Jump to content

Տիգրան Հախումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիգրան Հախումյան
Ծնվել էհունվարի 17, 1894(1894-01-17)[1][2]
Երևան, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էմարտի 25, 1973(1973-03-25)[1][2] (79 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
ԳերեզմանԹոխմախի կենտրոնական գերեզմանատուն
Բնակության վայր(եր)Երևան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունգրականագետ, թարգմանիչ, թատերագետ, համալսարանի դասախոս և դրամատուրգ
Հաստատություն(ներ)Մշակ[1], Մաճկալ, Հայաստան, Վերելք, Հայկական պետական մանկավարժական համալսարան[1], Երևանի պետական համալսարան[1] և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան[1]
Գործունեության ոլորտՍտեղծագործական և մասնագիտական գրություն[3], դրամա[3], թատերագիտություն[3] և թարգմանչական գործունեություն[3]
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Ալմա մատերՄոսկվայի կայսերական համալսարան (1917)[1] և Բաքվի ռեալական ուսումնարան (1912)[1]
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
Տիրապետում է լեզուներինհայերեն և ռուսերեն[3]
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ[1]
Երեխա(ներ)Սեմյոն Հախումյան

Տիգրան Սիմեոնի Հախումյան (հունվարի 17, 1894(1894-01-17)[1][2], Երևան, Ռուսական կայսրություն[1][2] - մարտի 25, 1973(1973-03-25)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ բանաստեղծ, դրամատուրգ, գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր (1961), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1943), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տիգրան Հախումյանի հուշատախտակը Երևանում

Ծնվել է Երևանում։ 1912 թվականին ավարտել է Բաքվի ռեալական դպրոցը, 1917 թվականին Մոսկվայի համալսարանի իրավաբանական և բանասիրական ֆակուլտետները։ 1917-1920 թթ. աշխատել է Թիֆլիսում, եղել է «Ժողովրդի ձայն» և «Մշակ» թերթերի խմբագիրը։ 1922 թվականին փոխադրվել է Երևան։ Աշխատել է քաղլուսգլխվարում, «Մաճկալ», «Խորհրդային Հայաստան» թերթերում, «Վերելք» ամսագրում։ Միաժամանակ, 1923-1931 թթ. աշխատել է որպես դատապաշտպան։ 1931 թվականին Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնը բեմադրել է նրա «Թշվառներ» պիեսը։ 1943-1948 թթ. դասախոսել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտում, Երևանի պետական համալսարանում, Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտում։ 1951 թվականին «Դերենիկ Դեմիրճյանի դրամատուրգիան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ Տիգրան Հախումյանը ռուսերենից հայերեն է թարգմանել 99 պիես (այդ թվում՝ Մաքսիմ Գորկու «Վասա Ժելեզնովա», «Եգոր Բուլըչևը և ուրիշները», Գոլդենի «Վենետիկյան երկվորյակներ», Լոպե դե Վեգայի «Այլոց համար հիմար, իրեն համար խելոք», Լունչարսկու «Ազատագրված Դոն-Կիխոտ», Պոգոդինի «Հրացանավոր մարդը», «Կրեմլյան կուրանտներ»), որոնց մեծ մասը տպագրվել է զանազան ժողովածուներում։ Ռուսերեն առանձին գրքով լույս են տեսել նրա «Ասք սովետական դյուցազունների մասին» (Երևան, 1945), «Գրական հոդվածներ և հիշողություններ, գիրք Ա» (Երևան, 1965), «Գրական հոդվածներ և հիշողություններ, գիրք Բ» (Երևան, 1970)[4][5][6]։

  • Բանաստեղծություններ, Երևան, Պետհրատ, 1923, 62 էջ։
  • Անտոն Չեխով. նրա կյանքը և ստեղծագործությունը, Երևան, Հայպետհրատ, 1944, 98 էջ։
  • Ալեքսանդր Սերգեևիչ Գրիբոյեդով. նրա կյանքն ու ստեղծագործությունը, Երևան, Հայպետհրատ, 1945, 116 էջ։
  • Երկու ամիս ռազմաճակատում (ճակատային օրագրից), Երևան, Հայպետհրատ, 1946, 78 էջ։
  • Դերենիկ Դեմիրճյանի դրամատուրգիան, Երևան, Հայպետհրատ, 1958, 340 էջ։
  • Հուշեր, Երևան, 1987, 240 էջ։

Թարգմանություններ (ռուսերենից)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Ի. Լիվանով, Դեպի նոր ճանապարհ, Երևան, Պետհրատ, 1925, 35 էջ։
  • Հոկտեմբեր (գեղարվեստական քրեստոմատիա, թարգմանության հեղինակակիցներ Սիմակ, Հ. Պետրոսյան, Հայրապետ Հայրապետյան), Երևան, Պետհրատ, 1927, 112 էջ։
  • Պ. Լեպեշինսկի, Լենինյան կուսակցության զարգացման փուլերը, Երևան, 1928, 90 էջ։
  • Ալեքսանդր Պուշկին, Դրամատիկական հատվածներ, Երևան, Պետհրատ, 1934, 106 էջ։
  • Վլադիմիր Կիրշոն, Հրաշալի ձուլվածք (պիես), Երևան, Պետհրատ, 1937, 76 էջ։
  • Իլյա Էրենբուրգ, Իններորդ ալիք (վեպ, թարգմանության համահեղինակակից Աշիկ Ղազարյան), Ե., Հայպետհրատ, 1955, 956 էջ։
  • «Պատվո նշան» շքանշան, 1939
  • ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, 1943

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
  2. 1 2 3 4 5 6 7 8 9 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
  3. 1 2 3 4 5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան։. Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2007.
  5. «ՏԻԳՐԱՆ ՍԻՄՈՆԻ ՀԱԽՈւՄՅԱՆ». ysu.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.
  6. «ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան քարտարան, Հախումյան, Տիգրան Սիմեոնի, 1894-1973 (Personal Name)». opac1.flib.sci.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիգրան Հախումյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 55