Jump to content

Արայիկ Հարությունյան (քաղաքական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արայիկ Հարությունյան (այլ կիրառումներ)
Արայիկ Հարությունյան
Դրոշ
Դրոշ
Երևանի ավագանու անդամ անդամ
Դրոշ
Դրոշ
09.06.2017 - 11.05.2018
Նախագահ Սերժ Սարգսյան
Արմեն Սարգսյան
Վարչապետ Կարեն Կարապետյան
Սերժ Սարգսյան
Նիկոլ Փաշինյան
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ կրթության և գիտության նախարար
Դրոշ
Դրոշ
11.05.2018 - 01.06.2019
Նախագահ Արմեն Սարգսյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյան
Նախորդող Լևոն Մկրտչյան
Հաջորդող Պաշտոնը վերացվել է
Դրոշ
Դրոշ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Դրոշ
Դրոշ
01.06.2019-ից - 23.11.2020
Նախագահ Արմեն Սարգսյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյան
Նախորդող Պաշտոնը հիմնադրվել է
Հաջորդող Վահրամ Դումանյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական
Դրոշ
Դրոշ
25.11.2020-ից - 01.07.2021
Նախագահ Արմեն Սարգսյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար
Դրոշ
Դրոշ
 01.07.2021
Նախագահ Արմեն Սարգսյան
Վահագն Խաչատուրյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյան
Նախորդող Արսեն Թորոսյան
 
Կուսակցություն՝ Քաղաքացիական պայմանագիր
Կրթություն՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ (2003) և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտ (2007)
Գիտական աստիճան՝ պատմական գիտությունների թեկնածու (2007)
Մասնագիտություն՝ համալսարանի դասախոս, քաղաքական գործիչ և պետական ծառայող
Ծննդյան օր սեպտեմբերի 2, 1979(1979-09-02) (47 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Հայաստան

Արայիկ Էդուարդի Հարությունյան (սեպտեմբերի 2, 1979(1979-09-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արաբագետ, կուսակցական-քաղաքական գործիչ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ[1], ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար (2018-2020[2])[3][4][5][6][7][8]: ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական (2020-2021)։ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար (2021)։

Արայիկ Հարությունյանը ծնվել է 1979 թվականի սեպտեմբերի 2-ին Երևանում[9]։ 1986-1996 թվականներին սովորել է Երևանի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցում։

1996-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում՝ 2001 թվականին ստանալով արաբագիտության բակալավրի, իսկ 2003 թվականին՝ արաբագիտության մագիստրոսի աստիճան[10]։ 1998-1999 թվականներին սովորել է Դամասկոսի «Արաբերենն արտասահմանցիների համար»[փա՞ստ] ինստիտուտում։

2007 թվականին ավարտել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան («Թուրք-սիրիական հարաբերությունները 1980 թվականներին - 21-րդ դարի սկզբին»)։ Գիտական 6 հոդվածի հեղինակ է։

2007 թվականից դասախոսում է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում, «Արաբագիտության արդի հիմնախնդիրներ» մագիստրոսական ծրագրի ղեկավարն է[11]։

2005-2006 թվականներին աշխատել է մարդու իրավունքների «Հելսինկյան ասոցիացիայում»` որպես ծրագրի ղեկավար։

2010-2011 թվականներին` 1in.am լրատվական կայքում՝ որպես միջազգային բաժնի պատասխանատու։

2013-2015 թվականներին՝ Araratnews.am կայքում՝ որպես միջազգային բաժնի պատասխանատու։

2008 թվականին եղել է «ՀԻՄԱ» երիտասարդական նախաձեռնության համահիմնադիր։

2011 թվականից «ՀԻՄԱ» ՀԿ խորհրդի անդամ է։

2014 թվականից «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության անդամ է[12]։

Քաղաքական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2007-2010 թվականներին ներգրավված է եղել հայ-թուրքական հաշտեցման երիտասարդական նախաձեռնություններում[փա՞ստ]։

2013-2015 թվականներին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ[13]։

2015-2016 թվականներին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ[14]։

2016 թվականի հոկտեմբերի 30-ին վերընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

2017 թվականի մայիսի 14-ին «Ելք» դաշինքի առաջադրած ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ[15][16]։

2018 թվականին մասնակցել է Թավշյա հեղափոխությանը[17]։

2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ընտրվել է ՔՊ վարչության անդամ[1][18][19][20][21][22]։

Գործունեությունը ՀՀ կառավարությունում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մայիսի 11-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է կրթության և գիտության նախարար։

2019 թվականի հունվարի 18-ին ՀՀ նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարար։

2019 թվականի հունիսի 1-ից մինչև 2020 թվականի նոյեմբերի 23-ը աշխատել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար։

2020 թվականի նոյեմբերի 25-ից ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Ովքե՞ր են ՔՊ-ի վարչության նոր կազմի անդամները. նրանք նիստ են հրավիրել, վարչության նախագահ են ընտրում
  2. «Արայիկ Հարությունյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնից. նրան փոխարինում է Վահրամ Դումանյանը». Hetq.am. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 23-ին.
  3. Արայիկ Հարությունյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
  4. Արայիկ Հարությունյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար
  5. Արայիկ Հարությոնյանը` կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
  6. Արայիկ Հարությունյանը` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
  7. «Արայիկ Հարությունյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 17-ին.
  8. Արայիկ Հարությունյան. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
  9. ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կենսագրությունը(չաշխատող հղում)
  10. «Արայիկ Հարությունյան, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչություն». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
  11. «Արայիկ Էդուարդի Հարությունյան». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
  12. 2014 թ. ԹԻՀԿ ընդհանուր ժողովն ընտրել է նոր Խորհուրդ և նոր անդամներ
  13. Արայիկ Հարությունյան
  14. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը նախագահ է ընտրել
  15. ««Ելք»-ն ամեն ինչ անելու է քաղաքացու տված ձայնը պահելու համար։». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
  16. «ԵԼՔ» դաշինք. Արայիկ Հարությունյան
  17. «Անհրաժեշտ է պահպանել երկու կարևոր կանոն. Արայիկ Հարությունյան». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
  18. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3-րդ վարչության կազմը․». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 17-ին.
  19. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր կազմը՝ նախնական տեղեկություններով
  20. ՔՊ վարչության նոր կազմը հայտնի է. անուններ
  21. «Ընտրության արդյունքները.ՔՊ վարչության նորընտիր անդամներն են․». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 16-ին.
  22. ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Սուրեն Պապիկյանը