ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ | |
---|---|
Երևանի պետական համալսարան | |
Անգլերեն անվանում | անգլ.՝ Faculty of Economics and Management |
Հիմնադրում | 1921թ |
Կայք | ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ |
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ, ԵՊՀ կազմում գործող ֆակուլտետներից մեկը[1]։
ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
ԵՊՀ-ում տնտեսագիտական կադրերի պատրաստումը սկսվել է դեռևս 1921 թվականից։ Առանձին ֆակուլտետ հիմնադրվել է 1934թ. և գործել է մինչև 1975 թվականը։ 1975-83թթ. տնտեսագետների պատրաստումը ԵՊՀ-ում ընդմիջվեց՝ կապված Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի հիմնադրման հետ։ 10 տարվա ընդմիջումից հետո, 1984 թվականին համալսարանում «Տնտեսագիտական կիբեռնետիկա» անվանմամբ վերաբացվեց Ֆակուլտետը, որը 1991թ. վերանվանվեց «Տնտեսագիտության», իսկ 2014թ.՝ «Տնտեսագիտության և կառավարման» ֆակուլտետ։ Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի միջոցով (ISTC) շնորհիվ ֆակուլտետում 2017թ. հիմնվեց նոր մագիստրոսական ծրագիր՝ «Տվյալների գիտությունը բիզնեսում», որի նպատակն է պատրաստել բարձրակարգ մասնագետներ Տվյալների գիտության ոլորտում[2]։
Ամբիոններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆակուլտետում գործում է 4 ամբիոն շուրջ 70 հիմնական դրույքովև 60 համատեղող դասախոսներով.
- Տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոն,
- Տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոն,
- Ֆինանսահաշվային ամբիոն,
- Կառավարման և գործարարության ամբիոն,
Ֆակուլտետի ուսուցման համակարգը եռաստիճան է` բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա[2]։
Բակալավրիատ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆակուլտետի բակալավրիատում ուսուցումը կազմակերպվում է երեք մասնագիտությամբ`
- «Տնտեսագիտության տեսություն»,
- «Ֆինանսներ»,
- «Կառավարում»[2]։
Մագիստրատուրա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆակուլտետում 2018թ. հունվարի 1-ի դրությամբ գործում են մագիստրոսական հետևյալ ծրագրերը`
- Տնտեսական քաղաքականություն և իրավունք
- Միջազգային տնտեսական հարաբերություններ
- Մոդելավորումը ֆինանսատնտեսական համակարգերում
- Կառավարման տեղեկատվական համակարգեր
- Տվյալների գիտությունը բիզնեսում
- Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ
- Հաշվապահական հաշվառում և աուդիտ
- Գործարար կառավարում
- Ինովացիոն կառավարում
- Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում
- Ֆակուլտետում գործում է նաև հեռակա ուսուցման բակալավրիատ և մագիստրատուրա։
Վերջին մի քանի տարիներին ֆակուլտետն ավարտում են տարեկան շուրջ 500 շրջանավարտ, որից 300-ը` բակալավրիատում, 200-ը` մագիստրատուրայում[2]։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ Archived 2019-01-15 at the Wayback Machine.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ԵՊՀ - Yerevan State University»։ www.ysu.am։ Վերցված է 2019-01-14
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Ереванский государственный университет — Энциклопедия фонда «Хайазг»»։ ru.hayazg.info։ Վերցված է 2019-01-15