաղր է քարոզչության հավասարության սկզբունքի նկատմամբ. ՀԱԿ:
  16. Լևոն Զուրաբյան. «Հլը մի բան էլ հատուկ հավաքած լսարան են բերում, որ ծափահարի Աշոտյան Արմենին»:
  17. Ա. Գ. ԱՇՈՏՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  18. Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախորդող
Հրանուշ Հակոբյան
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Արմեն Աշոտյան

8 սեպտեմբերի 2008 թ. - 12 մայիսի 2009 թ.
Հաջորդող
Արտակ Դավթյան
Նախորդող
Սպարտակ Սեյրանյան
Հայաստանի կրթության և գիտության նախարար
Արմեն Աշոտյան

12 մայիսի 2009 թ. - 24 փետրվարի 2016 թ.
Հաջորդող
Լևոն Մկրտչյան