Էդուարդ Ղազարյան (ֆիզիկոս)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էդուարդ Ղազարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էդուարդ Ղազարյան | |
![]() | |
1999 - 2001 | |
---|---|
Նախորդող | Լևոն Մկրտչյան |
Հաջորդող | Լևոն Մկրտչյան |
Կրթություն՝ | ՄՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ |
Գիտական աստիճան՝ | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն՝ | ֆիզիկոս |
Ազգություն | հայ |
Ծննդյան օր | հունվարի 16, 1942 (83 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Պարգևներ |
Էդուարդ Մուշեղի Ղազարյան (հունվարի 16, 1942, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1982), պրոֆեսոր (1983), Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս (1996)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1965 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը։ 1975-1984 թվականներին եղել է ԵՊԻ ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի վարիչ, 1986-1987 թվականներին՝ ՀԽՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության փոխնախարար, 1987-1988 թվականներին՝ ՀՊՄԻ ռեկտոր, 1988-1990 թվականներին՝ ՀՀ ժողկրթության նախարարի առաջին տեղակալ, 1993-1999 թվականներին՝ ԵՊՀ պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, 1994-1999 թվականներին՝ միաժամանակ՝ պրոռեկտոր։ 1999-2001 թվականներին եղել է ՀՀ կրթության և գիտության նախարար, 2002 թվականից՝ ՀՀ ԳԱԱ Ֆիզմաթ և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, 2004 թվականից՝ նաև ՀՀ ԳԱԱ փոխնախագահ։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատանքները վերաբերում են ցածր չափայնության կիսահաղորդչային համակարգերի ֆիզիկայի և պինդ մարմնի ոչ գծային օպտիկայի խնդիրներին։ Կարևոր արդյունքներ Է ստացել տարածականորեն սահմանափակ համակարգերում տարբեր քվազիմասնիկային համակարգերի (Էքսիտոն, երկէքսիտոն և այլն) էներգիայի սպեկտրների ուսումնասիրման բնագավառում։ Զարգացրել է ֆոնոնային ենթահամակարգի և խառնուկային վիճակների հետ ռեզոնանսային լազերային ճառագայթման փոխազդեցության տեսությունը[2]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԼԿԵՄ մրցանակ, 1976
- Պողոսյան մրցանակ, 2008[3]
- Հայաստանի պետական մրցանակ (2011)[4]
- Անանիա Շիրակացու մեդալ (2011)[5]
- Հայաստանի վարչապետի հուշամեդալ (2012)։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կիսահաղորդչային նանոէլեկտրոնիկայի ֆիզիկական հիմունքները, Ե., 2005 (համահեղինակ)[6]
Մամուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոդվածների մատենագիտություն[7]։
Նախորդող Լևոն Մկրտչյան |
ՀՀ Կրթության և գիտության նախարար Էդուարդ Ղազարյան 1999 - 2001 |
Հաջորդող Լևոն Մկրտչյան |
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 26-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Պողոսյան մրցանակ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական մրցանակներ շնորհելու մասին
- ↑ Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու մասին
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Էդուարդ Ղազարյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
|
- Հունվարի 16 ծնունդներ
- 1942 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Անանիա Շիրակացու մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ ֆիզիկոսներ
- Հայ գիտնականներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- ՀՀ պետական մրցանակի դափնեկիրներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- ԵՊՀ դասախոսներ
- Խորհրդային ֆիզիկոսներ
- Պողոսյան մրցանակի դափնեկիրներ
- ՀՀ վարչապետի հուշամեդալակիրներ