Սեմյոն Հախումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սեմյոն Հախումյան
հայ․՝ Սեմեն Հախումյան
Ծնվել էփետրվարի 17, 1930(1930-02-17)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 16, 2016(2016-05-16) (86 տարեկանում)
ՔաղաքացիությունՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Հայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու (1954) և պրոֆեսոր (1991)
Մասնագիտությունգրականագետ
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Մովսես Խորենացու մեդալ

Սեմյոն Տիգրանի Հախումյան (փետրվարի 17, 1930(1930-02-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 16, 2016(2016-05-16)), հայ գրականագետ։ Բանասիրական գիտությունների թեկնածու (1954), պրոֆեսոր (1991ԽՍՀՄ գրողների միության անդամ 1971 թվականից[1]: ԽՄԿԿ անդամ 1955 թվականից: ՀԽՍՀ լուսավորության նախարար (1973-1989):

Տիգրան Հախումյանի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեմյոն Հախումյանը ծնվել է 1930 թվականի փետրվարի 17-ին, Երևանում: 1952 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսական բաժինը, այնուհետև սովորել է համալսարանի ասպիրանտուրայում: 1957 թվականին «Ն. Գ. Պոմյալովսկու «Բուրսայի օչերկներ»-ի բառապաշարն ու դարձվածաբանությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: 1965-1972 թվականներին և 1989 թվականից՝ ԵՊՀ ռեկտորի տեղակալ, 1972-1973 թվականներին՝ Երևանի Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր, 1973-1988 թվականներին՝ ՀԽՍՀ լուսավորության, 1988-1989 թվականներին՝ ՀՀ ժողկրթության նախարար[2], 1992 թվականից՝ ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր։

Աշխատությունները վերաբերում են հայ-ռուսական գրականական կապերին («Մաքսիմ Գորկին և Հայաստանը», 1968, համահեղինակ)[3]։ 1975 թվականին մասնակցել է «Ռուս-հայերեն դարձվածաբանական բառարան»-ի կազմմանը: Եղել է ՀԽՍՀ 9-10-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր[4]:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1986)
  • ՀԽՍՀ պետական մրցանակ (1988)
  • Մովսես Խորենացու մեդալ (2000)
  • ՀՀ վաստակավոր մանկավարժ (2011)

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Думы о былом (воспоминания, статьи и выступления), Е., 2002.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ахумян Семён Тигранович // Биографическая энциклопедия = Կենսագրական հանրագիտարան / А. Симонян. - Ер.: изд-во ЕГУ, 2009. - С. 299-300.- 602 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՍԵՄՅՈՆ ՀԱԽՈՒՄՅԱՆ « Հայաստանի Գրողների Միություն»։ Վերցված է 2019-02-17 
  2. «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007:
  3. «Հախումյան Սեմյոն | armenianlanguage.am»։ www.armenianlanguage.am։ Վերցված է 2019-02-17 
  4. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 212-213 
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png