Վերելք (թերթ)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վերելք (այլ կիրառումներ)
«Վերելք», խորհրդային շրջանի հայկական երկօրյա թերթ։ Հանդիսացել է ՀԿԿ Եղեգնաձորի շրջկոմի և ժողովրդական դեպուտատների շրջանային սովետի օրգանը։ Առաջին անգամ լույս է տեսել 1931 թվականից (մինչև 1962 թվականը՝ տարբեր անուններով)։
Թերթի գործունեության հիմնական ոլորտը գյուղատնտեսական և անասնապահական մթերքների ավելացման, ԽՄԿԿ պարենային ծրագրի կենսագործման, տնտեսության վարման բրիգադային, կապալային ձևերի քարոզումն էր։ «Վերելք»-ի ուշադրության կենտրոնում են եղել աշխատավորության (հատկապես երիտասարդության) կոմունիստական ագիտացիոն դաստիարակության, ինտերնացիոնալիզմի և ժողովուրդների բարեկամության հարցերը։
Պարբերաբար նյութեր է տպագրել հանրապետության տնտեսական և մշակութային կյանքի, միութենական հանրապետությունների, սոցիալիզմի երկրների մասին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 400)։ |