Ժաննա Անդրեասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժաննա Անդրեասյան
Ծնվել է1981
ԾննդավայրՎրաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունսոցիոլոգ և հոգեբան
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան, Վ․Բրյուսովի անվան պետական համալսարան, ՀՀ ԱՍՀՆ և ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Ժաննա Արամի Անդրեասյան (1981, Վրաստան), սոցիոլոգ, հոգեբան, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ (2019-2020), ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ (2020)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժաննա Անդրեասյանը ծնվել է 1981 թվականին, Վրաստանում։ 1998-2002 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիոլոգիայի բաժնում և ստացել բակալավրի աստիճան, 2002-2004 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիոլոգիայի բաժնում՝ ստանալով մագիստրոսի աստիճան, 2004-2008 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի ասպիրանտուրայում։

1997-2002 թվականներին եղել է «Կանչ» մանկապատանեկան շաբաթաթերթի թղթակից, 2003 –2004 թվականներին՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի սոցիալական գնահատման օգնական, 2004-2010 թվականներին՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի ՏՀՏ ներդրման ծրագրի մասնագետ, 2010-2012 թվականներին՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի ՏՀՏ ներդրման ծրագրի ղեկավար, 2012-2017 թվականներին՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի Բարձրագույն կրթության ծրագրի ղեկավար, 2017-2019 թվականներին՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի ծրագրերի ղեկավար-տնօրենի տեղակալ[1]։

2019 թվականի փետրվարին նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ[2], 2020 թվականի մարտի 5-ին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ[3]։

Գիտա-մանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետում, 2018 թվականից՝ Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում։

Զբաղվում է հետխորհրդային Հայաստանի հասարակական հիմնախնդիրների ուսումնասիրությամբ։ Գիտական աշխատանքները վերաբերում են սոցիոլոգիական մեթոդաբանության համապատասխանության և սոցիալական ցանցերի որակական բնութագրիչների ուսումնասիրությանը[4][5][6]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սոցիոլոգիայի միջազգային ընկերակցության անդամ, 2016[7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ժաննա Անդրեասյանի մասին mlsa.am կայքում
  2. «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov»։ www.e-gov.am։ Արխիվացված է օրիգինալից 2021-02-25-ին։ Վերցված է 2020-03-11 
  3. «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov»։ www.e-gov.am։ Արխիվացված է օրիգինալից 2021-02-25-ին։ Վերցված է 2020-03-11 
  4. «ԺԱԻ Երևան - Ժաննա Անդրեասյան»։ www.ica.am (անգլերեն)։ Վերցված է 2020-03-11 
  5. Անդրեասյան Ժաննա Արամի (2008-05-07)։ «Ժողովրդավարական անցման սոցիոլոգիական վերլուծության մեթոդաբանական հիմնախնդիրները»։ Արխիվացված է օրիգինալից 2021-04-18-ին։ Վերցված է 2020-03-11 
  6. Անդրեասյան Ժաննա Արամի (2008)։ «Ժողովրդավարական անցման սոցիոլոգիական վերլուծության մեթոդաբանական հիմնախնդիրները։ Սեղմագիր ԻԲ.00.03-«Միջին մակարդակի տեսություններ, սոցիալական կառույցներ, սոցիալական ինստիտուտներ և գործընթացներ» մասնագիտությամբ թեկնածուի հայցման ատենախոսություն»։ Երևան 
  7. «Ժաննա Անդրեասյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար»։ www.tert.am (հայերեն)։ Վերցված է 2020-03-11