ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետը հիմնադրվել է 1995 թվականին։ Հիմնադիրը և առաջին դեկանն է բանասիրական և փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Շահե Աճեմյանը։ Ֆակուլտետում ուսանողական աշխատանքները կազմակերպված են նոր՝ երկաստիճան համակարգով. բակալավը՝ 4 տարի, մագիստրատուրա՝ 2 տարի։ Ունի շուրջ 250 ուսանող, յուրաքանչյուր տարի՝ ավելի քան 50 շրջանավարտ։ Ֆակուլտետում գործում է երկու ամբիոն՝ աստվածաբանության և կրոնի տեսության ու պատմության։ Կրոնի տեսության և պատմության ամբիոնի ծրագիրն ընդգրկում է հին և նոր աշխարհների մեծ կրոնների պատմությունը և ընդհանուր եկեղեցու պատմությունը։ Աստվածաբանության ամբիոնի ծրագիրն ընդգրկում է վարդապետ. աստվածաբանություն, Աստվածաշնչի ներածություն և մեկնություն, Հայ եկեղեցու պատմություն, բարոյական աստվածաբանություն, հայրաբանություն, կրոնագիտություն, տոմարագիտություն, ծիսագիտություն, աստվածաբան. հին գրականություն ևն։ Շահե արք. Աճեմյանի ջանքերով ֆակուլտետում ստեղծվել է աստվածաբանական, աստվածաշնչյան գրադարան, որը կոչվում է իր անունով։ Ներկայումս (2001) գրադարանն ունի մասնագիտական բազմալեզու գրականություն, հանրագիտարաններ, բառարաններ (շուրջ 5 հզ. կտոր գիրք)։ 19971998 ուսումնական տարվանից ֆակուլտետում գործում է համակարգչային կենտրոն, և ուսանողներն օգտվում են ինտերնետային կապի հնարավորություններից։ Աստվածաբանության ֆակուլտետում աստվածաբանական և աստվածաշնչական թեմաներով դասախոսություններ են կարդացել Սորբոնի համալսարանի պրոֆեսորը, Քենտրբերիի համալսարանի աստվածաբան-պրոֆեսորներ Հելլեն Դոնելին և Դեյվիդ Քուքը, Հալլեի համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Ֆրեդերիկ Գոլցը, Վենետիկի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ դոկտոր Լևոն վրդ. Զեքիյանը, Հռոմի արևելագիտության հայրապետ. ինստիտուտի պրոֆեսոր Ռոբերտ Տաֆտը, Ստրասբուրգի աստվածաբանական համալսարանի պրոֆեսոր Ժերար Սիգվալտը։ Աստվածաբանական ֆակուլտետում հատուկ կարևորություն է տրվում օտար լեզուների ուսուցմանը։ Առաջին երկու տարիների ծրագիրն ընդգրկում է մեկ օտար լեզու (ֆրանսերեն, գերմաներեն կամ անգլերեն), պարտադիր է ռուսերենը, մեկ հին վախճան, հավիտենականություն և այլն։ Ա. Բալեզու (լատիներեն, հունարեն կամ եբր.) և գրաբար։ Աստվածաբանական ֆակուլտետում Անգլիայի Քեմբրիջի համալսարանի հետ համաձայնեցրած իրագործում է ըստ “British council”-ի ծրագրի անգլերեն լեզվի ուսուցման հատուկ համակարգ, որն ուսանողներին նախապատրաստում է G.C.E. քննությունների։ Քննությունը բարձր նիշերով հանձնող ուսանողին տրվում է միջազգային FCO վկայագիր։ Համակարգչային կենտրոնն իրականացնում է նաև հրատարակչ. աշխատանքներ։ 1998-ին աստվածաբանական մատենաշարից հրատարակվել է Վարդան Այգեկցու «Արմատ հաւատոյ» գիրքը։ Լույս են տեսել Ռ. Վարդանյանի «Հայոց Տոնացույցը» (1999), Ռ. Ղազարյանի «Գրաբարի բառարան»-ի երկու հատորները (2000), Վարդան Արևելցու ճառերի և ներբողների քննական բնագրերը Հ.Քյոսեյանի աշխատասիրությամբ (2000)։ Արևելահայերեն (գրաբար բնագրի հետ միասին) պատրաստվում են տպագրության Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանց»-ը, Մաղաքիա արք. Օրմանյանի «Ազգապատում»-ի վերախմբագրված երեք հատորները։ Հրատարակվել են նաև քարոզչական բնույթի փոքրածավալ աշխատանքներ, կրոնագիտ. գրքույկներ։ Աստվածաբանակն ֆակուլտետում ուսումնական տարվա ընթացքում կազմակերպում է արշավներ Հայաստանի նշանավոր վանքեր Գլաձոր, Տաթև, Հաղարծին։ Առաջին գիտական արշավը կազմակերպվում է Օշական (յուրաքանչյուր ուս. տարվա հոկտեմբերին, Թարգմանչաց տոնի օրը), և ուսանողները Սուրբ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին ուխտում են հավատարիմ լինել հայոց քրիստոնեական հավատին և լեզվին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: CC-BY-SA-icon-80x15.png