ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետ
Երևանի պետական համալսարան
Անգլերեն անվանում անգլ.՝ Faculty of Russian Philology
Նախկին անվանում ռուս բանասիրության ֆակուլտետ
Հիմնադրում 1938
Կայք Ֆակուկտետի պաշտոնական կայք
E-mail rusphil@ysu.am

ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետ, Երևանի Պետական Համալսարանի կազմում գործող ֆակուլտետ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուս բանասիրության ֆակուլտետը հիմնադրվել է 1938 թվականին, երբ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում բացվեց ռուսաց լեզվի և գրականության բաժինը։ 1976 թվականին բաժնի հիման վրա ստեղծվեց ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը, որը հետագայում վերանվանվեց և այսօր կոչվում է ռուս բանասիրության ֆակուլտետ։ Ֆակուլտետը լայն պրոֆիլի մասնագետներ է պատրաստում երկաստիճան համակարգով` բակալավրիատ, մագիստրատուրա` բանասիրության բակալավրի և մագիստրոսի համապատասխան աստիճաններ շնորհելով։ Դրանք ռուսաց լեզու և գրականություն դասավանդողներն են, թարգմանիչներ, գիտաշխատողներ, մասնագետներ միջմշակութային հաղորդակցման ոլորտում։ Հանրակրթական հումանիտար և մասնագիտական բանասիրական դասընթացներից բացի` դասավանդման ծրագրերի մեջ ընդգրկված են մի շարք լեզուներ խորացված ուսումնասիրության համար` հունարեն, լեհերեն, բուլղարերեն, ուկրաիներեն։

Ֆակուլտետի գիտահետազոտական աշխատանքը ներառում է հետազոտություններ ռուսաց լեզվի տեսության և դասավանդման մեթոդիկայի, համեմատական-զուգադրական քերականության, ռուս գրականության պատմության, ռուս-հայկական գրական կապերի, թարգմանության տեսության և պրակտիկայի ոլորտներում։ Ֆակուլտետի դասախոսները հրատարակել են ռուսաց լեզվի և ռուս գրականության հիմնահարցերին նվիրված մի շարք մենագրություններ, մեծ թվով ռուսերենի դասագրքեր և ձեռնարկներ, որոնցում հաշվի են առնվում օտարալեզու միջավայրի առանձնահատկությունները։

Ֆակուլտետը սերտ կապեր է հաստատել Ռուսաստանի Դաշնության համալսարանների և գիտական հաստատությունների, ինչպես նաև մի շարք արտասահմանյան երկրների ռուսագիտական կենտրոնների հետ։

Ֆակուլտետում գործում է կահավորված 4 կաբինետ և գրադարան[2]։

Ամբիոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս ֆակուլտետում գործում է 4 ամբիոն.ռուս գրականության ամբիոն,ռուսաց լեզվաբանության, տիպաբանության և հաղորդակցման տեսության ամբիոն,ռուսաց լեզվի ամբիոն (հումանիտար ֆակուլտետների համար),ռուսաց լեզվի ամբիոն (բնագիտական ֆակուլտետների համար)։ Ներկայումս ֆակուլտետի չորս ամբիոններում աշխատում են ավելի քան 80 դասախոսներ, այդ թվում նաև՝ գիտությունների դոկտորներ և թեկնածուներ։

Ռուսաց լեզվաբանության, տիպաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի գիտամեթոդական ուղղություններն են.

  • ժամանակակից ռուսաց լեզվի արդի հիմնախնդիրները
  • լեզուների տիպաբանության խնդիրները
  • հաղորդակցման տեսությունը

Ռուս գրականության ամբիոնի գիտահետազոտական աշխատանքը հիմնականում վերաբերում է ռուս գրականության պատմության, հայ-ռուսական գրական, պատմամշակութային առնչությունների, գրականության տեսության հիմնահարցերին։ Ամբիոնի կողմից հրատարակվում է ամենամյա «Декабрьские литературные чтения» ժողովածուն [3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի պաշտոնական էջը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
  2. «ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի մասին». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
  3. «ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ամբիոնները». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.