Վահրամ Դումանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահրամ Դումանյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Դրոշ
Դրոշ
2020 թվականի նոյեմբերի 23-ից - 2022 թվականի դեկտեմբերի 12
Նախորդող Արայիկ Հարությունյան
Հաջորդող Ժաննա Անդրեասյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ նախագահի խորհրդական
Դրոշ
Դրոշ
 
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
Գիտական աստիճան՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Մասնագիտություն՝ մաթեմատիկոս
Ծննդյան օր սեպտեմբերի 9, 1962(1962-09-09) (61 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Վահրամ Ժորայի Դումանյան (սեպտեմբերի 9, 1962(1962-09-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ֆիզիկամաթեմատիկական գիտությունների հայ դոկտոր[1], պրոֆեսոր, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար (2020-2022)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահրամ Դումանյանը ծնվել է 1962 թվականի սեպտեմբերի 9-ին։ 1979-1984 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում, 1984-1990 թվականներին՝ Մոսկվայի ԽՍՀՄ ԳԱ Վ. Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտում։

Աշխատել է Երևանի պետական համալսարանում, Մոսկվայի ԽՍՀՄ ԳԱ Վ. Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտում, Լեհաստանի Ս. Բանախի անվան միջազգային մաթեմատիկական կենտրոնում, Գերմանիայի Թրիերի համալսարանում, Գերմանիայի Պադերբորնի համալսարանում[2]։

Հայկական մաթեմատիկական ասոցիացիայի անդամ է, մասնագիտական խորհրդի անդամ է, արժանացել է Երևանի պետական համալսարանի և Կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալների։

Շուրջ 5 տասնյակ ուսումնամեթոդական և գիտական աշխատությունների հեղինակ է[3][4][5]։

2020 թվականի նոյեմբերին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար[6]։

2008-2019 թվականներին եղել է ԲՈԿ-ի «Մաթեմատիկական կիբեռնետիկա» մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար։

2001-2020 թվականներին եղել է ICPC համալսարանական թիմերի ծրագրավորման միջազգային օլիմպիադայի Հայաստանի տարածաշրջանի տնօրեն։

2020 թվականի նոյեմբերի 23-ից Հայաստանի ԿԳՄՍ նախարար է։

2022 թվականի դեկտեմբերի 12-ին, իր հրաժարականի դիմումի հիման վրա ազատվել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնից։

2023 թվականի փետրվարի 2-ին նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վահրամ Դումանյանը իր՝ ԿԳՄՍ նախարար դառնալու մասին». www.aravot.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 23-ին.
  2. News, Shant. «Ո՞վ է ԿԳՄՍ նոր նախարարը. նրա կենսագրությունը». Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 23-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  3. «Վահրամ Ժորայի Դումանյան». www.ysu.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 23-ին.
  4. «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն». escs.am. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 23-ին.
  5. «Վահրամ Դումանյան-ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար». vaganvam.com. Vagan Mkrtchyan. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.(չաշխատող հղում)
  6. «Արայիկ Հարությունյանն ազատվեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնից. Նոր նախարար է նշանակվել Վահրամ Դումանյանը». news.am. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 23-ին.