ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կենսաբանության ֆակուլտետ
Երևանի պետական համալսարան
Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի մասնաշենք։
Անգլերեն անվանում անգլ.՝ Faculty of Biology
Հիմնադրում 1933թ
Կայք ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ, ԵՊՀ կազմում գործող ֆակուլտետներից մեկը։

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆակուլտետի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի գիտակրթական պատշաճ մակարդակի, գիտական մեծ ներուժի վկայությունն է ներկայիս պատկառելի պրոֆեսորադասախոսական անձնակազմը (ՀՀ ԳԱԱ երկու ակադեմիկոս, երեք թղթակից անդամներ, գիտությունների 25 դոկտոր և ավելի քան 100 թեկնածուներ): Ֆակուլտետի գիտական հետազոտությունների հիմնական ուղղությունները վերաբերում են մոլեկուլային և բջջային կենսաբանության, մոլեկուլային կենսաֆիզիկայի, թաղանթների կենսաֆիզիկայի, համեմատական և էվոլյուցիոն կենսաքիմիայի, բույսերի կենսաքիմիայի, բուսաբանության և սնկաբանության, մանրէաբանության, մանրէների և բույսերի կենսատեխնոլոգիայի, մարդու մոլեկուլային գենետիկայի և բջջագենետիկայի, կենդանաբանության և հյուսվածաբանության, մարդու և կենդանիների բարձրագույն նյարդային գործունեության ֆիզիոլոգիայի, հոգեֆիզիոլոգիայի, կենսացենոզների էկոլոգիայի, կենսաբազմազանության ուսումնասիրման և պահպանության, և բնապահպանության տարբեր բնագավառներին: Ֆակուլտետի շրջանավարտներից շատերը միջազգային ճանաչում ունեցող գիտնականներ են, հաջողությամբ աշխատել և աշխատում են նախկին Խորհրդային Միության և հեռավոր արտասահմանյան երկրների գիտական կենտրոններում: Ֆակուլտետի ճանաչված մասնագետները գիտահետազոտական համագործակցության մեջ են արտասահմանյան մի շարք երկրների (ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա, Ռուսաստան և այլն) գիտական կենտրոնների մասնագետների հետ, բազմիցս հանդես են եկել դասախոսություններով, գիտական զեկույցներով[1]

Ամբիոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆակուլտետը Հայաստանում կենսաբանության տարբեր բնագավառների գծով որակյալ մասնագետների պատրաստման հիմնական գիտակրթական կենտրոնն է հանդիսանում: Ներկայում ֆակուլտետի կառուցվածքի մեջ մտնում է 8 ամբիոն: Դրանք են`

  1. բուսաբանության,
  2. կենդանաբանության,
  3. մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի,
  4. էկոլոգիայի և բնության պահպանության,
  5. մանրէաբանության և բույսերի ու մանրէների կենսատեխնոլոգիայի,
  6. գենետիկայի և բջջաբանության,
  7. կենսաքիմիայի,
  8. կենսաֆիզիկայի ամբիոնները:

Յուրաքանչյուր ամբոնին կից գործում են գիտահետազոտական խմբեր, որոնք ներառված են գիտահետազոտական հինգ լաբորատորիաների մեջ («Ընդհանուր կենսաբանության», «Ազոտ պարունակող միացությունների կենսաքիմիայիե, «Սնկերի կենսաբանության և կենսատեխնոլոգիայիե, «Ենթաբջջային կառուցվածքների կենսաֆիզիկայիե և ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի հետ համատեղ` «Կառուցվածքային կենսաֆիզիկայիե լաբորատորիաները): Այս լաբորատորիաներում միայն գիտական հաստիքների քանակն անցնում է 100-ից: Այս առումով ֆակուլտետը համալսարանի 19 ֆակուլտետների մեջ առաջնակարգ տեղ է գրավում[1]:

Ոսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսաբանության ֆակուլտետում, ինչպես և ամբողջ համալսարանում, ներկայում ուսուցումը տարվում է եռաստիճան համակարգով` բակալավրիատ (4 տարի ժամկետով), մագիստրատուրա (2 տարի) և ասպիրանտուրա (3 կամ 4 տարի` կախված ուսուցման ձևից` առկա, թե հեռակա): Այն իրականացվում է չորս մասնագիտությունների գծով`

  • կենսաբանություն,
  • կենսաքիմիա,
  • կենսաֆիզիկա,
  • կենսաինֆորմատիկա[1]:

Վերջինս 21-րդ դարի կենսաբանության արդի և արագ զարգացող բնագավառներից է: Ներկայումս ֆակուլտետն ունի 500-ից ավելի ուսանողներ, նրանցից մոտ 400-ը` բակալավրիատի ուսանողներ են, 100-ը` մագիստրատուրայի, իսկ առկա և հեռակա ուսուցմամբ ասպիրանտների ընդհանուր քանակը մոտ 30 է: 2007/2008 ուս. տարվանից ֆակուլտետում գործում է նաև բակալավրիատի հեռակա բաժին, որի առաջին կուրսում սովորում են 25 ուսանող[2]:

Բակալավրիատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բակալավրիատի համակարգում ուսանողներին տրվող տեսական գիտելիքները ամրապնդվում են Հրազդանի Մարմարիկ ուսանողական հանգրվանում անցկացվող դաշտային, ինչպես նաև ‎ֆակուլտետի ամբիոններում կազմակերպվող փորձարարական պրակտիկաների ընթացքում: Բակալավրիատի ավարտական կուրսում կազմակերպվում է նաև մանկավարժական պրակտիկա Երևան քաղաքի դպրոցներում[2]:

Մագիստրատուրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագիստրատուրայի համակարգում ֆակուլտետը մասնագետներ է պատրաստում տասնմեկ մասնագիտացումների գծով (բուսաբանություն, կենդանաբանություն, գենետիկա, մարդու և կենդանիների ֆիզիոլոգիա, կենսատեխնոլոգիա, էկոլոգիա, կենսասննդագիտություն, կենսաքիմիա, բժշկական կենսաքիմիա, կենսաֆիզիկա, կենսաինֆորմատիկա)[1]:

Ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆակուլտետ ընդունվելու համար երեք մասնագիտությունների գծով («կենսաբանություն», «կենսաքիմիա» և «կենսաֆիզիկա») դիմորդները պարտադիր պետք է հանձնեն կենսաբանություն առարկայից քննություն: Երկրորդ քննությունը կամընտրական է` ֆիզիկա կամ քիմիա, իսկ «կենսաինֆորմատիկա» մասնագիտության համար` կենսաբանություն, ֆիզիկա, մաթեմատիկա երեք առարկաներից ցանկացած երկուսը, դիմորդի ընտրությամբ[2]:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Ереванский государственный университет — Энциклопедия фонда «Хайазг»»։ ru.hayazg.info։ Վերցված է 2019-01-15 
  2. 2,0 2,1 2,2 «ԵՊՀ - Yerevan State University»։ www.ysu.am։ Վերցված է 2019-01-15