Լյուդվիգ Ղարիբջանյան
| Լյուդվիգ Ղարիբջանյան | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 24, 1922[1] |
| Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ[1] |
| Մահացել է | դեկտեմբերի 13, 2011 (89 տարեկան) |
| Մահվան վայր | Երևան, Հայաստան |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | ԵՊՀ պատմության ֆակուլտետ[1] |
| Կոչում | դոցենտ[1] |
| Գիտական աստիճան | պատմական գիտությունների թեկնածու[1] (1960) |
| Մասնագիտություն | կուսակցական աշխատող և պետական գործիչ |
| Աշխատատու | Երևանի պետական համալսարան[1] և ՀԿԿ[1] |
| Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
| Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
| Պարգևներ և մրցանակներ | |
Լյուդվիգ Պապիկի Ղարիբջանյան (օգոստոսի 24, 1922[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ[1] - դեկտեմբերի 13, 2011, Երևան, Հայաստան), հայ պատմաբան, քաղաքական, հասարակական, պետական գործիչ։ Պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր (1990)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լյուդվիգ Ղարիբջանյանը ծնվել է 1922 թվականին Երևանում։ 1930-1940 թվականներին սովորել է Երևանի Մաքսիմ Գորկու անվան թիվ 4 միջնակարգ դպրոցում։ 1945 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, 1951 թվականին՝ նույն համալսարանի ասպիրանտուրան։ 1960 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ 1975 թվականին Ղարիբջանյանին շնորհվել է դոցենտի, 1990 թվականին՝ պրոֆեսորի կոչում։ 1943 թվականից ԽՄԿԿ անդամ։
Զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ. եղել է ՀԼԿԵՄ Երևանի Կիրովյան շրջկոմի, ապա` Երքաղկոմի առաջին քարտուղար։ 1951-1953 թվականներին և 1957-1961 թվականներին ղեկավարել է Երևանի պետական համալսարանի կուսկոմիտեն, 1953 թվականին եղել է ՀԿԿ Երքաղկոմի III քարտուղար, այնուհետև` ՀԿԿ Կենտկոմի պատասխանատու կազմակերպիչ, 1954-1957 թվականներին` ՀԿԿ Սպանդարյանի շրջկոմի I քարտուղար, 1961-1966 թվականներին` ՀԿԿ Երքաղկոմի II, 1966-1975 թվականներին` I քարտուղար, 1975-1988 թվականներին` ՀԽՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարար, 1988-1992 թվականներին` նախարարի առաջին տեղակալ, 1992-2007 թվականներին` Երևանի պետական համալսարանի պատմության թանգարանի տնօրեն։ 1958 թվականին ընտրվել է ՀԿԿ Կենտկոմի, 1966-1976 թվականներին` Կենտկոմի բյուրոյի անդամ, եղել է ՀԽՍՀ և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդների մի շարք գումարումների պատգամավոր։
Զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։ 1944-1947 թվականներին դասավանդել է Երևանի բժշկական ինստիտուտում, 1945 թվականից` Երևանի պետական համալսարանում։ Գիտական աշխատանքների, մենագրությունների ու գրքերի հեղինակ է[2][3][4]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Երևանի պետական համալսարանը» (Երևան, 1965, 1994, ռուսերեն` 1971, մենագրություն)[5]
- «Հայաստանի պատմություն» ուսումնական համառոտ ձեռնարկի (Երևան, 2008, համահեղինակ)
- «Երևանի պետական համալսարանի ռեկտորները (1919-1999)» (Երևան, 1999)
- «Մեր անվանի դասախոսները» մատենաշար II (Երևան, 2006) և III (Երևան, 2008) հատորներ
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- Ժողովուրդների բարեկամության շքանշան (1986)
- Մովսես Խորենացու մեդալ (2004)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ «ԼՅՈւԴՎԻԳ ՊԱՊԻԿԻ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆ». www.ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ Լյուդվիգ Պապիկի Ղարիբջանյան
- ↑ «historyofarmenia.am.am». www.historyofarmenia.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ Ղարիբջանյան, Լյուդվիգ Պապիկի (1994 թ․ հունվարի 1). Երևանի պետական համալսարանը 1919-1930 թթ. ԵՊՀ հրատ.
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդվիգ Ղարիբջանյան» հոդվածին։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 32)։ |
| ||||||||||||||
- Օգոստոսի 24 ծնունդներ
- 1922 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 13 մահեր
- 2011 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ պատմության ֆակուլտետի շրջանավարտներ
- ԵՊՀ դասախոսներ
- ԽՄԿԿ անդամներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- ԽՄԿԿ 23-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 24-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՍՀՄ ԳԽ 10-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 7-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 8-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 9-րդ գումարման պատգամավորներ
- Հայ հասարակական գործիչներ
- Հայ պատմաբաններ
- Հայ պետական գործիչներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավորներ
- Ոչ գեղարվեստական գրողներ
- Պատմական գիտությունների թեկնածուներ


