Jump to content

Աշոտ Բլեյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշոտ Շամխալի Բլեյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 4, 1955(1955-09-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունֆիզիկոս
ԱշխատանքՆախկինում՝ պետական, կուսակցական գործիչ,
Ներկայում՝ մանկավարժ, հասարակական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԴասղեկ
ԿուսակցությունՀՀՇ
Կայքashotbleyan.mskh.am

Աշոտ Շամխալի Բլեյան (սեպտեմբերի 4, 1955(1955-09-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական, կուսակցական, հասարակական գործիչ, մանկավարժ, Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենն է 1989 թ.-ից (ՀԽՍՀ ժողկրթնախարարության հանրակրթական փորձնական գիտաարտադրական համալիր, ՀՀ ԿԳՆ փորձարարական-հետազոտական միավորում)։ Վերջին անգամ ընտրվել է 2017 թվականին։

Ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ ֆիզիկոսի որակավորմամբ։

1991 թ. եղել է պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահի տեղակալ։

1994-1995 թթ.` ՀՀ լուսավորության նախարարի պաշտոնակատար, 1995-1996 թթ. ՀՀ ԿԳՆ առաջին փոխնախարար։

1994-2002 թթ.` «Նոր ուղի» հասարակական-քաղաքական կազմակերպության նախագահ։

1990 թ. ընտրվել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։

1998 թ. եղել է ՀՀ Նախագահի թեկնածու։

2020 թ․ «Նոր ուղի» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]