Նիկոլայ Պոգոդին
Նիկոլայ Պոգոդին | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 3 (16), 1900[1] |
Ծննդավայր | Դոնեցկ, Ռոստովի մարզ, Ռուսաստան |
Վախճանվել է | սեպտեմբերի 19, 1962[1][2] (61 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Մասնագիտություն | լրագրող, գրող, դրամատուրգ և սցենարիստ |
Լեզու | ռուսերեն[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Պարգևներ | Ստալինյան մրցանակ Լենինի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Լենինյան մրցանակ և ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ |
Նիկոլայ Ֆեոդորովիչ Պոգոդին (Ստուկալով) (նոյեմբերի 3 (16), 1900[1], Դոնեցկ, Ռոստովի մարզ, Ռուսաստան - սեպտեմբերի 19, 1962[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային դրամատուրգ։ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1949)։ «Պրավդայի» շրջիկ թղթակից (1922-1932)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1926 թվականին հրատարակվել են նրա «Ալ առավոտ», «Կարմիր ծիլեր» ակնարկների ժողովածուները։ Կոլեկտիվ հերոսի կերպարից («Տեմպ», 1929, բեմ․ 1930) Պոգոդինն անցել է անհատական կերպարների ստեղծման («Պոեմ կացնի մասին», 1930, բեմ․ 1931, «Իմ բարեկամը», 1932, «Պարահանդեսից հետո», 1934 ևն), առաջին պիեսների ռեպորտաժային ինտոնացիայից «Արիստոկրատներ»-ի (1934) ֆաբուլային սրությանը։ «Հրացանավոր մարդը» (1937, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1941, համանուն կինոնկար, 1938), «Կրեմլի կուրանտները» (1940, բեմ․ 1942, նոր խմբ․ 1955, բեմ․ 1956), «Երրորդ պաթետիկը» (1958, բեմ․ 1959) եռերգությունը, որի կենտրոնում Լենինի կերպարն է, սոցիալիստական ռեալիզմի դրամատուրգիայի նշանակալի նվաճումն է (լենինյան մրցանակ, 1959)։ Գրել է նաև «Կուբանի կազակները» (1950, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1951) կինոսցենարը, «Երբ կոտրվում են նիզակները» (1953) կատակերգությունը, «Պետրարկայի սոնետը» (1956) դրաման և այլ գործեր։
1950-ական թվականներին Պոգոդինը հատուկ հետաքրքրություն է դրսևորել խորհրդային երիտասարդության բարոյական կերպարի և խառնվածքի ուսումնասիրության նկատմամբ («Փոքրիկ ուսանողուհին», 1958, «Երկնագույն ռապսոդիա», 1961, պիեսներ, «Սաթե մանյակ», 1960, վեպը)։ Պոգոդինի շատ պիեսներ («Հրացանավոր մարդը», «Երրորդը՝ պաթետիկականը», «Կրեմլյան կուրանտներ» ևն) բեմադրվել են հայ թատրոնում։
Պոգոդինը, որպես դրամատուրգ, հրապարակախոս ու քննադատ, նշանակալից դեր է խաղացել սովետական թատրոնի զարգացման գործում։ Եղել է «Թատրոն» («Театр») հանդեսի գլխավոր խմբագիրը (1951-1960)։
Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Энциклопедия Брокгауз (գերմ.)
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 345)։ ![]() |
- Նոյեմբերի 16 ծնունդներ
- 1900 ծնունդներ
- Ռոստովի մարզում ծնվածներ
- Սեպտեմբերի 19 մահեր
- 1962 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ռուս դրամատուրգներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Խորհրդային դրամատուրգներ
- Խորհրդային տղամարդ գրողներ
- 20-րդ դարի տղամարդ գրողներ
- Ռուս սցենարիստներ
- Ռուս լրագրողներ