Սպարտակ Սեյրանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սպարտակ Արմենակի Սեյրանյան
Դրոշ
ՀՀ կրթության և գիտության նախարար
հունիս 2, 2008 - մայիս 12, 2009
Նախորդող Լևոն Մկրտչյան
Հաջորդող Արմեն Աշոտյան
 
Կուսակցություն՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և պատմաբան
Ազգություն հայ
Ծննդյան օր մայիսի 23, 1963(1963-05-23) (56 տարեկան)
Ծննդավայր Ախալքալաքի մունիցիպալիտետ, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան

Սպարտակ Արմենակի Սեյրանյան (1963, մայիսի 23, Սալդա, Ախալքալաք), քաղաքական-հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, ստացել պատմաբանի, պատմության և հասարակագիտության ուսուցչի որակավորում։ 1980-1981 թթ. աշխատել է «Երազ» գործարանում,1986-1989 թթ.՝ Հայաստանի Ազգագրության պետական թանգարանի գիտաշխատող, 1993-1997 թթ.` «Ազգային հարցի եւ գենոցիդի ուսումնասիրման կենտրոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, 1997-2001 թթ.`«Հայոց աշխարհ» օրաթերթի լրագրող և փոխխմբագիր։ 2001-2006 թթ. աշխատել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում, 2004-2006 թթ.՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ «Երկիր» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր։

2006 թվականի հունիսի 14-ին ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։ Եղել է ԱԺ պաշտպանություն, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՅԴ խմբակցության անդամ է, ՀՅԴ անդամ[1]։ 2008 թ. հունիսի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար[2]։

2009 թ. մայիսի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի պաշտոնից[3]՝ իշխանական կոալիցիայից ՀՅԴ դուրս գալու կապակցությամբ։

Նախորդող
Լևոն Մկրտչյան
ՀՀ կրթության և գիտության նախարար
Սպարտակ Սեյրանյան

2 հունիսի 2008 - 12 մայիսի 2009
Հաջորդող
Արմեն Աշոտյան


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]